Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Վեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներ

CULTURE
Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն:
 
Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի ընթացքում Նարեկ Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:
 
Բարեշնորհ Տիգրան սարկավագ Սարգսյանը վերակոչվեց Տեր Նարեկ քահանա, Գալուստ սարկավագ Վարդանյանը՝ Տեր Երեմիա քահանա, Կարեն սարկավագ Սարգսյանը՝ Տեր Վիրապ քահանա, Արեգ սարկավագ Մխիթարյանը՝ Տեր Մաշտոց քահանա, Դավիթ սարկավագ Ստեփանյանը՝ Տեր Աբել քահանա, Արման սարկավագ Բաղումյանը՝ Տեր Արամ քահանա։ Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
 
Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության խորհրդին և դիմելով նորաօծ քահանաներին, նշեց. «Քահանայի առաքելությունն է նվիրումով ու սիրով իրականացնել իր ծառայությունը ժողովրդի բոլոր զավակներին։ Ավետարանն էլ հենց դրա մասին է ասում․ «Տիրոջ Հոգին իմ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկ. Դ 18-19): ․․․Մեր նորաօծ քահանաներն այդ պատասխանատվությունը հանձն առան՝ լինելով աստվածային ճշմարտության հուշարարն ու լուսարարը, Տիրոջ խոսքի մատակարարն ու մատռվակը»։
 
Սրբազան Հայրն անդրադարձ կատարեց նաև հոգևոր ծառայութան ընթացքում հանդիպող դժվարություններին։ Այս առնչությամբ Նարեկ եպիսկոպոսը հորդորեց նորաօծ քահանա հայրերին քաջությամբ կրել իրենց վիճակված խաչը՝ ապավինելով Տիրոջ զորությանը։
 
«Ձեր քահանայագործության ընթացքում կլինեն սպասումի, վախի, տառապանքի օրեր, կունենաք նաև մխիթարության ու երանության զգացումներ, սակայն յուրաքանչյուր օրվա մեջ Աստծո սերը մշտապես կուղեկցի ձեզ, որով կկարողանաք հաղթահարել սպասումի անձկությունը, վախի տագնապը, տառապանքի փուշը և զվարճանքի պղպջակային խաբուսիկությունը։ Ահա ձեր ճշմարիտ ծառայության գաղտնիքը․ սեր, որ պիտի ստանաք Աստծուց և բաշխեք ժողովրդին»,-նշեց պատարագիչ Սրբազանը։
 
Վերջում Նարեկ եպիսկոպոսը հայցեց ամենքի զորակցությունը, որպեսզի նորաօծ քհանաներն իրենց վիճակված դժվարին ճանապարհը կարողանան անցնել արդարությամբ ու ճշմարտությամբ՝ Տիրոջ առջև անվարան կերպով աղաղակելով՝ «Ահավասիկ ես և մանկունքն իմ»։
Ապա Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրեցին վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը՝ ստանալով անդրանիկ «Ողջույն»-ը:
 
Նույն օրը՝ երեկոյան, Մայր Տաճարում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն:
Տեր Վիրապ և Տեր Մաշտոց քահանաները վեղար կստանան ու կհամալրեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:
Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference