Yerevan, 22.February.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ է իրականում «Վեցերորդ զգայարանի» շաման Ֆերնանդոն, ինչպե՞ս նա խաբեց բոլորին և որտե՞ղ է այժմ (լուսանկարներ, տեսանյութ)

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Հենց սկզբից ասեմ, որ երբեք էլ չեմ հավատացել հեռուստատեսային էքստրասենսների, շամանների, մոգերի և նմանօրինակ շառլատանների գոյությանը։ Երբ իմացա, որ ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվելու է ռուսական «Битва экстрасенсов»-ի հայկական տարբերակը, մոտավորապես պատկերացրեցի, թե ինչ կարելի է սպասել։

Բայց այսօր բուն հաղորդման մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ դրա երրորդ եթերաշրջանի դերակատարներից մեկի` շաման Ֆերնանդոյի։ Երեկ պատահմամբ ծանոթներիցս մեկն ասեց, որ շամանին տանում են բանակ։ Նա ինքն էլ էր անակնկալի եկել, քանի որ Ֆերնանդոն ծանոթանալուց ներկայացել էր 26 տարեկան, իսկ վերջին օրերին կարճ կտրած մազերի հետ կապված հարցերին պատասխանել էր, որ Հոլանդիա է գնում և 6 ամսից կգա։ Նա բոլորի հետ ծանոթանալուց և մտերմիկ զրուցելուց հետո մի «գաղտնիք» էլ էր բացում։ Համեստորեն ասում էր, որ, ուշադրություն, ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՍՊԱ Է։ Այստեղ մի բան կարելի է ասել. բա մարդ էլ իսրայելական բանակի սպայի կոչումը կթողնի, կգա էստեղ, էկրաններից շամանություն կանի՞։

Քանի որ հաղորդաշարի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, որոշեցի, այնուամենայնիվ, ծանր տեղս թեթևացնել և հետաքրքրվել երիտասարդով։ Դեռևս երրորդ եթերաշրջանի սկզբում Մուրադյան Հրաչն ասել էր, որ Ֆերնանդոն Իսրայելից է եկել։ Գուցե։ Նրա ֆեյսբուքյան էջում, չնայած հակասական, բայց, այնուամենայնիվ, իսրայելական հետքեր կան, օրինակ՝ դպրոցը, որտեղ, ըստ նշումների, ընդունվել է 2000–ին և ավարտել 2012–ին։ Միջնակարգ կրթությունն Իսրայելում իրոք 12 տարի է, բայց մաթեմատիկայի ամենատարրական գիտելիքների տերն էլ կարող է հաշվել, որ 26 տարեկանը, այսինքն՝ 1990-91 թ.–ին ծնվածը, 2000 թ.–ին չի կարող դպրոց գնալ, այն էլ այն դեպքում, երբ դպրոց գնալու տարիքն Իսրայելում 6 տարեկանն է։ Իմ աղբյուրներով պարզեցի նաև, որ Ֆերնանդոյի մայրը հրեա է։

Շամանի ֆեյսբուքայն պրոֆիլում մի իսրայելական բանակի զինվորի նկար տեսա, ով պրոֆիլից շատ նման էր իրեն, բայց սուտն այնքան շատ էր, որ որոշեցի դա էլ ճշտել և չսխալվեցի։

Լուսանկարում իսկապես իսրայելական բանակի զինվոր էր, բայց այն արված էր 2009 թ.–ի հունվարի 19–ին, Գազայի հատվածից Իսրայել վերադառնալու ճանապարհին։ ԼուսանկարըREUTERS գործակալությանն էր, լուսանկարիչը`Amir Cohen–ը։ Այն  REUTERS–ի կողմից 2009 թ.–ի տարվա լավագույն լուսանկարներից մեկն էր ճանաչվել։ Հիմա կասեք, որ շատ հնարավոր է՝ աշխարհահռչակ լուսանկարում հենց մեր շամանն է, քանի որ 2009–ին նա 18-19 տարեկան է եղել, և շատ հնարավոր է, որ ծառայելուց է եղել Իսրայելի բանակում` Ցահալում։ Չեմ շտապի համաձայնվել, որովհետև հաջորդ բացահայտումս ինձ համար էլ էր անակնկալ։ Պարզվում է՝ մեր շամանը խաբել է նաև իր անվան հարցում, խաբել երևի թե բոլորին։ Գուցե նրան դուր է գալիս իսպանական ծագման Ֆերնանդո անունը, բայց իրական անունն ավելի հայեցի է։ «Վեցերորդ զգայարանի» շաման, մեծն մոգ և ազատ ժամանակ անհաջող երգիչ Գաբրիելի սան (շամանն էր այդպես պնդում) Ֆերնանդո Աբգարյանը ոչ այլ ոք է, քան Վահան Աբգարյանը, ով ծնվել է 1997 թ.–ի հոկտեմբերին։

Նա 26 տարեկան չէ, նա Ցահալի սպա չէ, և խիստ կասկածում եմ, որ նա ինչ-որ կապ ունի շամանության կամ մոգության հետ։

Նա նորակոչիկ Վահան Աբգարյանն է, ով այսօր մեկնել է պարտադիր զինվորական ծառայության, քանի որ լրացել է նրա 18 տարին։

Հայազգի առաջին շամանն իր ծառայության 2 տարին կանցկացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

Բարի ծառայություն մաղթենք նրան, և թող իր` հասարակ մահկանացուներիս համար անհասկանալի ուժն ու կարողություններն օգտագործի թշնամու դեմ պայքարում։

Եվ վերջում հիշենք Վահանի, ներողություն, այդ ժամանակ դեռևս Ֆերնանդոյի ամենադրամատիկական դերերից մեկը «Վեցերորդ զգայարան» աղմկահարույց հաղորդման շրջանակներում։ Վայելեք...

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue