Yerevan, 02.October.2026,
00
:
00
BREAKING


Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին. տուգանքներ կիրառելու գործելակերպը իրենց տանում է սնանկացման

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում դեղերի մանրածախ իրացում (դեղատնային  գործունեություն) իրականացնող մի շարք ընկերություններ, որոնք միասին ներկայացնում են ավելի քան 600 դեղատներ, նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով հանձնարարել  իրավասու մարմիններին դադարեցնել  էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը, որը դեղատների սեփականատերերին կարող է հասցնել սնանկացման եզրին։

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ։

«Ինչպես հայտնի է՝ օրենսդրության՝ վերջերս կատարված փոփոխության համաձայն՝ որոշակի դեղերի բացթողումը կարող է կատարվել միայն էլեկտրոնային դեղատոմսերի առկայության պարագայում: Մինչդեռ, ինչպես պարզվեց դեղատոմսերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի գործարկումից անմիջապես հետո, ունեցած լուրջ ծրագրային թերությունների և ՀՀ-ում առողջապահական ենթակառուցվածքի անպատրաստ լինելու պատճառով ներկայումս դեղերի բացթողնման էլեկտրոնային համակարգը փաստացի չի գործում՝ բացառությամբ, թերևս, պետության կողմից քաղաքացիներին անհատույց բաց թողնվող դեղերի համար էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման դեպքերի։

Էլեկտրոնային համակարգի չգործելու պատճառները շատ են․ որպես հիմնական պատճառ կարելի է հիշատակել, թերևս այն, որ բժիշկները դեղատոմսը դուրս չեն գրում էլեկտրոնային եղանակով և շարունակում են դուրսգրել թղթային տարբերակով։ Ավելին, մինչ օրս շատ բժիշկներ փաստացի չեն միացել էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման «Արմեդ» համակարգին և անգամ մեկ էլեկտրոնային դեղատոմս դուրս չեն գրել: Հաճախ նաև ծագում են տարբեր ծրագրային խնդիրներ (օրինակ՝ դեղատոմսի լրացումը երկար է տևում, համակարգը ժամանակ առ ժամանակ կանգնում է և չի աշխատում և այլն):

Բացի վերոգրյալը, ի հայտ են եկել նաև մի շարք տեխնիկական խնդիրներ․ օրինակ՝  «Արմեդ» համակարգի բազայում ոչ բոլոր դեղերի անվանումներն են առկա: Այսպես, կան դեղեր, որոնց գրանցման ժամկետը ՀՀ տարածքում լրացել է, սակայն փաստացի առկա են մինչև նշված ժամկետի լրանալը ներմուծված խմբաքանակներ, որոնք դեռևս պիտանի են օգտագործման համար և կարող են իրացվել սպառողներին: Սակայն, նման դեղերի համար էլեկտրոնային դեղատոմս դուրսգրելը դեղի գրանցման ժամկետի լրանալու պահից այլևս անհնար է դառնում, ինչը լրջագույն խնդիր է ստեղծում տվյալ դեղերի իրացման համար։

Վերոնշյալ իրավիճակը հանգեցրել է նրան, որ աճել է դեղերի ստվերային շրջանառությունը: Շատ դեղատներ սկսել են դեղերի ձեռքբերումը իրականացնել առանց համապատասխան հարկային հաշիվների և հետագայում իրացումը՝ առանց ՀԴՄ կտրոններ տրամադրելու, որպեսզի իրացվող դեղերի տվյալները չարտացոլվեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ բացառելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հետագայում խոշոր վարչական պատասխանատվության միջոցների կիրառումը։

Այսպես,  ներկայումս ՀՀ-ում առանց դեղատոմսի դեղ իրացնելու համար պատասխանատվությունը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի (Վերտառությունը՝ դեղերի շրջանառության ոլորտի պահանջները խախտելը) 7-րդ մասով, համաձայն որի՝ Դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերով իրացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Մինչև վերջերս ՀՀ-ում առանց դեղատոմսի դեղ իրացնելու համար պատասխանատվությունը իրավասու մարմնի՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կիրառվում էր յուրաքանչյուր անվանում դեղի համար։ Այսինքն, եթե նույն անվանում դեղից իրացվել է, դիցուք, 10 հատ, ապա կիրառվում էր տուգանք 5000 ՀՀ դրամ չափով։ Սակայն, ներկայումս, Տեսչական մարմինը փոխել է այս հարցում իր վարչարարությունը և սկսել է 5000 ՀՀ դրամ տուգանք կիրառել իրացված յուրաքանչյուր հատ դեղի համար։ Արդյունքում, դեղատան համար հնարավոր տուգանքի չափը հասել է աստղաբաշխական թվերի։ Մի կողմ թողնելով տվյալ վարչարարության իրավաչափության քննարկումը (այդ եղանակով իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերը կվիճարկվեն դատարաններում) կարող ենք արձանագրել մի պարզ իրողություն․ տեսչական մարմինը փորձում է դեղատների սեփականատերերին սնանկացման եզրին հասցնելու չափի տուգանքներ կիրառել: Նաև առկա են դեպքեր, երբ տեսչական մարմինը վարչական վարույթի մասնակից հանդիսացող դեղատնային ընկերությանը չի տրամադրել ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, որը օրենքով վարչական վարույթի մասնակցի իրավունքն է:

Սակայն, նման որոշում կայացնելիս հաշվի չի առնվել մի հանգամանք՝ դեղատնային գործունեությունն առողջապահական գործունեության տեսակ է, և դեղատներն ունեն որոշակի սոցիալական պատասխանատվություն հասարակության առջև՝ ապահովելու բուժառուներին անհրաժեշտ դեղերով՝ վերացնելով նրանց կյանքին և առողջությանը սպառնացող ռիսկերը։

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ ներկայումս ՀՀ կառավարության 05.08.2019թ.-ի թիվ 1080-Ն որոշմամբ (2024թ.-ի փոփոխություններով) նախատեսված՝ որոշ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսով իրացման համար սահմանված  ժամկետների հետաձգման նպատակով մշակվել է տվյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ: Ընդ որում՝ նախագիծը մշակվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝  նկատի ունենալով առկա շարունակական խնդիրները, նաև «Արմեդ» համակարգի անկատարությունը:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է դեղատոմսով բաց թողնվող, նշված որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի ա. և բ. պարբերություններում  չներառված այլ դեղերի, ինչպես նաև հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման մեկնարկի ժամկետը երկարաձգել՝  մինչև 01.01.2027թ.-ն: Սա ևս վկայում է, որ էլեկտրոնային դեղատոմսերի դուրս գրման համակարգն ունի խնդիրներ, որի մասին քաջատեղյակ է նաև ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող մարմինը:

Հավելենք, որ սույն գրությունը ներկայացնող ընկերությունների համար որևէ պարագայում ցանկալի չէ համապատասխան դեղերի բացթողումն իրականացնել առանց սահմանված կարգով տրված դեղատոմսերի:

Վերոգրյալ փաստարկները վկայում են այն, որ էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի նշանակման և իրացման գործընթացում առկա են էական խնդիրներ, որոնց արդյունքում դեղերի մանրածախ իրացման համակարգը  հայտնվել է փակուղում․ առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ իրացնել չի կարող, սակայն չկա նաև գործող համակարգ, որի պայմաններում տվյալ դեղատոմսի դուրսգրումը հնարավոր կլինի։ 

Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքները՝

 

                                                                                ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ

 

  1. Հանձնարարել իրավասու մարմիններին չդրսևորել կամայական վարչարարություն և դադարեցնել դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման գործընթացը վերադարձնել կառուցողական հուն և դիտարկել էլեկտրոնային դեղատոմսերի լրացումը և սպասարկումը խթանող որոշակի խրախուսական մեխանիզմների (կարգավորումների) ներդրման հնարավորությունը։
  2. Հանձնարարել կազմակերպել Ձեզ հետ հանդիպում-քննարկում վերոնշյալ հիմնախնդրի լուծման ուղիներ ներկայացնելու համար»

 

Նամակը ստորագրել են՝

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ

«ՌԻԹՄ ՖԱՐՄ» ՍՊԸ

«ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԴեՂԱՏՈՒՆ ՀՁ» ՍՊԸ  

«ԷՍ-ՖԱՐՄԱ» ՍՊԸ  

«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ

«ՖԱՐՄԴՈՄ» ՍՊԸ

«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ ՌԵՄԵԴԻ» ՍՊԸ

«ԼԱՌԱՖԱՐՄ» ՍՊԸ       

«ԱՌԻԱԼ» ՍՊԸ     

«ԱՎՐՈՐԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ   

«ԿԱՌԵ» ՍՊԸ      

«ԱՌՆԻԿԱ» ՍՊԸ   

«ԿՈՒՌԱՄՈՒՍ» ՍՊԸ    

«ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ  

«ՍԻԹԻԶԵՆ ԼԵՎՈՆ ԼԱՄԱՐԱ» ՍՊԸ

«ԹԵՈՖԱՐՄԱ» ՍՊԸ    

«ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ    

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates