Կյանքից հեռացել է վիրահայ անվանի գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 20-ին կյանքից վաղաժամ հեռացավ վիրահայ անվանի գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը։
Գեղանկարչի ստեղծագործությունները ցուցադրվել են Գերմանիայում, Իտալիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլ երկրներում։
2005թ․-ից Միկոյանցի մի շարք անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում։ Նրա գործերն ընդգրկված են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հայաստանի և բազմաթիվ այլ երկրների տարբեր մասնավոր հավաքածուներում։
2011թ. ՀՀ Սփյուռքի նախարարությունը նկարչին պարգևատրել է «Արշիլ Գորկի» մեդալով` կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության արվեստը տարածելու և Սփյուռքում հայկական արվեստը ճանաչելի դարձնելու գործում ներդրում ունենալու համար:
«Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Թենգիզ Միկոյանցի ընտանիքին, հարազատներին, վրաց ու հայ արվեստագիտական շրջանակներին՝ մեծ կորստի կապակցությամբ։ Վստահ եմ, որ տաղանդաշատ նկարչի և համեստ մարդու բարի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում», - գրել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



