Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ կենսագրություն ունի Արփինե Սարգսյանը

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՆԳ նախարար կնշանակվի այժմ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արփինե Սարգսյանը։

Նա ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականից։ Iravaban.net-ը ներկայացնում է Սարգսյանի կենսագրությունը։

Արփինե Սարգսյանը 30 տարեկան է, ծնվել է 1994 թ. ապրիլի 14-ին Վեդի քաղաքում։

Կրթություն

  • 2017 թ. մինչ այժմ – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ (Ատենախոսության թեման՝ «Դատական վերահսկողությունը ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ»)
  • 2015 – 2017 թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ)
  • 2010 – 2015 թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի աստիճան

Կրթական ծրագրեր

  • 2019 թ. սեպտեմբեր – «Ազատությունից զրկում – այլընտրանքային պատժամիջոցներ»– ՄԱԹՐԱ իրավունքի գերակայություն (Հաագա, Նիդերլանդների Թագավորություն)
  • 2019 թ. հունիս – Ջոն Սմիթ կրթաթոշակային ծրագիր (Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)
  • 2018 թ. սեպտեմբեր – Քրեական արդարադատության համագործակցություն և գործընկերություն ծրագիր (CJ-CAP/ ABA ROLI / US Department of State / INL, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

Աշխատանքային գործունեություն

  • 2023 թ. հունվարի 9-ից – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
  • 2022 թ. հունվարի 21-ից – մինչ 2023 թ. հունվարի 9 – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
  • 2020 թ. հուլիսից մինչ 2022 թ. հունվար ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ
  • 2019 թ. նոյեմբերից մինչ 2020 թ. հուլիս – ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ
  • 2019 թ. ապրիլից-նոյեմբեր – ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ
  • 2019 թ. ապրիլից մինչ 2022 թ. հունվար – ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անդամ
  • 2018 թ. – Պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների վերապատրաստող (ՄԱԿ-ի «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագիր)
  • 2017-2022 թթ. – ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ
  • 2017 թ. – Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ)
  • 2016-2019 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, ապա՝ առաջատար մասնագետ (հակակոռուպցիոն, քրեակատարողական, պրոբացիայի և ներման ոլորտներ)
  • 2016 թ. հունվարից-հունիս – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական
  • 2016 թ. – ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ-վերապատրաստող
  • 2015 թ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ

Պարգևատրվել է՝

  • 2023 թ․ սեպտեմբեր- ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մխիթար Գոշ» մեդալով
  • 2022 թ. դեկտեմբեր – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պարգևատրում հուշանվերով
  • 2020 թ. դեկտեմբեր – ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագիր
  • 2016 թ. դեկտեմբեր – ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագիր

Այլ տեղեկություններ

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին: Շուրջ 10 գիտական հոդվածների, «Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց առողջապահական իրավունքները և դրանց իրացման մեխանիզմները» ուղեցույցի հեղինակ և համահեղինակ է:

Անկուսակցական է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

Մասնագիտական ներգրավվածություն

  • 2022-2023 թթ. ներկայացրել է ՀՀ կառավարությունը ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեում և ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեում
  • 2022-2023 թթ. ղեկավարել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ գործող Անչափահասների արդարադատության բազմաշահառու խորհուրդը
  • 2022 թ.-ից ղեկավարում է Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային բազմաշահառու խումբը, ակտիվ ներգրավում է ունեցել Ոստիկանության ոլորտի 2020-2022 թթ. բարեփոխումների ռազմավարության իրականացման, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին
  • 2022 թ. համանախագահել է ՄԱԿ Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեում «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 7-րդ զեկույցի պաշտպանության պատվիրակությունը
  • 2022 թ. նախագահել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության մրցութային հանձնաժողովը
  • 2022թ.-ից հանդիսանում է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ՝ Կառավարության առաջադրմամբ
  • 2022-2023 թթ. հանդիսացել է Ներման հարցերի խորհրդակցական հանձնաժողովի անդամ
  • 2021-2022 թթ. կազմակերպել և համակարգել է նոր քրեակատարողական հիմնարկի մոդելավորման աշխատանքները
  • 2019-2023 թթ. կազմակերպել և համակարգել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի առաջին ռազմավարության մշակման և իրականացման գործընթացը
  • 2019-2022 թթ. ՀՀ արդարադատության նախարարությունում համակարգել է քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի լրամշակման, ինչպես նաև նոր օրենսգրքերին ՀՀ օրենսդրական ամբողջ դաշտի հարմոնիզացման աշխատանքները
  • 2019-2022 թթ. հանդիսացել է ԵԽ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում», «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը», «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» (ԳԼԿ), «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրերի հանձնախմբերի անդամ
  • Հանդիսացել է «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը, «Ներման մասին» ՀՀ օրենքը, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը մշակող աշխատանքային խմբերի, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը մշակող աշխատանքային խմբի (ապօրինի հարստացման քրեականացում, գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելու համար քրեական պատասխանատվության սահմանում, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը հանցակազմի համապատասխանեցում միջազգային չափանիշներին և այլն), բանտային բժշկության ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խմբի անդամ:

    Հետևեք մեզ՝ այստեղ
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future