Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:

Հետպատերազմյան դեպրեսիա, կորցրած սերունդ, գիտակցում, որ պատերազմը չի ավարտվել: Կյանքում ու բեմում ժամանակները սինթեզվում են, էմոցիաները դարձնելով ավելի անկեղծ:

Պրեմիերայից առաջ բոլորը հուզված են, բազմաթիվ անքուն գիշերներ ու լարված սպասում: Մի քանի րոպե ու հանդիսատեսը կտեսնի 9 ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքը:

Tert.am Life-ը պրեմիերայից րոպեներ առաջ զրուցել է դերասանների ու ռեժիսորի հետ:

 «Խելացի հանդիսատեսը կընկալի հուշումը, որ պետք է ավելի ուշադիր լինել կյանքի հանդեպ». Հրաչ Քեշիշյան

 «Հավաքվել է շատ գեղեցիկ թիմ: Առաջարկն իմ կողմից է եղել, և շնորհակալ եմ Դրամատիկական թատրոնին, և՛ Արմեն Խանդիկյանին, և՛ Արտաշես Մխիթարյանին, և՛ Հրաչյա Հարությունյանին, որ միացան այս գաղափարին և ստացվեց շատ գեղեցիկ համագործակցություն»,- մեզ հետ զրույցում ասաց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

Նրա խոսքով՝ մենք կրկնում ենք այն ամենն, ինչ Ռեմարկը գրել է 100 տարվա ճշգրտությամբ: Մեր ժամանակների համար կարևոր ասելիք ունեցող այս ներկայացումը բեմադրելու միտքը ծագել է 2020թ-ի ավարտին:

«Այս գործը 2 պատերազմների արանքում գտնվող մարդկանց կյանքի ու խորտակված ճակատագրերի մասին է: Ուրախ եմ, որ հիմա բեմ բարձրացավ: Ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ պատերազմները չեն ավարտվում, այլ հետաձգվում են: Միշտ կա հավանականություն, որ պատերազմ լինելու է:

Ու, երբ մենք սկսում ենք մոռանալ հին պատերազմները, նորերը շատ ավելի արագ են գալիս: Միգուցե, մենք հենց այդպես վարվեցինք, մոռացանք այն մարդկանց, ովքեր արյուն են թափել այս երկրի համար:

Կարծում եմ, որ խելացի ու էմոցիոնալ հանդիսատեսը կընկալի այդ հուշումը, որ պետք է ավելի ուշադիր լինել կյանքի, մարդկանց, այն ամեի հանդեպ, ինչ ունեք ու թանկ է մեզ համար, և պետք է արհավիրքների մեջ անգամ ընտրել երջանիկ լինելը»,- նշեց ռեժիսորը:

Հրաչ Քեշիշյանը պատմեց, որ ներկայացման կերպարներին ընտրել է մտքում՝ առանց քասթինգի:

«Բոլորը տաղանդավոր են ու հիանալի, պարզապես փորձում ես գտնել նրանց, ում սրտով կարող ես դիպչել: Իսկ համախոհների խումբ ունենալը դա մեծագույն երջանկություն է:

Համախոհներ են նկարիչ Դավիթ Մինասյանը, կոմպոզիտոր Արթուր Ալեքը, իմ թիմը, իմ ընկերները, որ միշտ կողքիս են և աջակցում են:

Սա ընկերների հետ ընկերության ու կյանքն ապրելու մասին գործ է, իմ հաջողության կարևոր պայմաններից մեկը այն է, որ կարողանում եմ ընտրել թիմ, և թիմը փոխադարձ ընտրում է ինձ»,- անկեղծացավ Հրաչ Քեշիշյանը:

Ռեժիսորն Անի Խաչիկյանի հետ համագործակցելու առիթ չէր ունեցել:

«Նրա մեջ իմ ընկալմամբ՝ ավելի մեծ էներգիա կա: Մտածեցի, որ գուցե ես կարողանամ մարդկանց մի քիչ ավելի ցույց տալ նրա կարողությունները, քան մինչ այս տեսել են: Իր էությամբ նա այնքան պայծառ է, իսկապես Պատրիսիա է, ես չսխալվեցի»,- նշեց ռեժիսորը:

Լևոն Հախվերդյանի մասին խոսելիս նշեց. «բարձր պիլոտաժի դերասան է, շատ ստեղծագործող, պրպտող կերպար է, առաջ գնացող, բայց դեռ ճանապարհին է, նա ռեժիսորի միտք ունի ու մի օր անելու է իր ֆիլմը:

Վիլենն ինձ համար բացահայտում էր, չնայած մի անգամ կարճ դերով համագործակցել ենք: Խորը, զուսպ ու պարտաճանաչ է, նաև բաց և ուղիղ է իր մասնագիտության հետ: Իդեալական համագրոծակցություն էր նաև նրա հետ:

Վլադիմիր Մսրյան կրտսերը, Արմեն Մեսրոբյանը, Նարեկը, Կարենը, բոլորը ֆանտաստիկ կարողություններ ունեն և սիրուն ապագա ունեցող դերասաններ են: Հրաչ Ստեփանյանն արդեն կայացած պարող և արտիստ է:

Ժամանակը դեռևս ցույց կտա, թե ինչպիսին է դառնալու Ներսես Ավետիսյանը որպես դերասան, ինքը ունի շատ մեծ պոտենցյալ, նրա հետ ճանապարհ գնալը ստեղծագործական գեղեցիկ ընթացք է:

Մենք միասին և՛ ընկերություն ենք անում, և՛ ճանապարհ ենք գնում, և՛ ստեղծագործում: Մեծագույն հաճույք է նման տաղանդավոր մարդու հետ աշխատելն ու տեսնել, թե ինչպես է աճում ու դառնում իր սերնդակիցների լավագույն օրինակը», - ասաց Հրաչ Քեշիշյանը:

«Սա ինձ համար հերթական դեր չէ». Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանը խոստովանեց, որ այս կերպարն իր համար հերթական դեր չէ, անգամ հուզվեց մինչև պրեմիերան:

«Սա ինձ համար մի նոր նշաձող է, կա պատասխանատվություն Դրամատիկականի բեմ բարձրանալու և չտապալվելու, կա պատասխանատվություն Հրաչ Քեշիշյանի բեմադրության մեջ լինելու և չտապալվելու, ընկերների հետ բեմում լինելու և չտապալվելու:

Ուրախ եմ, որ այս մարտահրավերը հաղթահարելու հնարավորությունն ունեցա, շատ շնորհակալ եմ պարոն Քեշիշյանին»,- մեզ հետ զրույցում ասաց Անին ու խոստովանեց, որ մղձավանջային գիշերներ ու լարված օրեր են նախորդել պրեմիերային:

«Այդ ողջ ընթացքում ուժ ու վստահություն է ներշնչել Ներսես Ավետիսյանը:  Ես, Ներսեսն ու Լևոնը իրական կյանքում մտերիմ ընկերներ ենք, մենք իրական կյանքում էլ ապրել ենք ու կիսել այդ ամենը կյանքում, ինչ հիմա բեմում ենք վերապրում:

Ամենակարևոր ֆրազը, որ կուզեմ այս ամենից տանի հանդիսատեսը, Ռոբի խոսքերն են, որ ասում է՝ «ես ատում եմ այս խավարը, որ պատել է իմ երկրին»,-նշեց Անի Խաչիկյանը:

«15 տարեկանում գնում էի փաբ, ասում՝ «ինձ ռոմ տվեք», պատկերացնում էի, որ ես Ռոբն եմ». Ներսես Ավետիսյան

 «Ռեմարկի «3 ընկեր»-ը Ներսես Ավետիսյանի պատանեկության շրջանի ամենասիրելի գործերից է եղել:

«Շատ անգամներ եմ կարդացել, ամեն անգամ նորովի եմ ընկալել: 15-16 տարեկանում գնում էի փաբ ու ասում՝ «ինձ ռոմ տվեք», որովհետև Ռոբը ռոմ էր խմում, ու պատկերցնում էի, որ ես Ռոբն եմ ու պիտի ռոմ խմելով գտնեմ իմ կյանքի Պատրիսիային: Իհարկե, այդ տարիքում ինձ փաբում ավելի շուտ թեյ առաջարկեցին: Բայց սա իմ կյանքում շատ կարևոր գործ է, որն ինձ ուղեկցել է այդ տարիքում ու իմ մտորումների հետ է կապված:  

Ու երբ, պարոն Քեշիշյանից ստացա առաջարկը շատ ոգևորվեցի, իսկ երբ սկսեցինք աշխատել, այս ոգևորությունը դարձավ մի քիչ լարվածություն, հետո վախ ու տագնապ, որովհետև սա 16 տարի թատրոնի բեմում լինելուց հետո ամենաբարդ աշխատանքն է, որ ես արել եմ»- պատմեց Ներսես Ավետիսյանը:

Դերասանը հուսով է, որ հանդիսատեսը դերասանների հետ կապրումակցի ներկայացման ժամանակ:

«Մենք էլ դարձանք այն սերունդը, որն ապրում է պատերազմից պատերազմ, ու, որ վաղը պատերազմ կլինի, դրա հավանականությունը շատ ավելի մեծ է այսօր: Էմոցիոնալ առումով շատ դժվար է, որովհետև տարիներ առաջ կարդում էինք էմոցիոնալ պատմություն, հիմա դա ապրում ենք»:

Ներսես Ավետիսյանը նշեց, որ Անի Խաչիկյանի հետ արդեն 3 տարի բեմ է կիսում ու Անին իր լավագույն ընկերներից է:

«Այս դեպքում ավելի բարդ էր, որովհետև պիտի սեր խաղաս ընկերոջդ հետ: 9 ամիսների ընթացքում հետաքրքիր ճանապարհ անցանք միասին: Մեծ թիմ է աշխատել ներկայացման համար ու շնորհակալ եմ բոլորին դրա համար»,- ամփոփեց դերասանն ու վստահեցրեց, որ այն օրը, երբ չհուզվի բեմ բարձրանալուց կամ պրեմիերայից առաջ, կփոխի մասնագիտությունը:

«Նոր մարդկանց ձեռք բերեցի». Վիլեն Սարգսյան

«Ամեն ներկայացում չէ, որ կարող է մարդկանց միավորել, ստեղծել առողջ մթնոլորտ ու մտերմացնել իրար հետ: Ես նոր մարդկանց ձեռք բերեցի»,- նշեց դերասան Վիլեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ թեև ներկայացման ժանրը ողբերգական է, բայց Հրաչ Քեշիշյանը բեմադրությանը թեթև տարրեր է հաղորդել: «Հետպատերազմյան մռայլ  բովանդակությունն ավելի թեթև է փորձել մատուցել, ինչից ներկայացումն ավելի է շահել:

Ես կուզեմ հանդիսատեսը դահլիճից դուրս գա իմ հերոսի հետևյալ խոսքերի մասին մտածելով. «Ահա, թե ինչու արժի ապրել՝ ինչ որ մեկի համար հոգ տանելու...»: Սա գլխավոր ասելիքներից մեկն է այս ներկայացման»,- համոզված է Վիլեն Սարգսյանը:

«Մի հարց էր ինձ հուզում. կլինե՞մ ես նախագծում, թե ոչ». Լևոն Հախվերդյան

Դերասան Լևոն Հախվերդյանը չի թաքցնում, երբ իմացավ, որ Հրաչ Քեշիշյանն ուզում է Դրամատիկականում բեմադրություն անել, ոգևորությունը շատ մեծ էր, բայց մի հարց էր տանջում՝ կլինի՞ ինքն այդ նախագծի շրջանակներում, թե՞ ոչ:

«Շատ էի ուզում, մանավանդ, որ Ներսեսի ու պարոն Քեշիշյանի հետ արդեն աշխատել եմ, ու ամենահետաքրքիրը ոչ թե ներկայացման արդյունքն է, այլ՝ այդ անցած ճանապարհը նրանց հետ:

Իսկ կերպարների հոգեվիճակները հասկանալն ու ապրելը դժվար չէր, որովհետև բոլորս այդ հոգեվիճակն ունեցել ենք»,- պատմեց Լևոնը:

Նա նշեց, որ թատերական դաշտում անչափ հետաքրքիր էր աշխատել Հրաչ Քեշիշյանի հետ:

«Փորձերն անցել են շատ դրական մթնոլորտում, ոչ մի ներվ կամ լարվածություն չի մտել ներկայացման փորձերի ողջ ընթացքում»: 

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46