Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը կաշխատի համաշխարհային առաջատար «ուղեղային կենտրոնների» հետ

SOCIETY

Բանակի օրը նշանավորվեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությամբ: Ներկա էին ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներ, ՀՀ  զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսաններ, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա ստեղծված Պաշտպանության ազգային հետազոտական համալսարանի ստեղծման պատմությանը, հաստատության առջև դրված խնդիրներին ու նպատակներին, ու զարգացման հեռանկարներին:

«Համալսարանի ստեղծումը տասնմեկամյա բարդ, բազմափուլ գործընթաց էր: Դրա հաջողության երաշխքին էին նախագահ Սերժ Սարգգսյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մշտական աջակցությունն ու հովանավորությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայկ Քոթանջյանը: Մտահղացման համաձայն՝ համալսարանը ստեղծվել է երկու հիմնական փուլերով. գիտական բաղադրիչի՝ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրում, ապա՝ դրա զարգացման հենքի վրա, կրթական բաղադրիչի ձևավորմամբ հաստատության՝ հետազո տական համալսարանի կազմավորում:

«Այսօր հանրագումարի բերվեց 11 տարվա հետևողական մի աշխատանք, որը սկսվել էր Սերժ Սարգսյանի դեռևս Պաշտպանության նախարար եղած ժամանակ: Ես նրա խորհրդականն էի, երբ որոշվեց ստեղծել, այսպես ասած, ուղեղային կենտրոն: Համագործակցության համար ընտրվեցին, ես կասեի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի օլիմպիական բարձունք ունեցող կենտրոները: Մեր գործընկերներն էին աշխարհի առաջատար հետազոտող պրոֆեսորները»,ասաց  Հայկ Քոթանջյանը: Նրա տեղեկացմամբ, հնարավորություն ստեղծվեց աշխարհի երեք առաջատար կենտրոններից ստանալ բարձրակարգ մեթոդաբանական աջակց ություն: Նպատակն էր մեր ազգային շահերի տիրույթում կարողանալ ներբերել համաշխարհային անվտանգային առաջատար մշակույթը: Դրա համար պետք էր հարթակ և այդ հարթակը դարձավ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: «Եվ որպեսզի այս բովանդակային շինարարությունը լիներ լիարժեք, մեր շահերին համահունչ, դրվեց գործնական մի նախագիծ, այն է՝ առաջին պետական ռազմավարական փաստաթղթերի մշակումը: Խոսքը Ազգային անվտանգության ռազմավարության, ինչպես նաև առաջին ռազմական դոկտրինի մշակման մասին է: Այդ աշխատանքը կատարվեց մեծ մեթոդաբանական աջակց ությամբ»,-ավելացրեց Հայկ Քոթանջյանը՝ նշելով, որ արհեստական ոչինչ չկար, հետազտություններն առաստաղից չէին վերցվում, այլ այդ ամենն ազգային անվտանգության գերակայությունների իմաստավորման գործընթացում էր: Հայկ Քոթանջյանը նշեց, որ դաշնակիցների ու գործընկերների հետ համագործակցությամբ մշակվեցին ռազմական դոկտրինի ռազմաքաղաքական հիմքերը:

[gallery id= 56350 ]

«Այս ամենը նաև համապետական ինտելեկոտուալ գործակցության փորձ էր, որը պետք է առաջին փուլում զարգացներ հետազոտական ռեսուրսը, հետո, լավագույն կադրեր ներառելով, ստեղծեր մի միջավայր, որի հետազոտական արգասիքները կտեղափոխվեին կրթական հարթակ: Այսինքն՝ այս համալսարանն իրենից չի ներկայացնում ուսուցչական, վարժապետական բնույթ, սա հետազոտական համալսարան է: Յուրահատկությունը նրանում է, որ սկզբում տեղծվում է ինտելեկտուալ ռեսուրսը, հետազոտողները վարժվում են և հետո նրանց ստեղծած արգասիքը տեղափոխվում է կրթություն: Այս առումով միշտ կրթական գործընթացը լինում է այժմեական, ակտուալ ու չի հնանում»,-ավելացրեց նա:

Հայկ Քոթանջյանի տեղեկացմամբ՝ ստեղծվել է ռազմավարական հետազտությունների հատուկ հանդես, որը զբաղվում է տարածաշրջանային զարգացումների դինամիկայով՝ Թուրքիա, Իրան, քրդեր, Ադրբեջան, Վրաստան: Նաև զբաղվում է այն դերակատարների քաղաքական վարքի հետազոտությամբ, որոնք տարածշրջանից դուրս են, բայց նաև ներկա են իրենց գործունեությամբ:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում բարձր մակարդակի անորոշությունների պայմաններում քաղաքական գործընթացների գնահատումը շատ դժվար է: Հատկապես, եթե արտաքին անվտանգային միջավայրն ունի գերիշխող ռեսուրսներ ներքին անվտանգային ռեսւորսների հանդեպ: Բայց ասեմ, որ մենք համեստորեն աշխատում ենք, իհարկե, համագործակցելով աշխարհի լավագույն ուղեղային կենտրոնների հետ»,-ընդգծեց նա:

Տարածաշրջանում նման բնույթի միակ համալսարանի նպատակն է՝ պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգային հետազոտությունների կատարումը և դրանց արդյունքում ձևավորված նյութերի դասավանդմամբ՝ նոր սերնդի առաջնորդների պատրաստումը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ համալսարանը պաշտպանության առանցքի շուրջն է համախմբելու պետոթյան պաշտպնական-անվտանգային միջգերատեսչական մտավոր-փորձագիտական ներուժը: Նա կարևորել է այն հանգամանքը, որ համալսարանի նախագիծը մշակվել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի, Հարվարդի համալսարանի, ինչպես նաև ՌԴ նախագահին կից Պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ազգային անվտանգության ամբիոնի առաջատար փորձի ուսումնասիրման և դրա՝ Հայաստանում ադապտացման արդյունքում: Նախարար Օհանյանն իր շնորհակալությունն է հայտնեÕ ¬ համալսարանի ստեղծման գործում էական ներդրում ունեցած ամերիկացի և ռուս գործընկերներին: Նա վստահություն է հայտնել, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը կարող է Հայաստանի Հանրապետության դաշնակից և գործընկեր պետությունների համար դառնալ «խելացի ուժի» վրա խարսխված ակադեմիական ձևաչափով անվտանգային-պաշտպանական հիմնախնդիրների շուրջ երկխոսության կարևոր միջազգաին  հարթակ՝ նպաստելով տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովմանը:

 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education