Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե
BLOGԱզգային պետությունը կոչված է աշխարհում առաջ մղելու հայկական ազգային շահը, այսինքն՝ դաշնակիցների, բարեկամների, չեզոք երկրների և հակառակորդների հետ հարաբերություններում առաջնորդվելու բացառապես ազգային և պետական շահով։
Ազգային պետությունը ողջ հայության պետությունն է։ Հայաստանի Հանրապետությունը միայն իր քաղաքացիների պետությունը չէ։ Հայաստանի Հանրապետությունը բոլոր այն հայերինն է, ովքեր կարևոր են համարում իրենց հայ լինելը և գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ դեր ու անելիք ունի իրենց հայ պահելու, իրենց իրավունքներն աշխարհի տարբեր ծայրերում պաշտպանելու հարցում։ Եվ բոլոր հայերը, ովքեր գիտակցում են սա, պիտի պատրաստ լինեն ծառայություն մատուցելու իրենց հայրենի պետությանը։
Ազգային պետությունն այն է, որը կարողանում է արդյունավետ կազմակերպել այս հարաբերությունները, կազմակերպել հայ համայնքներին, ոտքի հանել նրանց ազգային սպառնալիքների ժամանակ և ներգրավել նրանց երկրի պաշտպանության, պետականաշինության ու զարգացման գործերում։
Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



