Բայդենը թույլատրել է ամերիկյան հեռահար զենքով հարվածներ հասցնել ՌԴ-ի տարածքին. NYT
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով։ Այս մասին կիրակի օրը հայտնել է New York Times-ը։ Նշվում է, որ այս որոշումը կայացվել է Վաշինգտոնում իշխանափոխությունից ընդամենը երկու ամիս առաջ և դարձել «ԱՄՆ քաղաքականության մեջ լուրջ փոփոխություն»։
Ամերիկացի առաջնորդի խորհրդականների կարծիքներն այս քայլի հետ կապված տարբերվում են, գրում է հրատարակությունը։ Հրթիռները, հավանաբար, կօգտագործվեն Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի զինվորականների դեմ՝ «Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության համար», պնդում է The New York Times-ը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



