Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է
SOCIETYԿոնվերս Բանկն արդեն հինգերորդ անգամ արժանանում է Commerzbank AG բանկի որակի գերազանցության «STP Excellence Award» հեղինակավոր մրցանակին: Այն Բանկին է շնորհվել SWIFT համակարգով իրականացվող միջազգային փոխանցումների կատարողական բարձր մակարդակի ապահովման համար:
«Այս հեղինակավոր մրցանակը վկայում է Կոնվերս Բանկի կողմից միջազգային փոխանցումների ոլորտում մատուցվող ծառայությունների բարձր որակի, միջազգային չափորոշիչներին համապատասխանության, ինչպես նաև արդյունավետ աշխատանքի մասին»,- ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:
Նշվում է, որ Բանկը «STP Excellence Award» մրցանակակիր է դարձել նաեւ 2018, 2019, 2020, 2022թթ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



