ՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր մտածողություն են, Երևանում դասախոսության ժամանակ ասել է ամերիկացի տնտեսագետ, ակադեմիկոս, հանրային քաղաքականության վերլուծաբան, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։
Նրա խոսքով՝ Հայաստանին տեխնոլոգիապես հետ չմնալու համար անհրաժեշտ են արտադրության ուղղությունների խելամիտ ռազմավարություններ։
«Այդ ամենին կարելի է հասնել տարածաշրջանում, որտեղ համագործակցություն է հաստատվել, և ամբողջ աշխարհում համագործակցության պայմաններում», - հայտարարել է փորձագետը:
Նա կարծում է, որ բնապահպանական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ, զրոյական ածխածնային Էներգետիկա, էլեկտրամոբիլներ, արտադրության միջոցներ, որոնք, մասնավորապես, ունի Չինաստանը, և դրանք կարելի է ձեռք բերել Չինաստանի հետ առևտրի, տնտեսական և աշխարհաքաղաքական հարաբերությունների արդյունքում:
«Հայաստանը հաջողության կհասնիայս տրանսֆորմացիայում, եթե զարգացնի տրանսպորտային ուղիները։ Միջանցքի ճիշտ գաղափարն է լինել տնտեսական ցանցի մի մասը, որը Հյուսիսի և Հարավի ու Արևմուտքի և Արևելքի միջև առևտրի տարածաշրջանային հիմք ունի»,- նշել է Սաքսը։
Նրա խոսքով՝ դրահամար պետք են լավ հարաբերություններ Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի հետ։
«Ես առաջարկում եմ տնտեսական զարգացման ռազմավարություն՝ հիմնված այսամենիվրա։Արևմտյան մտածողությունը հետևյալն է՝ այս ամենը հնարավոր չէ, մենք երբեք չենք համագործակցի Ռուսաստանի հետ, մի համագործակցեք Իրանի հետ։ Կան «լավ տղաներ», կան «վատ տղաներ», մնացեք «լավեր հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք: Դա մահաբեր մտածողություն է», - ասել է փորձագետը։ Ճիշտ մտածողությունն այն է, ինչ տեղի է ունեցել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև, որտեղ Չինաստանը դարձել է խաղաղության միջնորդ, հավելել է նա:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



