Yerevan, 04.October.2026,
00
:
00
BREAKING


Ազնավուրը՝ Ազնավուրի… և իր ազգի մասին

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ազնավուրաշունչ երաժշտական ներկայացում` Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում

Աստվածաշնորհ դերասան եմ ես թափառաշրջիկ,
Բեմի համար եմ ես միայն ծնվել.
Տվե՛ք ինձ հարթակ անշուք ու խղճուկ,
Եվ ես կարող եմ ինձ գերազանցել…
Թափառաշրջիկ դերասան եմ ես աստվածաշնորհ.
Դա իմ արյո՛ւնն է, այդպիսի՛ն եմ ես,
Ինձ մի բե՛մ տվեք և հանդիսատե՛ս,
Ու տաղանդավոր մարդ կդառնամ ես.
Այրվելով իմ մեջ հորդող կրակից,
Խոսում եմ, լալիս, կանչում ու խնդում
Ու վերապրում եմ իմ դերը նորից:
Մի՛ կշտամբեք ինձ, թե չեք հասկանում դուք իմ հոգին խոր.
Ուրի՛շ ցեղից եմ…

    

Այսպես իր երգերով աշխարհի հետ խոսեց մոլորակի վրա երբևէ ապրած հանճարեղ արվեստագետներից մեկը` Շահնուր Վաղինակի Ազնավուրյանը` նույն ինքը Շառլ Ազնավուրը. Մարդ, ում արմատները Հայկական լեռնաշխարհում էին, իսկ հայացքը` ուղղված Տիեզերքին։ Եվ նրա արվեստը համամարդկային էր…

1924 թվականի մայիսի 22-ին աշխարհ եկավ Շառլ Ազնավուրը։ Ծնվեց հայ գաղթականների` Վաղինակ և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Նա հասավ համաշխարհային փառքի, բայց իր ճանապարհին միշտ խոնարհվեց իր ազգային արմատներին… նաև սա’ էր Շառլ Ազնավուրի մեծությունը…

Հնարավո՞ր է արդյոք թատրոնի բեմում ընդամենը մեկ ու կես ժամում հանդիսատեսին պատմել աշխարհում երբևէ ապրած մեծագույն արվեստագետներից մեկի մասին։Ու պատմել այնպես, որ նրա կերպարն ու հետագիծը ոչ միայն նոր մեկնություն ստանա, այլև հառնեն նրա դրամատիզմով լի ու միաժամանակ լույսով ողողված կյանքի ամենաուշագրավ դրվագները… Հնարավոր է, երբ բեմում է ևս մի հանճարեղ արվեստագետ, ով աշխարհին Հայի մասին պատմում է ջազի լեզվով։

Ջազմեն Գարի Քյոսայանի, ինչպես իրեն են անվանում «ջազի ազնվականի» երաժշտությունը օտար ժողովուրդների համար համար Հոգու ճանապարհներից մեկն է` հաղորդակցվելու հայ մշակույթի ու նրա ակունքների հետ։

Եվ օտար հանդիսատեսը նրա ստեղծագործություններում ու կատարումներում տեսնում է Մաշտոցին, Նարեկացուն, Շնորհալուն, Կոմիտասին…Իսկ երբ նույն բեմում «հանդիպում» են Գարի Քյոսայանի երաժշտությունը և Մեծ շանսոնյեի ժառանգությունը, ծնվում է իսկական հրաշքը` մի երաժշտական շքեղ ներկայացում, որը իրավունք ունի այսուհետ ևս լինելու հայ թատրոնի բեմերում։

… Նոյեմբերի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում գեղեցիկ ու ազնավուրաշունչ երաժշտական ներկայացում էր` նվիրված Շառլ Ազնավուրին, որի գաղափարը, սցենարն ու բեմականացումը պատկանում է Ալլա Սահակյանին և կյանքի է կոչվել նրա բծախնդիր աշխատանքի ու նվիրումի շնորհիվ։ Իսկ Մաեստրո Գարի Քյոսայանի և Ջազ քառյակի շնորհիվ ներկայացումը ստանում էր ազնավուրյան շունչ ու ոգի` ջազային յուրօրինակ իմպրովիզացիաներով ու երաժշտական պատկերներով…

Սա սովորական ներկայացումներից չէր…Բոլոր դրվագներն այնքա՜ ն ներդաշնակորեն էին իրար միաձուլված, որ հառնում էր մի ինքնակենսագրական մի վեպ, և մեզ հետ խոսում էր ինքը Շառլ Ազնավուրը։ Եվ ամբողջ բեմադրությունը հենված էր երեք հրաշալի արտիստների Ալլա Սահակյանի, Նարեկ Բաղդասարյանի, Ստեփան Ղամբարյանի ուսերին։
Ստեփան Ղամբարյանն ու Նարեկ Բաղդասարյանը իրենց յուրօրինակ արտիստիզմով մարմնավորում էին Շառլ Ազնավուրին` կյանքի տարբեր շրջաններում ու դրվագներում։ Միայն ուշադիր հանդիսատեսը կարող էր զգալ, թե արտիստներն իրենց փայլուն խաղով ինչ սահուն անցումներով էին լրացնում միմյանց ու դառնում մի ամբողջություն։

Շառլ Ազնավուրի կյանքում բացառիկ դիպված է եղել հռչակավոր Էդիտ Պիաֆի հետ հանդիպումը, որը եղավ ճակատագրական…Եվ աշխարհում ինչ ֆիլմ էլ նկարահանվել է Էդիտ Պիաֆի մասին, յուրաքանրյուր դերասանուհու համար նրան մարմնավորելը եղել է չափազանց պատասխանատու։

Դերաասանուհի Ալլա Սահակյանին լիարժեքորեն հաջողվել էր կերտել հռչակավոր երգչուհու էքսցենտրիկ կերպարը։ Եվ որքան մեծ ճկունություն պիտի դրսևորի դերասանուհին բեմում, որ կարողանա սահուն անցումներով մարմնավորել նաև Շառլ Ազնավուրի քրոջ և նրա կանանց կերպարները ևս` մեկը մյուսից կերպարային ու համոզիչ։

Երաժշտական ներկայացման յուրաքանչյուր դրվագ հարստանում ու ամբողջանում էր Մաեստրո Գարի Քյոսայանի ու Ջազ Քառյակի անզուգական կատարումներով ու Շառլ Ազնավուրի արվեստի ու կերպարի յուրահատուկ մեկնություններով։ Դաշնամուրի մոտ էր Մաեստրոն` Գարի Քյոսայանը,
Բաս ` Սիմոն Դոլմաջյան,
Կլառնետ` Կոնստանտին Աբգարյան,
Հարվածային` Գևորգ Հարությունյան։

        

…«Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…», – ասում էր Մեծ շանսոնյեն։ Նրան կյանքում ուժ տվողը հենց իր` Արևմտյան Հայաստանից ծնունդ առած հայկական ընտանիքն էր` իր ակունքները…

Գեղեցիկ ու խորիմաստ էր կառուցված նաև երաժշտական ներկայացման ֆինալը։ Կյանքում ամենածանր իրավիճակները հաղթահարած Մեծ Հայը, ում անունը հետո պիտի դառնար Հայի հոմանիշը ոչ միայն Ֆրանսիայում, մեծագույն տառապանքի գնով հասավ իր Օլիպիական բարձունքին, ինչի մասին Ազնավուրն ինքը պատմել է բազում հարցազրույցներում, հետո նաև` իր գրքում։

«… Ես կանգնած եմ, չիմանալով ինչ անել։Մինչ փառքի թեւերը գրկում են ինձ, ժողովուրդն ինձ վերցնում է իր սրտի վրա , իսկ իմ սիրտը հալչում է հուզմունքից։
Ես կանգնած եմ ծափերի տարափի տակ անշարժ, շվարած արցունքներն աչքերիս։
Այո’։ Այդ երեկո մինչ կուլիսներում սերն էր սպասում ինձ, ես նվաճեցի Փարիզը…»։

Սրանք մեջբերում են Մեծ Շանսոնյեի հուշերից։ Եվ այս դրվագը դարձավ մի յուրահատուկ, հրաշալի կուլմինացիա` արտիստների հրաշալի խաղով։

Իսկ դահլիճը դեռ երկար հոտնկայս ծափահարում էր…

Հասմիկ Պողոսյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun