Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Լեգենդար բուրմունք, որի նկատմամբ հետաքրքրությունը չի թուլանում արդեն ավելի քան 100 տարի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասում են՝ ոչինչ հավերժ չէ: Սակայն կան գլուխգործոցներ, որոնք գոյատևում են դարեր շարունակ: Հենց նման գլուխգործոցներից է «Chanel N5» օծանելիքի բույրը: Չնայած այն հանգամանքին, որ այն ստեղծվել է անցյալ դարի առաջին կեսերին, այնուամենայնիվ, այդ օծանելիքը այսօր էլ ամենատարածվածներից մեկն է: Աշխարհում մինչև հիմա էլ յուրաքանչյուր րոպե «Chanel N5» -ի մեկ սրվակ է գնվում: Այդ բույրը իսկապես դարձել էր 20-րդ դարի խորհրդանիշ: Իսկ ինչպե՞ս է ստեղծվել այդ լեգենդար օծանելիքը: «Chanel N5» օծանելիքի պատմությունը լի է հետաքրքիր իրադարձություններով: Ինչպես հայտնի է, օծանելիքի արտադրության համար այն ժամանակ օգտագործվել են բնական ծաղիկների մզվածքներ:
 
Կապված դրա հետ՝ յուրաքանչյուր առանձին վերցված օծանելիքի բույր չի առանձնացել որոշակի կայունությամբ և ունեցել է որոշակի ծաղկի հոտ: Հենց այդ պատճառով էլ Կոկո Շանելը (իսկական անունը՝ Գաբրիել Բոնյոր Շանել) առանձնապես չի հետաքրքրվել սեփական բուրմունք ստեղծելու հարցով: Սակայն ժամանակի ընթացքում նա փոխել է իր կարծիքը: Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ Դմիտրի Ռոմանովը (Ռոմանովների դինաստիայի ներկայացուցիչ, Ալեքսանդր 2-րդի թոռը), լինելով նրա ֆավորիտը, նրան ծանոթացրել է Էռնեստ Բոյի հետ, որը նախկինում եղել էր Ռոմանովների դինաստիայի պալատական օծանելիքագործը: 1918 թվականին Բոն գաղթել էր Ֆրանսիայի Գրաս քաղաք և աշխատում էր դեռևս 19-րդ դարի կեսերին ստեղծված «Ա. Ռալլե և Կո» հնագույն օծանելիքի գործարանում:
 
Էռնեստ Բոն Կոկո Շանելին ծանոթացրել է ալդեհիդների հետ, որից հետո նա որոշել է ստեղծել իր սեփական բույրը: Բոն աշխատանքի է անցել: Արդյունքում, 1921 թվականին նա Շանելին առաջարկում է համարակալված բույրերով մի քանի սրվակ: Առաջարկվող նմուշներից Կոկոն ընտրել է 5-րդ համարի նմուշը, քանի որ այն լրիվ նոր է եղել, ավելի ստույգ՝ ոչ մի այլ բույրի նման չի եղել: 5-րդ նմուշը բաղկացած էր մոտ ութսուն բաղադրիչից: Շանելը գոհ էր արդյունքից, նա ստացել էր հենց այն, ինչ սպասում էր Էռնեստ Բոյից: Այդ ժամանակվա բոլոր օծանելիքները բավականին բարդ անուններ ունեին, բայց Կոկոն հայտնի էր որպես կին, որը չէր վախենում կարծրատիպերը կոտրելուց, և նա որոշում է օծանելիքը անվանել իր սեփական անունով՝ գումարած համարը: Նման կերպ էլ 1921 թվականին պատմության մեջ է մտնում լեգենդար օծանելիքը՝ «Chanel N5» -ը:
 
Ընդ որում, այդ օծանելիքի սրվակի տեսքը ևս այդ ժամանակվա համար շատ անսովոր էր: Որպես կանոն, օծանելիքը վաճառվում էր ոսկով և թանկարժեք քարերով զարդարված բարդ ձևերի բյուրեղապակյա սրվակներով: Սակայն դա լիովին հակասում էր Կոկո Շանելի կերպարին, և նա ընտրում է ուղղանկյուն ապակյա սրվակ: Դա շատ համարձակ որոշում էր, քանի որ այն ժամանակ նման սրվակներ օգտագործվում էին տղամարդկանց օծանելիքի համար: Հետաքրքիր է նաև այն ձևը, որով Կոկոն սկսել է հետաքրքրություն առաջացնել նոր բուրմունքի նկատմամբ: Նա օծանելիք է նվիրել բարձր դասի շրջանակներում «պտտվող» իր ընկերուհիներին, որոնք էլ դրանով լավագույն գովազդն են ապահովել նոր օծանելիքի համար:
 
Արդյունքում ստեղծվել է «Chanel N5» օծանել իքի երկրպագուների գաղտնի ակումբ, և միայն դրանից հետո է Կոկո Շանելը սկսել վաճառել իր գլուխգործոցը՝ կատաղի հետաքրքրություն առաջացնելով այս իրադարձության շուրջ: «Chanel N5»-ի բաղադրությունը ստեղծման պահից մինչ հիմա մնացել է անփոփոխ: Այն, ըստ էության, կիտրոնի, բերգամոտի, իրիսի, հասմիկի, հովտաշուշանի, վարդի, ինչպես նաև մանուշակագույն արմատի, ալդեհիդների, իլանգ-իլանգի, մուշկի, վանիլի, պաչուլիի և շատ այլ բաղադրիչների յուրատեսակ «խառնուրդ» է: «Chanel N5» օծանելիքի բուրմունքի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է չթուլանալ անգամ հիմա, քանի որ այդ լեգենդար բույրը անընդհատ գտնում է նոր երկրպագուներ:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes