Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՆՈՅԵՄԲԵՐԻ). ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ձևավորվել են դիվանագիտական հարաբերություններ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
 
Հանդուրժողականության միջազգային օր, Անորեքսիայի դեմ պայքարի համաշխարհային օր, Էստոնիա՝ Ինքնիշխանության հռչակման օր, Իսլանդիա՝ Իսլանդերենի օր, Հյուսիսային Կորեա՝ Մայրության օր, Կուբա՝ Սուրբ Քրիստոբալի օր, Ուկրաինա՝ Ռադիոյի, հեռուստատեսության և կապի աշխատողների օր:
 
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
 
1904 – ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Միհրան Մխիթարյանը։
 
1912 –ծնվել է ճարտարապետ Լևոն Բաբայանը:
 
1923 – ծնվել է նկարիչ Վահրամ Խաչիկյանը:
 
1933 – ծնվել է գրականագետ Զավեն Ավետիսյանը։
 
1939– ծնվել է նշանավոր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
 
1951– ծնվել է Հայաստանի ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանը։
 
1959 – ծնվել է բանաստեղծ և գրականագետ Արթուր Անդրանիկյանը:
 
1966- վախճանվել է հայ խորհրդային ագրոկենսաբան Արտավազդ Ավագյանը:
 
1972 – ծնվել է ռուսագիր գրող և հոգեբան Գերասիմ Ավշարյանը:
 
1988- Երևանում կայացած բազմահազարանոց հանրահավաքի պահանջով ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը մերժել է ԽՍՀՄ Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացումը Հայաստանում, միաժամանակ սկսվել է համահայաստանյան գործադուլ:
 
1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հասարակածային Գվինեայի հետ:
 
2006-Երևանի Կասկադի դիտահարթակը համալրվել է միջազգային ճանաչում ունեցող քանդակագործ Փոլ Քոքսի «Ահոյ» քանդակով:
 
2006- սկսվել է ռուսաստանյան զորախմբի սպառազինության դուրսբերումը Վրաստանից. այնտեղից առաջին գնացքն է ուղևորվել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան:
 
2007- Երևանի կենտրոնում բացվել է Հյուսիսային պողոտայի Տերյան - Աբովյան հատվածը:
 
2013-վախճանվել է արքեպիսկոպոս Արսեն Բերբերյանը:
 
2017-Խորհրդարանը միաձայն ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի, բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող 27-ն անց քաղաքացիները հնարավորություն են ստացել գումարով ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:
 
2020- արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարական է տվել:
 
2020-Նիկոլ Փաշինյանը հերթական սկանդալային գրառումն է կատարել. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի։ Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։
 
2021-ՀՀ արևել յան սահմանագոտում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող:
 
ԱՇԽԱՐՀ
 
42 մ.թ.ա.- ծնվել է Հռոմի երկրորդ կայսր Տիբերիոսը:
 
1272 –վախճանվել է Անգլիայի թագավոր Հենրիխ 3-րդը:
 
1532– տեղի է ունեցել Կայամարկյան սպանդը, որտեղ իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսսարոն իր մարդկանցով կոտորել է մոտ 7000 ինկի։
 
1717 – ծնվել է ֆրանսիացի գիտնական Ժան Լերոն դը Ալամբերը՝ «Գիտության, մշակույթի և արհեստների հանրագիտարանի» համահեղինակներից մեկը:
 
1776 –ամերիկացիների անկախության համար մղվող պատերազմի ընթացքում Ուիլ յամ Հաուի ղեկավարած անգլիական բանակը գրոհով վերցրել է Վաշինգտոն ամրոցը:
 
1824 -ավստրալիացի հետազոտող Համիլտոն Մուրեյը հայտնաբերել է Ավստրալիայի ամենաերկար գետը, որը անվանվել է նրա անունով:
 
1841 -Նյու Յորքում արտոնագրվել է խցանային փրկօղակը:
 
1848– Ֆրեդերիկ Շոպենը Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում տվել է իր վերջին համերգը։
 
1907– Օկլահոման դարձել է ԱՄՆ-ի 46-րդ նահանգը։
 
1918 - Հունգարիան դուրս է եկել Ավստրոհունգարական կայսրությունից և դարձել է հանրապետություն 1933– ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ձևավորվել են դիվանագիտական հարաբերություններ։
 
1938 -ստեղծվել է Սամբո մրցաձևը:
 
1945– հիմնադրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը։
 
1945-հայտնաբերվել են ամերիցիում և կյուրի ծանր էլեմենտները:
 
1965– ԽՍՀՄ-ը տիեզերք է ուղարկել «Վեներա-3» տիեզերական սարքավորումը, որը Վեներա հասած առաջին սարքն է։
 
1966 -նկատվել է ամենաառատ աստղանկումը՝ 2300 մետեոր րոպեում:
 
1979- բացվել է Բուխարեստի մետրոյի առաջին գիծը:
 
1989 - Չեխոսլովակիայում սկսվել է թավշյա հեղափոխությունը:
 
1996 -Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն, պայթեցվել է բնակելի շենք, որի արդյունքում զոհվել է 67 մարդ: 
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice