Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպես կոչված՝ կարկառուն քպականներից մեկը, որ պատանեկան տարիքում, իր ասելով, արտասվել է, երբ լսել է «Կիլիկիա» երգը, հայտարարեց, թե հասունանալով՝ հասկացել է, որ Կիլիկիան՝ ուր, ինքն՝ ուր: Ու, առհասարակ, Կիլիկիան այդ քպական կարկառունի, առհասարակ, որևէ քպականի համար պատմական հայրենիք չէ, «ուրիշի հող» է, որտեղ «մի քանի հոգի գնացել են խոպան»: Կարծում ենք՝ արժե գնահատել քպական կարկառունի անկեղծ ցինիզմը: Չնայած, այդ հարցում նրանց առաջնորդը մրցակցությունից դուրս է: Վերջինս խոստովանեց, որ իրեն հունից հանում է (թեպետ, այդ ե՞րբ է նա «հունի մեջ»), երբ 25-30 տարեկան երիտասարդները ոչ միայն հիշում, այլև նշում են իրենց պատմական արմատները:
 
Այսինքն, երբ ասում են, որ սասունցի են, մշեցի են, կարսեցի, իգդիրցի, վանեցի, բիթլիսցի, մուսալեռցի, ալաշկերտցի և այլն, և այդպես շարունակ: Մեր պատմությունն ու ճակատագիրն է այդպիսին, արմատները շատ են, կորուստները՝ ևս: Նա՝ կարկառուն ու ոչ այնքան կարկառուն քպականների առաջնորդը, փաստացի ապազգային ու քայքայիչ որոմ է նետում, որ եթե, օրինակ՝ դիլիջանցին ասում է, որ ինքը արմատներով ալաշկերտցի է կամ վանեցի, այդպիսով նա արմատապես ժխտում է Դիլիջանը, Դիլիջանի գոյությունն իսկ, կարճ ասած՝ «Դիլիջանը կորցնում ենք»: Նրան, որ Ենոքավանից այն կողմ չի կարողանում գնալ՝ իր պապերի կամ նախնիների արմատների փնտրտուքում, առհասարակ որևէ մեկը պետք է հուշի, որ Դիլիջանը համեմատաբար նոր անուն է, իսկ պատմական անվանումը եղել է Հովք: Սա՝ իմիջիայլոց: Բայց գանք Կիլիկիային: Քպականներն, ուրեմն, ասում են, թե՝ իրենք՝ ուր, Կիլիկիան՝ ուր, դա իրենց պատմական հայրենիքը չէ: Սա ասում են նրանք, որ մի 5-6 տարի առաջ գնում, նուռն ափերի մեջ նկարվում էին ու գրում. «Աղդամն իմ հայրենիքն է»:
 
Հիմա, իհարկե, որ ահեղ դատաստանով էլ սպառնան, նման բան ոչ միայն չեն անի, այլև չեն համարձակվի Արցախ բառն արտասանել անգամ: Ընդհանրապես, ինչ-որ տեղ իրենք ճիշտ են ասում: Այն իմաստով, որ եթե իրենց մնա, ապա ո՛չ Մեծ Հայք է եղել, ո՛չ Հայկ Նահապետ է եղել, ո՛չ Արարատյան թագավորություն է եղել, ո՛չ Տիգրան Մեծ արքա: Ո՛չ Վանն է հայկական, ո՛չ էլ՝ Սիփանը, ո՛չ Մուշը, ո՛չ էլ՝ Կարինը, ո՛չ Սիսը, ո՛չ էլ՝ մնացածը: Ու, առհասարակ, ըստ քպիզմի «տեսության», հայերը երբեք ոչ մի բան չեն ունեցել՝ ո՛չ տերություն, ո՛չ արքաներ, ո՛չ արքայական դինաստիաներ, տո՛ ո՛չ էլ՝ պատմություն ու մշակույթ: Կարող են ասել՝ գրեր էլ չենք ունեցել, որովհետև գրերի գյուտն արել է Մեսրոպ Մաշտոցը, ով Տարոնից էր, իսկ դա քպականների համար Հայրենիք չէ: Նիկոլական «տեսության» համաձայն, Հայրենիք ասվածն ընդամենը Փաշինյանի՝ լոբզիկով կտրած ՀՀ քարտեզի կտորն է ու... վերջ: Այսինքն, սրանց ասելով՝ կարսեցու ժառանգները չպիտի հիշեն, որ իրենք կարսեցի են, նախիջևանցիները չպիտի հիշեն, որ նախիջևանցի են, գանձակեցիները չպիտի հիշեն, որ գանձակեցի են, արծվաշենցիները պիտի մոռանան, որ արծվաշենցի են, դե՝ արցախցիներն ընդհանրապես ոչ միայն պիտի մոռանան, որ արցախցի են, այլև քպական իշխանության ու Նիկոլ Փաշինյանի համար անձնական թշնամի են:
 
Կարճ ասած՝ ով իր նախնիներին, իր արմատները չի ուրանում, իր պատմական հիշողությունը պահպանում ու փոխանցում է, նա փաշինյանական ռեժիմի թշնամին է: Իսկ քանի որ, անկախ ամեն ինչից, հայության 99 տոկոսը պահպանում է պատմական հիշողությունը, ուրեմն... հետևությունն ինքներդ արեք: Ու այստեղ հարց է ծագում: Եվ իսկապես, ՔՊ-ն ու քպականներ ո՜ւր, Կիլիկիան՝ ո՜ւր: Արևմտյան Հայաստանն ո՜ւր, պատմական Հայաստանն՝ ո՜ւր, Արցախն՝ ո՜ւր: Տո, որ ավելի «խորասուզվենք», ընդհանրապես՝ Հայաստանն ո՜ւր, դուք՝ ո՜ւր: Դուք ինչո՞վ կամ ինչքանո՞վ կապ ունեք Հայաստանի ու հայության հետ: Նրանով, որ ձեր անձնագրերում ազգության դիմաց գրված է՝ հա՞յ, միայն ազգանվան վերջավորությա՞մբ կապ ունեք, թե՞ նրանով, որ ՀՀ պետական պաշտոններ եք զբաղեցնում ու պարգևավճարվում՝ ազգի ու պետության համար ոչինչ չանելու, ավելին՝ պետության ու ժողովրդի դեմ ինչ ասես՝ անելու համար:
 
Փաշինյանն ասում է, փաստորեն, որ Վանը, Մուշը, Սասունը, Վասպուրականը, Ալաշկերտը, Կարինը, Իգդիրը, Սուրմալուն, Կիլիկիան հայերի հայրենիքը չեն: Իրենց գործունեության հետևանքով՝ իրենք արդեն ասում են, որ Արցախն էլ հայերի հայրենիքը չի: Ու եթե հանկարծ որևէ մեկը ասի, որ ինքը Ստեփանակերտից է կամ շուշեցի է, հադրութցի է կամ մարտակերտցի, ճարտարցի է կամ քարինտակցի, ապա Փաշինյանը կհրամայի անհապաղ կալանավորել ու արտահանձնել իր սիրելի գործընկեր Ալիևին՝ Բաքվի բանտերը նետելու համար: Դե, Կիրանցի, Ոսկեպարի տարածքներն էլ իրենց համար թշնամապատկան էին, դրա պատճառով էլ, մարդկանց բերետավորների միջոցով ծեծուջարդի ենթարկելով, Հայաստանի հողերը, հայ մարդկանց արյան գնով ազատագրված ու տասնամյակներով պաշտպանված հողերը նվիրեցին թշնամուն: Փաշինյանական «թեզն», իհարկե, չափազանց խախուտ է, ինչպես ցանկացած քպական «թեզ»: Ասում է, որ եթե մարդը հիշում է իր պատմական հայրենիքը, ապա նա կորստի է մատնում իր ծննդավայրը կամ ներկայիս բնակավայրը: Արևել յան Հայաստանի այս հատվածը, որ հիմա կոչվում է Հայաստանի Հանրապետություն, վերջին ապաստան դարձավ Թուրքիայի կողմից ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկված հարյուր հազարավոր հայերի համար: Անկախ այն բանից, թե այդ պահին (ասենք՝ 1913 թ. դրությամբ) քանի հազար հայություն կար Արևել յան Հայաստանում, այն հազարամյակներ ի վեր եղել է Հայաստանի անքակտելի մասը: Եվ 1915-21 թվականներին, ինչպես ասացինք, վերջին ապաստանն է դարձել կոտորածներից ու բնաջնջումից մազապուրծ հարյուր հազարավոր վանեցիների, իգդիրցիների, մշեցիների, կարինցիների, սասունցիների, ալաշկերտցիների և մյուսների համար:
 
Մարդիկ միշտ պահել են իրենց արմատներն ու պատմական հիշողությունը: Ու, գիտեք, դա ոչ մի կերպ չի խանգարել, որ ծաղկեցնեն, շենացնեն Կապանն ու Վանաձորը, Գյումրին ու Երևանը, Աբովյանն ու Թալինը, Սևանն ու Գավառը: Ոչ թե կորցրել, այլ հզորացրել էին այնքան, որ արդեն 1988-91 և 1991-94 թվականներին այդ՝ Հայրենիք ու պատմություն չուրացող հայերի սերունդները ոտքի կանգնեցին ու պաշտպանեցին հազարամյակներով հայկական Արցախը, երբ նրա վրա հարձակվեց թշնամին: Ու պատմության վերջին մի քանի հարյուրամյակի մեջ առաջին անգամ հայությունը ոչ թե Հայրենիքից էլի մի կտոր կորցրեց, այլ հետ նվաճեց: Դա Նիկոլ Փաշինյանի ու նիկոլփաշինյանների համար սաստիկ անարդար ու սխալ բան էր, իրենք ատելով ատում էին մեր ազգի հաղթանակները: Ու ատում են Հայոց պատմությունն էլ, Հայաստանն էլ, մեր Եկեղեցին էլ, մեր հավտքն ու լեզուն էլ: Ամեն ազգայինը: Ու հա, իսկապես էլ. դուք՝ ո՜ւր, Հայաստանն՝ ո՜ւր:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation