Yerevan, 30.September.2026,
00
:
00
BREAKING


Բանակի ներսում սպանությունների, ինքնասպանությունների գործերով կոծկման պրոցեսներ են տեղի ունենում․ իրավապաշտպան (տեսանյութ)

VIDEO

Բանակի ներսում սպանությունների, ինքնասպանությունների դեպքերը անպատժելիության և դասեր չքաղելու հետևանք են, արդյունք են նրա, որ մարդուն վերաբերվում են որպես ռեսուրս․ համազգեստը, հրացանը, բատինկան ու մարդը նույն հարթության վրա են։ Մինչև այդ խնդիրը չլուծվի, բնականաբար որևէ փոփոխություն չի լինի։ Այս մասին Euromedia24.com-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ 

Նա անդրադարձավ բանակում մահվան վերջին դեպքին, երբ տեղեկություն տարածվեց, թե գուբախտում զինծառայող է ինքնասպան եղել։ Կարապետյանցը նշեց, թե գուբախտը խիստ սահմանափակ հնարավորություններով տեղ է և չի պատկերացնում՝ ինչպե՞ս կարող էր այնտեղ լինել նման դեպք․ «Չեմ պատկերացնում, որ մարդը հեռախոս պահելու կամ գուբախտում հայտնվելու համար կարող է գնալ ինքնասպանության։ Անշուշտ, այստեղ այլ դետալներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Հույս ունենանք՝ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքում կտեղեկանանք դրա մասին։ 25 տարվա աշխատանքային իմ փորձը ցույց է տալիս, որ որևէ գործ մինչև վերջ չի բացահայտվել, գրեթե բոլոր գործերում կան կարևոր, բնորոշող դետալներ, որոնք բացակայում են, բացատրություն չեն տալիս, ըստ այդմ, երևույթը շարունակվում է»։ 

Հարցին, թե ՊՆ-ն զինվորի մահվան մասին հաղորդագրությունը տարածեց բավականին ուշ, արդյոք քողարկելու միտում տեսնո՞ւմ է դրա հետ կապված՝ Կարապետյանցը պատասխանեց․ «Եթե ՊՆ-ն հնարավորություն ունենար ընդհանրապես չէր տարածի լուրը և անգամ կհերքեր, բայց քանի որ համացանցային ժամանակներում հնարավորություն չունեն թաքցնելու ինֆորմացիան՝ ստիպված արձագանքում են։ Իհարկե, կա նման մտավախություն և անհանգստություն, բազմաթիվ քննվող գործերով հենց առաջին ժամերին են, որ տեղի են ունենում կոծկման պրոցեսները։ Չեմ կարող պնդել, որ այս դեպքը ևս այդպիսին է եղել, բայց փորձը ցույց է տալիս, որ առաջին կոծկումները, թե ինչ ուղղով պետք է ընթանա «պաշտոնական» վարկածը, որոշվում է առաջին ժամերին և չեմ բացառում, որ նման բան կարող էր տեղի ունենար, հատկապես, որ շատ մեծ փորձ ունեն, քանի որ շարունակում են պաշտոնավարել մարդիկ, որոնք ժամանակին շարքային քննիչի կարգավիճակում շատ այդպիսի պրոցեսների են մասնակից եղել, իսկ այսօր զբաղեցնում են բարձր պաշտոններ»,- նշեց իրավապաշտպանը։

Նկատենք, որ շատ արագ, հենց դեպքի հաջորդ օրը, կազմակերպվեց բանակում զոհ դարձած զինվորի հոգեհանգստյան արարողությունը։ Հարց է առաջանում՝ անհրաժեշտությու չկա՞ր դատաբժշկական փորձաքննություններ իրականացնելու։ Ի պատասխան մեր դիտարկման՝ Կիրապետյանցը նշեց, որ կասկածելի շատ բաներ կան․ «Նորություն չէ, որ տարբեր տեսակի հանցագործություններում ներգրավված են եղել նաև բժիշկները և հիմա էլ ձեռքիս տակ կան գործեր, որտեղ ակնհայտորեն երևում է, որ դատական բժիշկներն ու փորձագետները կեղծել են դատաբժշկական փորձաքննությունները։ Որքան էլ ՊՆ նախարարը կամ ՔԿ նախագահը գովերգեն բարեփոխումները փաստն այն է՝ ունենք գործեր, որոնք քննիչների, դատախազների, դատաբժիշկների, փորձագետների հանցավոր գործողությունների արդյունքում կոծկվել են ապացույցներ»,- ասաց Կարապետյանը։ 

Ինչ վերաբերում է նման դեպքերից հետո մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, ապա իրավապաշտպանը նկատեց, որ եթե անգամ որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել, ապա դա եղել է ոչ համարժեք կատարված դեպքին․ «Այո, կան պատասխանատվության ենթարկված մարդիկ, բայց դրա հակառակ կողմն էլ կա, կան նաև արդարացվածներ։ Նրանց, որոնց մեղադրանք է առաջադրվել զինվորի ինքնասպանության հասցնելու կամ սպանության մեջ մեղադրելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ կեղծիքներով ազատվել են»։  

Իրավապաշտպանի խոսքով՝ զինվորների գործերով պաշտոնական վարկածը գրեթե երբեք չի համապատասխանում իրականությանը։ Ըստ նրա՝ քանի որ զինվորականները և՛ քննչականում, և՛ դատախազությունում ուսադիր են կրում, իրենք էդպես են պատկերացնում ուսադիրի պատիվը պաշտպանելը և իրենց պատկերացման մեջ ուսադիրի պատիվը պաշտպանելը նշանակում է հանցագործություն կատարած մարդկանց զերծ պահել պատասխանատվությունից, սակայն դա հակառակ էֆեկտն է ունենում։

Ըստ Կարապետյանցի՝ միջանձնային միջադեպերը բանակում բացառելու համար աշխատանքներ պետք է տարվեն, ինչը չի արվում․ «Երբ ատելության խոսք է հնչում ԱԺ-ի ամբիոնից, պաշտոնյաների կողմից, սա չի կարող անհետևանք մնալ։ Ես չէի պնդի, որ միջանձնային լարվածությունը նոր է բանակում ավելացել, բայց որ մեծ ծավալի է հասել՝ ակնհայտ է։ Սա բացարձակ անպատասխանատվության, սեփական դիրքը, պաշտոնը, կարգավիճակը չգիտակցեու հետևանք է ևև անպատժելիությունը բանակում»,- ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, քանի դեռ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում կամ ամբողջ ծավալով չի ենթարկվում, թույլ են տալիս ենթադրելու, որ դեպքերը կկրկնվեն։ 

Կարապետյանցն անդրադարձավ նաև սահմանին հերթապահության ժամանակ քնած և դրա պատճառահետևանքայն կապով սպանված կամ ինքնասպան եղած զինծառայողների դեպքերին՝ նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է զինվորը քնում․ «Միգուցե այդ զինվորի համար պայման չկա՞, որ մինչև հերթափոխի անցնելը հասցնի հանգստանալ։ Իսկ միգուցե կարգապահությո՞ւն չկա, որ դիրք բարձրանալուց առաջ քնի, հանգստանա, քանի որ ամբողջ գիշեր կանգնած մնալը սարսափելի աշխատանք է։ Ինչ որ մեկը հետևո՞ւմ է այդ գործընթացին, թե՞ միայն քրեական ենթամշակույթի բարքերը տարածելով են հարց լուծում,- ասաց իրավապաշտպանը՝ եզրափակելով, որ դեպքերը նախապատմություն ունեն և միայն զինվորի քնելու հարցը չէ, դրան նախորդող իրադարձություններ, դեպքեր են տեղի ունեցել։ 

Սոնա Հարությունյան

Մանրամասները՝ տեսանյութում

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank