ՌԴ ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Աբխազիա
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԳՆ-ն ստիպված է խորհուրդ տալ Ռուսաստանի քաղաքացիներին զերծ մնալ Աբխազիա ուղևորություններից, այդ թվում՝ զբոսաշրջային, ասել է գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «RBC»–ն։
Աբխազիայում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, և այն, անկախ դրա արդյունքից, դանդաղեցնում է երկրի զարգացումը, ընդգծել է նա։
«Ռուսական կողմը, չմիջամտելով Աբխազիայի ներքին գործընթացներին, ակնկալում է, որ ստեղծված իրավիճակը կկարգավորվի բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով։ Միևնույն ժամանակ, իհարկե, պետք է խստորեն պահպանվեն Աբխազիայի օրենքները, այդ թվում՝ հասարակական կարգի պահպանման առումով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



