Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ»
ANALYSIS«Փաստ» օրաթերթը գրում է.
sev.tv-ն «Ցարև. Վրաստանը և Հայաստանը ռուսական հենակետերն են Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Վրաստանը կսկսի բարելավել իրավիճակը Կովկասում Ռուսաստանի համար: Նման կերպ է մեկնաբանել քաղաքական գործիչ Օլեգ Ցարևը Վրաստանի կառավարության հակադարձումը Արևմուտքի կողմից խորհրդարանական ընտրություններին միջամտելու փորձերին։
Նրա խոսքով, Վրաստանից հետո կարելի է սպասել Հայաստանի հետ հարաբերությունների ջերմացում, եթե Ռուսաստանը դրա ուղղությամբ ջանքեր գործադրի։ «Այնտեղ իրավիճակը կտրուկ կփոխվի, եթե Ադրբեջանը Ռուսաստանի խնդրանքով ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին: Վարդանյանը միլիարդատեր է, որը թողել է իր բիզնեսը, թողել է ամեն ինչ, գնացել է Ղարաբաղ՝ նրա ամենաանհուսալի վիճակում, դարձել է վարչապետ և, ի տարբերություն ուրիշների, արել է՝ ինչ հնարավոր է, չի փախել, մնացել է մինչև վերջ, ձերբակալվել է և այժմ գտնվում է ադրբեջանական բանտում։ Նա, բնականաբար, հերոս է Հայաստանի համար: Ընդ որում, Փաշինյանն ամեն ինչ անում է, որ նա ազատ չարձակվի, քանի որ նա իր մրցակիցն է։ Եթե Ռուսաստանը օգնի նրան ազատ արձակվել, ապա նա կդառնա երկրորդ «Իվանիշվիլի», հայերը նրա օգտին կքվեարկեն»,- ասել է փորձագետը։
Իսկ Վրաստանում, ըստ Օլեգ Ցարևի, «ամեն ինչ լավ կլինի», քանի որ ներկայիս կառավարությունն ունի ողջամիտ թիմ, որը չի ընդունում եվրոպական արժեքները և հասկանում է Ռուսաստանի հետ համագործակցության տնտեսական օգուտները։ Ռուսաստանի համար այդ երկու երկրներն էլ չափազանց կարևոր են, քանի որ դրանք ռուսական հենակետերն են Կովկասում, եզրափակել է Ցարևը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
5
RoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship



