Yerevan, 10.February.2026,
00
:
00
BREAKING


Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկար տարիներ զսպել է Թուրքիային. Տիգրան Աբրահամյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իրականում ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարայի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ Հայաստանին այս կամ այն լուծման պարտադրումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական բանակցություններով պայմանավորելը ոչ միայն անընդունելի է, այլ նաև ի ցույց է դնում Թուրքիայի իրական նպատակներն ու պատկերացումները Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համատեքստում:

«Ի հեճուկս Թուրքիայի այս տրամադրությունների, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարում է, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի թիվ մեկ առաջնահերթություն չէ, իսկ ցեղասպանությունը, պատմական իրադարձությունների ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, ԱԳՆ օրակարգ չէ»,-հայտարարեց Աբրահամյանը և հավելեց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ ուղիղ անվտանգության խնդիր է: Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը հնարավորություն է տվել երկար տարիներ զսպել Թուրքիայի ագրեսիվ գործողությունները, քանի որ Անկարան սեփական պատմության հետ հաշվի նստելու հարցում միջազգային ճնշման ներքո է գտնվել»։

Ըստ Աբրահամյանի՝  դրանով է պայմանավորված, որ Թուրքիան երկար տարիներ շատ մեծ ջանքեր է ներդրել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն այլ հարթություն տեղափոխելու ուղղությամբ և այդ նպատակով անընդհատ փորձ է կատարվում թեման միջազգային հարթությունից փոխադրել պատմաբանների տիրույթ, ստեղծել պատմաբանների հանձնաժողով ու կասկածի տակ դնել պատմական իրողությունը։ Իսկ հիմա թուրքական ջանքերին արդեն միացել է հայաստանյան գործող իշխանությունը՝ կանաչ լույս վառելով թուրքական ժխտողականության համար:

«Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգությունների կրկնությամբ։ Սրանով է նաև պայմանավորված, որ մեծ թվով երկրներ, խորհրդարաններ ոչ միայն դատապարտել, ճանաչել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրականացումը, այլ դա ամրագրել են տարբեր բանաձևերով: Ոչ միայն Հայաստանը, այլ մեծ թվով երկրներ, միջազգային կառույցներ, կազմակերպություններ տասնամյակներով պայքար են տարել թուրքական ժխտողականության դեմ՝ համարելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պայքար է հանուն պատմական ճշմարտության, այլ միջոց է կանխելու հետագա ցեղասպանությունները: Ցեղասպանության ճանաչումն է, որ կարող է նաև ճանապարհ հարթել երկու ժողովուրդների հաշտեցման համար և փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված հարաբերությունների հաստատմանը, իսկ այն, ինչ անում է հայաստանյան իշխանությունը, պարզապես ուրացում է»,-ասաց Աբրահամյանը։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia