Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


«Հաղորդաշարի մեջ ինտրիգ չկա, որից կարող են կառչել և անհարիր վերնագրով հանդես գալ՝ դիտումներ ապահովելու համար». Դիանա Գրիգորյանը՝ «Իմանալ ավելին» հաղորդաշարի 5-ամյակի ու բարձր վարկանիշի մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն հինգ տարի է, ինչ եթերում է Դիանա Գրիգորյանի «Իմանալ ավելին» գիտահանրամատչելի, ճանաչողական հաղորդաշարը: Հաղորդաշարի հիմնական առաքելությունն է ներկայացնել հետաքրքիր թեմաներ՝ կատարելով բազմաթիվ հետազոտություններ, մշակութային ու պատմական էքսկուրսներ՝ վերհիշելով մոռացած փաստերը:

Հաղորդման հեղինակ Դիանա Գրիգորյանի խոսքով՝ այսօր նմանատիպ հաղորդաշարերի պահանջ կա, այնինչ՝ նման հաղորդումները շատ քիչ են: Հաղորդաշարը հեռարձակվում է շաբաթը մեկ անգամ, յուրաքանչյուր ուրբաթ:

«Հաղորդումն անդրադառնում է մեր մեծերի կենսագրությանը, անցած ճանապարհին, նրանց թողած ժառանգությունը:

Ես միշտ եմ ցանկացել, նման հաղորդաշար իրականացնել, բայց, քանի որ հիմնականում ծանրաբեռնված էի, չէր ստացվում:

Հետո իմ առջև նպատակ դրեցի ու հավաքեցի պրոֆեսիոնալ թիմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Դիանա Գրիգորյանը:  

Նա նշեց, որ հաղորդաշարի շուրջ հավաքված են պրոֆեսիոնալներ, ովքեր իրենց գործի գիտակ են:

«5 տարի առաջ, երբ նոր էինք իրականացնում հաղորդումը, ես մտածում էի, որ, հիմնականում նմանատիպ հաղորդաշարերի պահանջակ չկա և գուցե հեռուստադիտողի մեծ բանակ չունենանք: Բայց, ի հեճուկս իմ մտավախությունների, մենք ունեցանք բարձր դիտողականություն:

Փառք Աստծուն, հաղորդումն ունի մեծ լսարան ու բարձր վարկանիշ»,- մեզ հետ զրույցում պատմեց նա:

Հեղինակի խոսքով՝  «Իմանալ ավելին» մոնիտորինգային անկախ ցուցակում մշտապես զբաղեցնում է բարձր հորիզոնական:

«Խոսքը՝ 2-րդ, 3-րդ, նույնիսկ 1-ին տեղերի մասին է։ Այսինքն՝ «Իմանալ ավելին» հաղորդաշարը հաղթել է նույնիսկ սերիալներին ու ժամանցային հաղորդումներին:

Ինձ համար սա մեծ հաջողություն է, մեծ շնորհակալություն հեռուստադիտողին, որ  ծափահարեց մեզ»,- անկեղծացավ Դիանան:

Նա խոստովանեց, որ երբեմն նեղվում է և նույնիսկ մի փոքր վիրավորվում,  որ լրագրողական դաշտում քիչ են խոսում, կամ գրեթե չեն խոսում հաղորդման մասին:

«Պատճառն այն է, որ հաղորդաշարի մեջ ինտրիգ չկա, չեն գտնում մի բան, որից կարող են կառչել և անհարիր վերնագրով հանդես գալ՝ դիտումներ ապահովելու համար:

Հիմնականում սերիալ, սերիալ, անվերջ սերիալ… Մեր լրատվականներում պարբերապար գրում են, որ հեռուստատեսությունում այսօր չկան գիտահանրամատչելի հաղորդաշարեր, հիմնականում  հեռուստատեսությունները հեղեղված են սերիալներով և իրավիճակային կատակերգություններով:

Բայց չէ՞ որ կա հաղորդաշար, ինչու՞ չեն խոսում, որովհետև հաղորդման շուրջ ինչ-որ աղմուկահարույց բան չեն կարող գրել»,- ասաց հաղորդման հեղինակը:

Դիանան նշեց, որ եթե հաղորդումը չունենար վարկանիշ, չէր ունենա նաև երկար կյանք:

Խոսելով ամենահիշվող ու հետաքրքիր թողարկման մասին, Դիանա Գրիգորյանը նշեց, որ հաղորդումներ են նկարահանել Իտալիայում, Վատիկանում, Մխիթարյան միաբանությունում, որոնցից յուրաքանչյուրը հիշվող է:

«Ամենահիշվող օրը դա էր, երբ մենք գնացինք Վենետիկ ու Սուրբ Ղազար կղզի: Փառահեղ ու աննկարագրելի զգացողություն էր: Խոսքերով հնարավոր չէ փոխանցել:

Ցուրտ էր, նկարահանման համար վատ պայմաններ, բայց չեմ էլ ուզում այդ ամենը հիշել, որովհետև ես լավ հիշողությունների ամրոց ունեմ, իսկ դժվարությունները չեմ հիշում:

Մենք այնքան էինք քայլել, որ նույնիսկ ոտքերս էին արյունոտվել, բայց ավելի կարևոր բաներ կան հիշելու:

Մենք պարբերաբար նկարահանումներ ենք իրականացնում նաև վանքերում: Վերջերս հաղորդում նկարեցինք Ղալթախչիում: Բարձունքի վրա, երբ իմ խոսքն էի ասում, Բարձրյալի ուժը կարծես զգում էի ինձ վրա»,- պատմեց Դիանան:

Ամփոփելով՝ նա հիշեց, որ յուրաքանչյուր հաղորդում հետաքրքիր էր ու յուրօրինակ:

«Փարաջանովի տուն թանգարանում հաղորդաշար իրականացրեցինք, որ զգացողություններով անգերազանցելի էր: Կոմիտասի, Չարենցի Սևակի, Աբովյանի…յուրաքանչյուրի տուն, երբ մտնում ես, մի ուրիշ էներգիա է գալիս քեզ վրա, և դու հասկանում ես, որ դու ունես մշակութային մեծ ժառանգություն և այդ ժառանգության կրողն ես։  

Եվ այդ ժառանգությունը քեզ պարտավորեցնում է, որ դու կարդաս ու իմանաս, թե քո մեծերն ինչ են արել, ինչպես են հաղթահարել շատ դժվարություններ, ինչ ժառանգություն են թողել: Պետք է գիտակցես, որ  պարտավոր ես դա պահել:

Հաղորդաշարը նաև նպատակ ունի կորսվածը ետ բերելու և հիշեցնելու, որ մենք պետք է օրինակ լինենք, այդ ամենից դասեր քաղենք, սովորենք և կարողանանք մեր կյանքը, մեր ամեն վայրկյանը ճիշտ օգտագործել»,- եզրափակեց Դիանա Գրիգորյանը:Հեղինակ՝ Անի Մնացականյան

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes