Մազերի դիմակ, որով կազատվեք թեփից և մազերի յուղոտությունից
LIFE Life.panorama.am-ը գրում է.
Կանաչ կավը զարմանալի բնական միջոց է մաշկային խնդիրների լուծման համար, հատկապես յուղոտ և համակցված տեսակի մաշկի համար։ Այն նույն կերպով արդյունավետ է յուղոտ մազերի և թեփի դեմ պայքարելու համար։ Կանաչ կավը կարող է մաքրել, փափկեցնել ինչպես մաշկը, այնպես էլ մազերը։ Այն նաև բուժում է գլխամաշկը, լավացնում արյան շրջանառությունը՝ շնորհիվ նրա մեջ առկա օգտակար հանքային նյութերի։
Եթե ցանկանում եք էականորեն բարելավել մազերի առողջությունը բնական ճանապարհով, ապա անպայման փորձեք այն դիմակը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 4 ճաշի գդալ կանաչ կավ
• Կես կիտրոնի հյութ
• Հանքային ջուր։
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ լցնել կավը և ավելացնել մի փոքր հանքային ջուր և լավ խառնել՝ մինչև ստացվի մածուցիկ խառնուրդ։ Այնուհետ ավելացնել կիտրոնի հյութը և կրկին լավ խառնել։ Կիտրոնի հյութը ակտիվացնում է կավի հատկությունները, որը լավագույն միջոց է մազերի յուղայնությունը կանխելու և այն երկար ժամանակ մաքուր պահելու համար։
Երբ արդեն դիմակը պատրաստ է, առաջին հերթին այն պետք է քսել մազարմատներին և կատարել շրջանաձև մերսումներ, ապա՝ խոնավ մազերին։ Դիմակը պահել 20 րոպե և լվանալ գլուխը տաք ջրով և շամպունով։
Լավագույն արդյունքի համար կարող եք այնուհետ մազերը ցողել 1:2 հարաբերակցությամբ բացված խնձորի քացախի և ջրի խառնուրդով։ Կատարելով այս պրոցեդուրան շաբաթը 1 անգամ՝ կունենաք առողջ, հաստ և ոչ յուղոտ մազեր։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



