Բախվել են Nissan-ն ու BMW-ն. կան վիրավորներ
SOCIETYՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Գեղիի վարչական տարածքում բախվել են 38-ամյա Վարդգես Մանուկյանի վարած «Nissan Tiida» մակնիշի և 29-ամյա Արմեն Հակոբյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



