Երևանում սոցիալական բում առաջանալուն «5 պակաս» վիճակ է․ Արմեն Հովասափյան
BLOGԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանում սոցիալական բում առաջանալուն «5 պակաս» վիճակ է: Ուղղակի, ինչպես մնացած բոլոր հարցերում են սրանք անում, ստեղ էլ՝ մարդկանց աչքերին թոզ փչելով ու ականջներին լափշա կախելով, կարում են դեռ «կռուտիտ» անեն:
Երևանում սոցիալական բում առաջանալուն «5 պակաս» վիճակ է: Ուղղակի, ինչպես մնացած բոլոր հարցերում են սրանք անում, ստեղ էլ՝ մարդկանց աչքերին թոզ փչելով ու ականջներին լափշա կախելով, կարում են դեռ «կռուտիտ» անեն:
Մետրոներում գժանոց խայտառակություն, տրոլեյբուսներին նայում ես՝ մեղքի մեջ ես կորչում, ու դա՝ «100 դրամանոց» պայքարի արգասիքն է, բայց սրանք դեռ «ծաղիկներն» են:
Հունվարի 1-ից վակխանալիան նոր փաթեթավորում է ստանալու: Հանրային տրանսպորտի մեկ ուղևորությունը փաստացի դառնալու է 300 դրամ. օրինակ շարքային դպրոցականը, ով 2 տեղ պարապում է ու պետք է տրասպորտով տեղաշարժվի, իր շարժի համար շաբաթական 2500 դրամի կարգի գումար է ծախսելու, ներկայիս 800-ի փոխարեն:
Նիկոլը, իր ողջ գործունեության ընթացքում, «թանկացումների» դեմ պայքարելու կեղծ թեզն է տիրաժավորել, «կանաչ Ժիգուլի» բրթբրթել, հայտարարել, թե «միս չկա՝ կանաչի կերեք», և նմանատիպ մի շարք դատարկաբանություններ, իսկ հիմա իրա «գրպանային քաղաքապետարանը» դրել, մարդկանց քերթում ա:
Եթե էս ամեն ինչին ավելացնում ենք հունվարից սպասվող Երևանի գույքահարկի աստղաբաշխական թռիչքը՝ պատկերը դառնում է հավաքական: Սրանց անբարո ու փնթի վարքագիծը չափ ու սահման չունի, մնում ա հասկանանք, թե էս ազգը սրանց դեռ ինչքան ա հանդուրժելու:
Իսկ ամենամարազմատիկն էնա, որ մի քանի անհասկանալի կերպարներ հայտարարում են, թե՝ «դե փոփոխություններ են՝ պտի հարմարվենք, պետությանն օգնենք» կամ՝ «դե էս 30 տարի էր Երևանում տրանսպորտ չէր փոխվել, թանկացումն «օկ» ա»:
Էդ քիչ ա՝ մի հատ էլ ծափ տվեք:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



