Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Մենք` հայերս, լավ գիտենք խաղաղության գինը և նրա հարատևության համար պետք է օրեցօր զորացնենք մեր բանակը

BLOG

Անի Ասլանյանը ֆեյսբեքյան իր էջում գրում է.

Մենք` հայերս, լավ գիտենք խաղաղության գինը և նրա հարատևության համար պետք է օրեցօր զորացնենք մեր սնած ու փայփայած բանակը, ուրախանանք նրա ձեռքբերումներով:

Հունվարի 28-ը Հայոց Բանակի օրն է։ Բանակ, որ չնայած երիտասարդ տարիքին, որպես Հայոց իրողություն, իր էության մեջ հազարավոր տարիների հպարտանալու արժանի պատմություն ունի ամբարած, սկսած մեր նախահայր Հայկից, շարունակած Տիգրան Մեծով, Մամիկոնյան տոհմի սպարապետներով, Բագրատունիներով, մինչեւ Սարդարապատ, Բրանդենբուրգյան դարպասների մոտ քոչարի պարած թամանցիներով, մինչեւ Շուշի ու Քարվաճառ ազատագրած մերօրյա հերոսները…

Հայոց բանակի ստեղծումը կապված է հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանցից անքակտելի են: Եվ մեկի, և մյուսի համար ամեն ինչի սկիզբը եղավ 1988 թ. փետրվարը` սկիզբը Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման: 

«Բանակ» ասելիս, առաջին միտքը, որ ծագում է ցանկացած բանական մարդու գլխում կլինի համազգեստով զինվորը, զորանոցն ու զորախաղերը, պատվո պահակախումբը, շքերթն ու երդման արարողությունը:

«Բանակ» էր հայ հասարակության մտածողության մեջ այն գիտակցության հասունացումը, թե միայն սեփական զինված ուժերը կարող են լինել ժողովրդի ու հասարակության անվտանգության երաշխիքը:

Ընդամենը 24 տարի առաջ հայ քաջ մարտիկները ապացուցեցին իրենց ուժը թշնամուն: Հենց իրենց շնորհիվ է, որ մենք այժմ կանք, ապրում ենք ազատ երկրում և արարելու հնարավորություն ունենք: 

Հայոց բանակում ծառայելը ոչ միայն պարտք է, այլ նաև կոչում: Բանակը հիրավի նվիրյալների համար է, ովքեր գիտակցում ու գնահատում են հայրենիքի անվտանգության ու խաղաղության արժեքը:

Հայոց բանակը ձևավորվեց պատերազմի բովում, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, երբ զինված ուժերի ստեղծումը դարձել էր օրվա հրամայականը: Գոյության առաջին իսկ օրերից մեր բանակը դրսևորեց իր լավագույն որակները` անմնացորդ նվիրում հայրենիքին, անկոտրում մարտական կամք ու հաղթական ոգի: 
24 տարի առաջ կամավորական հայկական բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր: Մեզ համար հայոց բանակը ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է խաղաղությունը: 
Մենք` հայերս, լավ գիտենք խաղաղության գինը և նրա հարատևության համար պետք է օրեցօր զորացնենք մեր սնած ու փայփայած բանակը, ուրախանանք նրա ձեռքբերումներով: 

Հզոր բանակ ունեցող պետության մեջ միայն կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել հանգիստ խղճով, համոզված, որ խաղաղությունը պահպանվում է մշտապես աչալուրջ ու զգոն բանակի կողմից: Այսօր մենք պետք է խոնարվենք մեր դրոշին, հիմնին, զինանշանին, հպարտանալով, որ ունենք հենց այսպիսի բանակ, որ կարող է պաշտպանել մեզ թշնամուց: 
Մեր բանակը դարձավ 24 տարեկան, սա բոլորիս տոնն է: Այն լավ առիթ է վերստին գիտակցելու, որ եթե յուրաքանչյուրս ինչ-որ չափով` մեր հոգու ուժով զորակցենք հայոց բանակին, այն էլ ավելի կամրանա, դրանով իսկ կամրապնդվի ժողովրդի հույսն ու վստահությունը:

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee