Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Նոյեմբերի 9֊ին քաջերը կռվում էին, բայց մեկ ստորագրությամբ հայրենիքը հանձնվեց. Համլետի զոhվելու օրն էր..․

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Չորս տարի է անցել ազգային ողբերգությունից, սակայն սպասված խաղաղությունն այդպես էլ չեկավ։ Այս օրը՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև կնքվեց հրադադար, որը հիմք դարձավ Արցախի հայաթափմանը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է լրագրող, վավերագրող Զոհրաբ Ռքոյանը՝ մեզ պատմելով Քաշաթաղի շրջանի հերոսներից մեկի՝ Համլետ Հովհաննիսյանի մասին։ 

«Քաշաթաղի շրջանից նոյեմբերի 9-ն զոհվեցին տասնյակ քաջեր, որոնց շարքում էր Համլետը։ Նա և իր եղբայրը, ընդօրինակելով մտավորական ու հայրենասեր ծնողներին, ընտրել էին զինվորականի ճանապարհը։ Երկու եղբայրներով ընդունվեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Համլետը, ավարտելով ռազմական բուհը, ծառայության է անցել Արցախի Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանում՝ որպես հրետանային մարտկոցի հրամանատար։ 2016 թվականին կապիտան Համլետ Հովհաննիսյանը 122մմ ականանետային դասակի իր մարտկոցով մասնակից եղավ Ապրիլյան քառօրյային, հետագա մարտական գործողություններին։ Ցուցաբերած արիության համար արժանացել էր պարգևների»։

Ռքոյանը պատմում է, որ ծառայությանը զուգահեռ Համլետը շարունակել է ուսումը Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժնի մագիստրատուրայում՝ ստանալով քրեա-իրավաբանական մագիստրոսի որակավորում։ 

Համլետը մեկն էր այն հազարավոր տղաներից, որ հայրենիքը վեր է դասել սեփական կյանքից։ 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում նրա հրամանատարությամբ մարտկոցը գործեց անվրեպ՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն։ 

«Օրեցօր թեժացող պատերազմում հեշտ չէր պահել կրակակետը, ու կռվել հերոսաբար։ Պատկերացրեք, ինչ հերոսություն են ցուցաբերել, որ պատերազմի չորրորդ օրը պարգևատրել են «Արիության համար» մեդալով։ Նույն օրերին Արցախի հարավային սահմանում էր Համլետի եղբայրը՝ ինժեներասակրավորական վաշտի հրամանատար, կապիտան Արմեն Հովհաննիսյանը։ Նույնքան նվիրված իր հող ու ջրին, իր զինվորներին»,- ասում է մեր զրուցակիցը։

Համլետ Հովհաննիսյանն ամուսնացել էր պատերազմից մեկ տարի առաջ։ 44-օրյա պատերազմը, սակայն, հազարավոր ճակատագրեր խեղեց, հազարավոր ընտանիքներ կործանեց։ 

«Պատերազմի վերջին օրը թշնամին մեծ ուժեր էր կուտակել Արցախի Մարտունու շրջանի տարածքում, և օդային ու հեռահար հրթիռներ էին պայթում մեր զինվորների գլխավերևում։ Նոյեմբերի 9-ին Մարտունու շրջանի «Ղուրուչուխ» կոչվող բարձունքում անմահության ճամփան բռնեց նաև քաշաթաղցի հրամանատարը, հավերժ 27 տարեկան Համլետ Հովհաննիսյանը։ Նա հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»։

Հովհաննիսյանների ընտանիքն արցախյան առաջին ազատամարտից հետո Արթիկից տեղափոխվել ու վերաբնակեցվել էր Քաշաթաղի Արվական գյուղում։ Համլետի զոհվելու օրը, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, մեկ ստորագրությամբ թշնամուն հանձնվեց նաև ամբողջ Քաշաթաղի շրջանը։ 

«Նոյեմբերի 9-ին Քաշաթաղի շրջանից հերոսաբար մարտիրոսվեցին նաև Վակունիս գյուղի դպրոցի զինղեկ, ավագ-լեյտենանտ Հարություն Պետրոսյանը, Բերձորի բնակիչ փոխգնդապետ Վահագն Բաբայանը, ում եղբայր Վանիկն էլ նահատակվեց նույն օրը, գրեթե նույն ժամին Բերձորում՝ թշնամու արձակած ռումբի բեկորներից։ Իսկ ընդհանուր, Քաշաթաղի շրջանը 44-օրյա պատերազմում տվեց մոտ 75 նահատակ»,- ափսոսանքով ասում է լրագրողը։

2020 թվականի  նոյեմբերի 9-ին հայկական բանակն ու կամավորները դեռ կռվում էին հերոսաբար՝ հաղթանակի սպասումով։ Եղավ հակառակը։ Նոյեմբերի 8-ին Շուշին արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը պնդում էր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրված փաստատթղթով ազդարարվեց ռազմական գործողությունների ավարտը՝ Արցախի կորստի սկիզբը, Հայաստանի գահավիժման փուլը։

Հունան Թադևոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

 
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan