Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Ծանր պատերազմից 4 տարի անց Ալիևը նորանոր պահանջներով և հոխորտանքով է հանդես գալիս․ ի՞նչ է սպասվում Հայաստանին

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի, Արցախի Հանրապետությունների համար ողբերգական հետևանքներով 44-օրյա պատերազմից 4 տարի անց ռազմական գործողություններն ավարտվել են, սակայն չի հաջողվել ավարտին հասցնել Ադրբեջանի հարձակողական և անընդհատ նորանոր զիջումներ կորզող քաղաքականությունը։ Երևան-Բաքու պատերազմն ավարտվել է միայն ռազմի դաշտում, այն ավելի մեծ ինտենսիվությամբ շարունակվում է բանակցային սեղանի շուրջ։

Պատերազմից 4 տարի անց Բաքուն արդեն համաձայնագրով նորանոր զիջումներ է փորձում կորզել հայկական կողմից։ Սակայն նույնիսկ համաձայնագրի սահմաններով դրանք չեն սահմանափակվում։ «Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան պետք է վերջ տրվի, և նրանք գիտեն, որ իմ ասածները լսել է պետք, նրանք պետք է հրաժարվեն սրանից, քանի դեռ ուշ չէ»,- 44-օրյա պատերազմում հաղթանակի օրվա ուղերձում հայտարարել է Իլհամ Ալիևը։

Իլհամ Ալիևին այսօր շնորհավորական նամակ է հղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Ձեր գերագույն հրամանատարությամբ ձեռք բերված այս հաղթանակը հպարտության ու ներշնչանքի աղբյուր դարձավ ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար»,- նշել է Էրդողանը, ում հետ Փաշինյանը ձգտում է օր առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել հայ-թուրքական սահմանը։

Ի դեպ, Փաշինյանն Էրդողանի հետ ջերմորեն շփվել է նաև նախօրեին Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովի շրջանակում, թեև զուգահեռաբար Թուրքիայի ԱԳ նախարարը հրապարակային կերպով կրկնել է Թուրքիայի նախապայմանը հայ-թուրքական կարգավորման գործընթացում։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները նույնպես կկարգավորվեն»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Մինչ Փաշինյանի իշխանությունը հրաժարվելով իր առաջարկից՝ համաձայնում է շարունակել Բաքվի հետ բանակցությունները Երևան-Բաքու համաձայնագրի չհամաձայնեցված կետերի և ձևակերպումների շուրջ, Ադրբեջանից հրապարակում են չհամաձայնեցված կետերը։

Բաքվի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է, որ այդ կետերը վերաբերում են 2023 թվականի փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում ԵՄ մանդատի շրջանակներում տեղակայված եվրոպացի դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերելուն և Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջազգային իրավական վեճերի բացառմանը։ Նրա խոսքով, երրորդ չհամաձայնեցված կետը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին, որը պնդում է Բաքուն՝ այն համարելով հիմնական խոչընդոտ։

Պաշտոնական Երևանը չի հաստատում, որ հենց այս կետերն են շարունակում մնալ չհամաձայնեցված, սակայն Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե ճիշտ չի համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները։ Բայց նա նաև ակնարկել է, որ կան չհամաձայնեցված կետեր, և դրանց շուրջ պիտի շարունակվեն քննարկումները, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով, որ այս կետերի շուրջ չկա համաձայնություն, և սրանք բանակցության առարկա են։ «Հայաստանն Ադրբեջանի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին»,- հայտարարել է Կոստանյանը։ Թեև Բաքուն շարունակում է կրկնել ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը իր միջազգային բոլոր շփումների ընթացքում։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ բոլոր վերոնշյալ կետերը ՀՀ ներքին գործն են, և բանակցությունների այս 4 տարիների ընթացքում ՀՀ իշխանություններին չհաջողվեց համաձայնագրի համար հստակ սահմաններ գծել, այն դեպքում, երբ Ադրբեջանը անընդհատ նոր կետեր է ավելացրել, ինչն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել նաև ԵՄ դիտորդների պարագայում։

Ի դեպ, 168․am-ի տեղեկությունների համաձայն, ԵՄ-ում հակված են երկարաձգել դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը, սակայն ՀՀ իշխանությունները դեռ վերջնական որոշում չունեն, քանի որ Ադրբեջանի իշխանությունները նման պահանջ են դրել, և, թե ինչպես կավարտվեն բանակցությունները մինչև տարեվերջ, անորոշ է։ Բացի դիտորդների հարցից, փաստորեն Ադրբեջանը պահանջում է հրաժարվել նաև միջազգային իրավական ատյաններում ՀՀ-ի կողմից նախաձեռնված գործընթացներից, ինչը ևս կանխատեսում էին միջազգային իրավունքի մասնագետներն ու իրավապաշտպանները։

Այս ամենը՝ հրապարակային ու ոչ հրապարակային նախապայմանները, պահանջները ՀՀ-ից, ՀՀ դիվանագետներին ուղղված ուղիղ սպառնալիքներն արտերկրում, ՀՀ-ի հանդեպ շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը 44-օրյա պատերազմից 4 տարի անց, ցույց է տալիս, թե ռեգիոնում իբրև թե խաղաղության հասնելու կեղծ ու անիրագործելի նարատիվներով ինչ ծանրագույն իրավիճակում է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը։ Եվ, ըստ էության, պատերազմն ավարտվել է միայն ռազմի դաշտում, թեև նոր պատերազմների հնարավորությունը ևս չի փակվել։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ պատերազմից 4 տարի անց էլ Հարավային Կովկասում իրավիճակն ու հնարավոր զարգացումների կանխատեսումը լավատեսական չէ, ինչը մտահոգիչ է։ Ըստ նրա, ամփոփելով այս 4 տարիները, պետք է ասել, որ Ադրբեջանն իր գլխավոր խնդիրներից մեկը լուծեց պատերազմի հիմնական փուլի ավարտից հետո՝ երկու տարի անց, հասնելով Ղարաբաղի ամբողջական գրավմանը, ստանալով ռեգիոնն առանց հայերի, հետո նաև՝ առանց ռուս խաղաղապահների։

«Այս ամենը ռեգիոնում խորքային աշխարհաքաղաքական գործընթացների, խախտված հավասարակշռությունների հետևանք էր, այդ անհավասարակշռությունները, ի դեպ, չեն փոխվել։ Հավասարակշռությունները վերաբերում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ու աշխարհաքաղաքական ոլորտին։ Ի օգուտ Հայաստանի, ցավոք սրտի, իրավիճակներ գրեթե չեն եղել, ինչն Արևմուտքի պատասխանատվության դաշտում է, քանի որ ՀՀ-ն հայտարարեց, որ Ռուսաստանը վատ է կատարում իր դաշնակցային պարտավորությունները, սառեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ-ում և ԵՄ անդամակցության ցանկություն հայտնեց, ստանալով աջակցություն ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, ինչպես նաև դիտորդներ ռեգիոնում։ Խնդիրն այն է, որ դիտորդները կանգնած են տեղում, գուցե միջադեպերը ևս քիչ են, սակայն ռեգիոնում Երևանի և Բաքվի միջև իրավիճակը չի փոխվել, գոնե հավասարակշռվել։ Պարզապես ողջ լարումը տեղափոխվել է բանակցային դաշտ, ինչը դրական է, սակայն ներկայումս էլ պահանջները ձևակերպվում են այս դաշտում, և դրանք հավասարակշռող արտաքին ուժ չկա, քանի որ ՌԴ-ին զրկել են այդ մանդատից, իսկ Արևմուտքը դա չի ուզում անել»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, իրավիճակն աշխարհում շատ է խոչընդոտում հարավկովկասյան զարգացումներին։ «Այստեղ ևս կայունություն չկա, անընդհատ աշխարհաքաղաքական փոքր ու մեծ ցնցումներ են»,- ասաց նա։

Եվսեևի կարծիքով, Հայաստանի շուրջ իրավիճակին նպաստել են նաև ՀՀ իշխանությունների քայլերը ՀՀ արտաքին վեկտորի շուրջ։

«Սա հնարավորություն է տվել հակառակորդներին օգտագործել այս հարցը, շատ լավ խաղալ հակասությունների վրա՝ դրանք օգտագործելով բանակցություններում»,- նշեց Եվսեևը։

Ռուս վերլուծաբանը կանխատեսեց, որ իրավիճակը ներկայիս սցենարով և անորոշությամբ կշարունակի ընթանալ։

«Կարծում եմ՝ այս գործընթացի բոլոր մասնակիցներն ունեն իրենց սցենարները, անընդհատ տարբեր իրավիճակներ են խաղարկվում, սակայն գլխավոր սցենարն այդ անորոշությունն է թե Ռուսաստանի, թե Արևմուտքի մասնակցության շուրջ, թե Երևանի ու Բաքվի պահանջների շուրջ»,- նկատեց նա։ Խոսելով Ադրբեջանի բացահայտված պահանջներից՝ Եվսեևն ասաց, որ դրանք չեն զարմացնում ամենևին։

«Ինձ համար բարդ է ասել՝ արդյոք Հայաստանում կընդունե՞ն նաև այս պահանջները՝ համաձայնագիրը ստորագրելու համար, թե՞ իրավիճակը կշարունակի մնալ առկախված իրավիճակում։ Փաստն այն է, որ Երևանը ցանկանում է լուծել հարցերը, ստորագրել համաձայնագիր, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ստանալ մի իրավիճակ, երբ չունի Ռուսաստանի կարիքը՝ որպես դաշնակից։ Սակայն Ադրբեջանի դիրքորոշումները թույլ չեն տալիս կանխատեսել մոտալուտ համաձայնություններ, ինչը նշանակում է, որ ռեգիոնում բարդ գործընթացները շարունակվելու են»,- ասաց նա։

Եվսեևի կարծիքով, Ադրբեջանը ևս ունի աշխարհաքաղաքական մտավախություններ։ «Ադրբեջանը ռեգիոնում վստահ է գործում, սակայն արտաքին վեկտորի առումով որոշակի տատանումներ կան, ներկայումս թվում է, թե Արևելքի կողմում է ավելի ակտիվ աշխատում, մի քանի ամիս առաջ ավելի ակտիվ էր Արևմուտքում։ Աշխարհաքաղաքական իրավիճակն ունի ուղիղ ազդեցություն, կողմերից յուրաքանչյուրն էլ, կարծում եմ, մտածում է, թե ինչպես կավարտվի ուկրաինական պատերազմը։ Իսկ ներկայումս նաև մտածում են, թե ինչպես ԱՄՆ նորընտիր նախագահը կմտնի այս թեմա, և դա ինչ ազդեցություն կունենա»,- ասաց փորձագետը։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead