Yerevan, 24.January.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Հզոր երկրաշարժ, կախովի կամրջի փլուզում, սանիտարական շոգենավի խորտակում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
 
Ռուսաստան՝ Համաձայնության և համերաշխության օր (Նոյեմբերյան հեղափոխության օր), Բանգլադեշ՝ Ազգային հեղափոխության և համերաշխության օր, Բելառուս՝ Նոյեմբերյան հեղափոխության օր:
 
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
 
1676 – ծնվել է հանրահայտ հայ կաթոլիկ եկեղեցական Մխիթար Սեբաստացին:
 
1857 – ծնվել է նշանավոր բանասեր և լեզվաբան Ստեփան Մալխասյանցը:
 
1865– ծնվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը:
 
1879– ծնվել է պատմաբան, լեզվաբան, բառարանագետ Երվանդ Տեր-Մինասյանը:
 
1900 – ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Գրիգոր Հարությունյանը:
 
1903 – ծնվել է արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը:
 
1919- Ջավադ բեկ Շիխլինսկու ադրբեջանական բանակը սկսել է «Զանգեզուրյան արշավանքը» և հասել Տեղ գյուղին, սակայն դիմադրության հանդիպելով՝ ստիպված է եղել վերադառնալ ելման դիրք:
 
1920-Հայ–թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը գրավել է Ալեքսանդրապոլը, գեներալ Կարաբեքիրը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ պահանջելով կապիտուլ յացիա:
 
1922 - Երևանում բացվել է պետական հանրային գրադարանը:
 
1965- վախճանվել է հայ օպերային տենոր և բարիտոն երգիչ Շարա Տալյանը:
 
1967 – տեղի է ունեցել «Եռանկյունի» ֆիլմի պրեմիերան:
 
1995-վախճանվել է հայազգի քանդակագործ Վարազը (Վարազդատ Սամվել յան):
 
2003- անսպասելի ինքնալուծարվել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Ագրոբանկը»:
 
2005-վախճանվել է հայազգի ռուսաստանցի գրականագետ և բանասեր Միխայիլ Գասպարովը:
 
2006 –վախճանվել է երգիչ Արամ Ասատրյանը:
 
2008- Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով հաղթել է Ռաուլ Մարկեսին և կարողացել ութերորդ անգամ անընդմեջ պաշտպանել IBF վարկածով չեմպիոնության տիտղոսը միջին քաշային կարգում:
 
2009- երեկոյան երևանյան Կասկադից բարձրացող շքեղ հրավառությունը ազդարարել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացումը:
 
2011- առաջին ուղևորներին է սպասարկել «Զվարթնոց» օդանավակայանի՝ մեկնման նոր սրահը. օդանավակայանի նոր շենքը սկսել է գործել ամբողջությամբ:
 
2011-վախճանվել է հայազգի ռուսաստանցի կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը:
 
2014-Գյումրիում բացվել է Միխայիլ Կալաշնիկովի արձանը, որը կոնստրուկտորի առաջին արձանն է եղել աշխարհում։
 
2017-ԱՄՆ-ի Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով Ամերիկայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 48-րդ նահանգը։
 
2018- Գորիսից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 4 ժամկետային զինծառայող, իսկ 17-ը վիրավորվել են։
 
ԱՇԽԱՐՀ
 
630 – ծնվել է Բյուզանդիայի կայսր Կոստանտին Բ-ն:
 
1720 – ծնվել է վրաց թագավոր Հերակլ Բ-ն:
 
1728 –ծնվել է անգլիացի ծովագնաց և քարտեզագիր Ջեյմս Կուկը:
 
1818 –ծնվել է գերմանացի ֆիզիոլոգ և փիլիսոփա Էմիլ Դյուբուան:
 
1867 – ծնվել է լեհ քիմիկոս և ֆիզիկոս Մարի Կյուրին:
 
1879 – ծնվել է ռուս քաղաքական գործիչ, հեղափոխական, կոմունիստական շարժման առաջնորդ Լև Տրոցկին:
 
1891 – ամերիկացի Ուիտկոմբ Լեո Ջադսոնը արտոնագրել է կայծակաճարմանդը:
 
1902 – Տուլայում տեղացի բժիշկ Ֆյոդր Արխանգելսկու նախաձեռնությամբ բացվել է Ռուսաստանի առաջին սթափարանը, որը կոչվել է «Կացարան հարբածների համար»:
 
1910- վախճանվել է ռուս մեծանուն գրող Լև Տոլստոյը:
 
1913 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, արձակագիր, թատերագիր, փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբեր Կամյուն:
 
1917– Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել բոլ շևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. Ռուսաստանում տեղի է ունեցել Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը:
 
1918 – ծնվել է ամերիկացի ավետարանիչ և քաղաքական գործիչ Բիլլի Գրեհեմը:
 
1940 – քամու հետևանքով փլուզվել է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող «Tacoma Narrows Bridge» կախովի կամուրջը:
 
1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ավիացիայի կողմից Յալթայի մոտ խորտակվել է «Արմենիա» սանիտարական շոգենավը, զոհվել է մոտ 5000 մարդ:
 
2007- Լոնդոնի Սենտ Պանկրաս կայարանում բացվել է «Հանդիպման վայր» անվանումով արձանը:
 
2007 –ֆիննական Յոկելա քաղաքում տեղի է ունեցել զանգվածային սպանդ. 18-ամյա դպրոցական Պեկկա-Էրիկ Աուվենը կրակ է բացել դպրոցում, որի արդյունքում 9 մարդ է զոհվել (ներառյալ ինքը):
 
2010–Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում օծվել է «Սագրադա Ֆամիլիա» տաճարը:
 
2012-Գվատեմալայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում 42 մարդ զոհվել է, 150-ը՝ վիրավորվել, իսկ 22-ը՝ անհետ կորել:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia