Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Անի Քոչարը` իրեն աղանդավոր համարողների, հիվանդությունը «փիառ» դիտարկողների և ծանր օրերի մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հայացք» հաղորդման շրջանականերում Անի Քոչարը խոսել է քաղցկեղի և հավատը։

StarNews-ը հետևել է զրույցին:

Ինչ՞դեր ուներ հավատը լրագրողի կյանքում։

«Ես ինձ որքան հիշում եմ գիտակից կյանքում, այդքան ժամանակ էլ ունի իմ հավատի պատմությունը։ Ես անկեղծ  կլինեմ . անսահման բարի ծնողներ ունեմ, բայց որ ասեմ իմ ծնողները շատ հոգևոր են եղել, կամ կրոնական թեման մեր տանն ակտիվ թեմա է եղել ,կամ մենք ամեն կիրակի եկեղեցի ենք գնացել, սուտ կլինի, թեև Աստվածապաշտ մարդիկ են։

Ինձ համար Աստված կենդանի Աստված է,և ես իր հետ միշտ երկխոսության մեջ եմ ՝մինչ օրս:

Երբեմն ինձ ասում են` Անի, չես վախենում,որ ասեն Անի Քոչարն աղանդավոր է,ասում եմ՝ ոչ, որովհետև մեր քաղաքն այնքան փոքր է և լուրերն այնքան շուտ են տարածվում։ 2013 թվականից իմ կյանքում մի սև գիծ սկսվեց,որը շարունակվում էր մինչև 2018թ և որն արդեն չափից դուրս շատ էր ինձ թվում։

Ես Աստծու հետ կռիվ ունեի,վեճ ունեի, անընդհատ վիճում էի։ Ասում էի` լավ, Աստված իմ, էլ ինչ՞ պիտի կատարվի իմ կյանքում,որ այս ամեն ինչը իմ կյանքում գոնե մի օր ավարտ ունենա։ Մեկ մարդու հաշվով չափից շատ է այսքան փորձությունը։ Ինչու՞ էլի, ինչի՞ համար…

Երբ հայտնվեցի հիվանդանոցում և հասկացա,թե էլ ինչ կարող է կատարվել մարդու հետ։Կարող է պատահել,որ մի օր այլևս չի լինի այդ մեկ օրը։ Դրանից հետո չկա մի բան վերանայելու շտկելու, վերաիմաստավորելու և սեփական սխալներն ու մեղքերը տեսնելու։

Ես այժմ հուզվեցի ՝ոչ այն պատճառով , որ այդ դաժան, ծանր օրերի մասին խոսելիս հուզվում եմ, այլ այն պատճառով ,որ ես ինձ շատ մեղավոր եմ զգում ,որ այդ կռիվն ունեցել եմ Տիրոջ հետ։ Թեև ես ապաշխարհել եմ և գուցե ինքս ինձ մինչ հիմա չեմ ներել, բայց ինքն ինձ ներել է։

Բժիշկներն ինձ թուղթ էին տվել ստորագրելու, որ իմ պարագայում պետք է անեին «ագրեսիվ բուժում», որովհետև փրկությունն անորոշ ու մշուշոտ էր։ Կար մեկ ելք` կամ թողնում ենք զարգանան դեպքերն այնպես ,ինչպես պետք է զարգանան և դա ընդամենը  շաբաթների պատմություն կլիներ, կամ իմ համաձայնությամբ անում են «ագրեսիվ բուժում»։ Ես իմ գերմանացի բժիշկներին մեկ բան եմ ասել` արեք ցանկացած բան , միայն թե ես իմ ոտքով գնամ և հասնեմ որդուս։

Իմ բժիշկները վստահ էին, որ ես շատ շուտ նորից հետ եմ գնալու, որովհետև միսիաս կարճ է տևելու և ռեցիդիվ է լինելու նորից։ Ես վերջին քիմիաթերապիայից հետո ասացի իմ բժշկին,որ ես այնտեղ չեմ վերադառնալու որպես բուժառու. այդպես էլ եղավ»։

Խոսք եղավ մի կարծիքի մասին , որ Անի Քոչարն իր հիվադությունները դարձրել է փիառի գործիք։ Նա այդ մասին ասաց.

«Շատ ցավալի է,որ ինչ-որ մեկը կարող է մտածել, թե որևէ բանական էակ կուրախանա, երբ իր կյանքում այդպիսի ծանր փորձություններ լինեն և կօգտագործի , որպես փիառ»։

Խոսեց նաև երեխաներից.

«Ցանկացած երեխա Տիրոջ պարգև է, բայց կան հանգամանքներ, որ ստիպում են ապշել, թե ինչպես կարելի էր այս իրավիճակում երեխա ծնվեր։ Իմ երկու բալիկները Տիրոջ քայլող վկայություններն են։ Երբ բոլոր բժիշկներն ինձ ասում էին ,զգուշացրել էին նաև Գերմանիայում, որ չեմ կարողանա երբեք մայրանալ ,բայց Աստված  կրկին անգամ ցույց տվեց ,որ որտեղ մահկանացուներն անզոր են, ինքը գործում է: Ես առաջամարտիկ եմ, ինձ ուղիղ չեն համարձակվել ասել ,որ անիմաստ է պայքարել, բայց մարդկանց հայացքներն ու աչքերը, էներգետիկան ինձ շատ բան են ասել։ Ես այս վերջին ամիսներին այնպիսի փորձությունների միջով անցա, որոնց մասին դեռ լռում եմ և չեմ բարձրաձայնում։ Անգամ չգիտեմ որն՞ է ավելի ծանր փորձություն եղել 2018 թվականինը, թե՞ այս վերջին մեկ տարվա փորձությունները։ Մեկն է համարձակվել բարձրաձայնել այդ չհաջողելու մասին ՝այն էլ ոչ ուղիղ, այլ որ ես պետք է նախապատրաստվեմ վատթարագույն սցենարին և հիմիկվանից, այսպես ասած, գլխիս ճարը տեսնեմ։ Հատկապես բալիկիս հետ կապված հարցերը կարգավորեմ, կիսատ գործերս  իմի բերեմ և այլն։Ես ասել եմ որևէ բան չեմ անելու, որովհետև ապաքինված եմ դուրս գալու հիվանդանոցից և որդուս կողքին եմ լինելու»։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes