Yerevan, 10.February.2026,
00
:
00
BREAKING


Արտակ Կարապետյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արտակ Կարապետյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։ Համապատասխան հրամանագիրը նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է նոյեմբերի 6-ին։

Հրամանագրում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-103-Ո-233 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արտակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր»:

——————-

Արտակ Կարապետյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 25-ին՝ Եղեգնաձորի շրջանի Եղեգնաձոր ավանում։

Կրթություն.

2003 թվականին ավարտել է Եղեգնաձորի՝ Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2010-2013 թվականներին ուսանել է հիշատակված ֆակուլտետի մագիստրատուրայի հեռակա ուսուցման բաժնում, որն ավարտելուց հետո ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2022 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր՝ ավարտել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

Աշխատանքային փորձ.

2011 թվականի հուլիսի 11-ից 2014 թվականի հոկտեմբերի 6-ն աշխատել է ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում՝ զբաղեցնելով քննիչի և ավագ քննիչի պաշտոններ:

2014 թվականի հոկտեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում:

Նույն թվականի հոկտեմբերի 20-ին աշխատանքի է անցել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ զբաղեցնելով կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատարի, ապա՝ ՀԿԳ քննիչի պաշտոններ:

2016 թվականի մայիսի 13-ից 2022 թվականի ապրիլի 4-ն աշխատել է ՀՀ դատախազությունում: Զբաղեցրել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի, Երևան քաղաքի դատախազության դատախազի և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտագության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վաչության դատախազի պաշտոնները:

2022 թվականի դեկտեմբերի 20-ից 2023 թվականի հունվարի 26-ը՝ որպես իրավաբան, աշխատել է <<Իսրայելյան փաստաբանական գրասենյակ>> ՍՊԸ-ում:

ՀՀ նախագահի՝ 2023 թվականի հունվարի 30-ի ՆՀ-40-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

ՀՀ ոստիկանության պետի՝ 2013 թվականի հունիսի 6-ի թիվ 1808-Ա հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշանով, ՀՀ ոստիկանության պետի՝ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ 1735-Ա հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 315-Ա հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 100–ամյակ» հոբելյանական մեդալով:

Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia