ԱրարատԲանկը՝ AMX 2024 մրցանակաբաշխության հնգակի մրցանակակիր
SOCIETYԱրարատԲանկն արժանացել է հինգ հեղինակավոր մրցանակի AMX-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին։
2023-2024թթ․ ձեռքբերումների համար ԱրարատԲանկը ճանաչվել է՝
- Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում լավագույն տեղաբաշխող
- Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցող անդամ
- Դեպոզիտար համակարգի ամենաառաջադեմ անդամ
Բանկի երկու աշխատակից արժանացել են անհատական մրցանակների՝
- Ժանետ Աղաջանյան՝ «Դեպոզիտար համակարգի լավագույն աշխատակից»
- Ռուզաննա Խաչատրյան՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության մրցանակ»
Հարկ է նշել, որ ԱրարատԲանկը 2011թ․-ից ի վեր հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակից և պարբերաբար արժանանում է հեղինակավոր մրցանակների։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը և միջազգայնացումը» թեմայով պանելային քննարկում՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի կապիտալի շուկան միջազգային շուկաներին ինտեգրելու հնարավորություններին և մարտահրավերներին։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



