Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. Ջանֆիդա գյուղում այրվում է մոտ 1600 հակ անասնակեր
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանֆիդա գյուղում անասնակեր է այրվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները և այս պահին էլ հրշեջները, գյուղացիներն ու պարեկները պայքարում են կրակի տարածման դեմ:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, ինչպես նաև պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը: Այրվում է մոտ 1600 հակ անասնակեր. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



