Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


«Մինչև հիմա էլ սպասում եմ իրեն. երազներումս հաճախ եմ տեսնում, որ Յուրիս տան դուռը բացում է ու ներս մտնում». կրտսեր սերժանտ Յուրի Հունանովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրիս շատ սիրուն էր, կարծես հրեշտակ լիներ: Յուրահատուկ էր: Հանգիստ երեխա էր, չեմ կարող ասել, որ չարաճճի է եղել: Հանգիստ էր, լսող: Իր աչքերից երևում էր, որ շատ բարի է: Աչքերը երկնքի գույնի էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Զինան՝ Յուրիի մայրիկը: Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է. «Լավ էր սովորում, բայց, այսպես ձևակերպեմ, դժվարությամբ: Որպես մայր՝ միշտ ցանկացել եմ, որ առաջին տեղում լինի: Մի անգամ Յուրին ինձ ասաց. «Մա՛մ, ինչո՞ւ ես ուզում, որ միշտ առաջինը լինեմ, այդպես չի լինի»: Մինչև իններորդ դասարանը լավ է սովորել: Հետո սկսեց հաճախել ավագ դպրոց: Ֆիզմաթ դպրոցում է սովորել: Յուրին սիրում էր, որ դասարանում համախմբված լինեին, բայց այդտեղ աշակերտներն այդպիսին չէին, ամեն մեկն իր համար էր: Իր հոսքը փոխեց դեպի տնտեսագիտություն: Հետո պարապեց և բարձր բալերով ընդունվեց Ֆրանսիական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» բաժին:
 
Ուսանող լինել չհասցրեց»: Յուրին նաև վոկալի է հաճախել, կարատեի, նկարչության: 2021 թ. հուլիսի 16-ին Յուրին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, որի առաջին վեց ամիսն անցել է Մուղնիում: Հակաօդային պաշտպանության գծով մասնագիտանալուց հետո նա տեղափոխվել է Վարդենիս: Կրտսեր սերժանտի կոչումով շարունակել է ծառայությունը, եղել է նաև ջոկի հրամանատար: Զորացրվելուց հետո Յուրիի ցանկությունները ուսման մեջ բարձր առաջադիմություն ունենալու մասին էին: «Ուզում էր անվճար սովորել: Չեմ կարող ասել, որ ինչ-որ կոնկրետ ծրագրեր ուներ, որոնք ցանկանում էր իրագործել: Գիտեի, որ ընկերուհի ունի: Բայց այդ թեմայի մասին դեռ չէինք խոսել, ասում էր՝ մամա՛, կգամ՝ նոր...»:
 
44-օրյա պատերազմի արհավիրքը չի ստիպում Յուրիին կամ նրա ընտանիքին երկմտել որդու պարտադիր զինվորական ծառայության հարցում: «Անկեղծ լինեմ՝ ասելով, որ երևի տղաների ծնողներից շատերը, որոնք արդեն ծառայության էին մեկնելու պատերազմից հետո, չէին վախենում հետևյալ պատճառներով՝ իրենց որդիները չէին մեկնելու Ղարաբաղ ծառայության, և մյուս կողմից՝ մենք չէինք պատկերացնում, որ թշնամին կարող է ներխուժել Հայաստանի տարածք: Բացի դա, ամեն ծնող վստահ է, որ իր երեխային վատ բան լինել չի կարող: Նույնն էլ ես էի մտածում Յուրիիս մասին: Այնքան բարի էր, յուրահատուկ, որ վստահ էի՝ իր հետ չի կարող վատ բան լինել»: Յուրին երբեք չի տրտնջացել ծառայության ընթացքից, եթե անգամ դժվարություններ է ունեցել, ապա դրանց մասին չի էլ կիսվել ընտանիքի անդամների հետ:
 
«Շատ էր սիրում իր համազգեստը, միշտ ամեն ինչ տեղը տեղին պետք է լիներ: Յուրահատուկ էր վերաբերվում համազգեստին: Երբ Մուղնիում էր ծառայում, ասաց.«Մա՛մ, եթե բոլոր զորամասերն այսպիսին լինեն, բոլորը կուզենան երկու տարուց էլ ավելի ծառայել»: Կարգ ու կանոն կար, իրար նեղացնելու մասին խոսք չկար, համախմբված էին: Վարդենիսի պարագայում մի անգամ լսեցի իր զրույցը և հասկացա, որ այնտեղ կարգ ու կանոնի բացակայությունն իրեն դուր չէր գալիս: Բայց նա կարողացավ ամեն դժվարություն հաղթահարել: Արդեն մեկ տարի ու երկու ամսվա զինծառայող էր»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա: «Սեպտեմբերի 12-ի երեկոյան ութն անց կեսի կամ իննի կողմերն էր, երբ զրուցեցինք: Զարմացա, որ շուտ զանգահարեց. «Մամ, բարի գիշեր, գնում եմ քնելու, հոգնած եմ»: Հարցրեցի՝ Յո՛ւր ջան, այսքան շո՞ւտ:
 
«Հա, մամ, շուտ եմ պառկում, դրա համար էլ շուտ եմ զանգել»»: Յուրան այդ գիշեր դիրքերում է եղել: Հերթապահությունը պետք է հանձներ, մայրիկն ասում է՝ այդ պարտականությունը որդու վրա էր: «Երբ դիրքեր էր բարձրանում, երբեք այդ մասին ինձ չէր ասում: Քնելու, ճաշելու ժամերին էր խոսում՝ մա՛մ, քնում ենք, բարի գիշեր, կամ՝ մա՛մ, գնում ենք հաց ուտելու: Մի խոսք ուներ, միշտ դա էր ասում՝ մա՛մ, Աստված ձեզ հետ: Աստվածապաշտ էր, յուրահատուկ կերպ էր ընկալում Աստվածաշունչը»: Որդու հետ զրուցելուց հետո մայրիկն էլ է պառկում քնելու: «Սրտի ծակոցներ ունեի, ինձ վատ էի զգում, դեղ խմեցի, պառկեցի ու անմիջապես քնեցի: Ժամը տասներկուսն անց կես իմ հեռախոսը սկսեց զանգել: Պատասխանեցի, ծանոթներիցս էր, հարցրեց՝ երեխուց ի՞նչ կա: Զարմացա, թե ինչո՞ւ է ինձ նման հարց տալիս, հետո պարզվեց, որ արդեն լրահոսում տեսել են, որ թշնամին հարձակվել է Վարդենիսի ուղղությամբ: Սկսեցինք զանգել Յուրիիս, բայց արդեն անհասանելի էր, անհասանելի է մինչ օրս: Թե ինչ է եղել, որ ժամին, ինչպես, ոչնչից տեղյակ չեմ: Առաջին հարձակումը ՀՕՊ-ի վրա է եղել, ստացվում է, որ հենց Յուրիի»:
 
Ընտանիքը 20 օր անց է «գտել» որդուն, այն էլ՝ ԴՆԹ հետազոտությամբ: «Ենթադրում եմ, որ անճանաչելի է եղել: Հիմա արդեն հասկանում եմ, որ մեր հարազատները շատ տեղերում են եղել, փնտրել Յուրիիս, բայց ոչ մի տեղ իրեն չեն գտել: Ամուսինս անգամ նույն տեղը մի քանի անգամ է գնացել, բայց ո՛չ նկարներով, ո՛չ այլ տարբերակներով չի կարողացել հաստատել իր ինքնությունը: Դրա համար հույս ունեինք, որ իրեն ոչինչ չի եղել: Ինձ էլ կողքից ասում էին՝ Յուրին խելացի է, հույսդ մի կտրիր»: Հույսով ապրելու մասին: «Մինչև հիմա էլ սպասում եմ իրեն: Երազներումս հաճախ եմ տեսնում, որ Յուրիս տան դուռը բացում է ու ներս մտնում: Աստված կա, գուցե մի հրաշք լինի: Գիշերը տղայիդ ասես՝ բարի գիշեր, լույսը բացվի, ու չկարողանա՞ս էլ իրեն գտնել»: Իսկ վերջում ապրելու ուժի մասին: «Կյանքը չէր ձգում, մահն էր գերադասելի: Բայց փոքր տղաս՝ Արսենս ինձ ասաց՝ եթե քեզ վնասես, քո հետևից կգամ: Բացի դա, եթե կա այն մեկ տոկոսանոց հույսը, որ մեկ օր պիտի հանդիպեմ Յուրիիս, ապա չեմ կարող վնասել ինքս ինձ: Աստված ինձ չի ների ու չեմ կարողանա տղայիս տեսնել: Ապրում եմ հանուն Արսենիս և այն հույսի, որ ինչ-որ մի օր հանդիպելու եմ Յուրիիս»:
 
Հ. Գ. Կրտսեր սերժանտ Յուրի Հունանովը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կոտայքի մարզի հայրենի Նոր Գեղիի պանթեոնում:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation