Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
SPORTՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում վերջինը պայքարի մեջ մտան գերծանր քաշային տղաները:
Հայաստանն այս քաշային կարգում ուներ երկու ներկայացուցիչ` Յաշա Մինասյանը և Պետրոս Պետրոսյանը:
Յաշա Մինասյանը երկամարտի 354 կգ արդյունքով 7-րդն է:
Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում բարձրացնելով 166 կգ`այս ձևում երրորդն էր, իսկ հրում` 218 կգ-ով` առաջինը: Երկամարտի 384 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանը դարձավ երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



