Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Բամբուկ, մամուռ, կաշի, բամբակ. ի՞նչ կապ ունեն այս բոլորն իրար հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հիգիենիկ ներդիրները շատ հին պատմություն ունեն։ Ընդհանրապես, շատ իրերի պատմություններ սկսվել են Հին Եգիպտոսից, և ներդիրները նույնպես բացառություն չեն: Շատ պատմություններ կան այն մասին, թե ինչպես են այն հին ժամանակներում աղջիկները հորինում պապիրուսից տամպոններ։ Հավանաբար կարիք չկա ասելու, որ դրանք ծանր ու անհարմար էին։ Այնուամենայնիվ, այդ ամենը ներկայում համարվում է միայն առասպել, և գիտնականները հակված են հավատալու, որ այն ժամանակ աղջիկները ներքնազգեստին բամբակե ներդիրներ էին ամրացնում, որոնք օգտագործելուց հետո լվանում էին։
 
Հռոմում, օրինակ՝ մամուռը, բուրդը, խոտը և նույնիսկ կենդանիների կաշին էին օգտագործում որպես նման ներդիրներ։ Իսկ Ճապոնիայում և Չինաստանում, որտեղ հիգիենայի խնդիրները միշտ էլ եղել են ամենաբարձր մակարդակի, աղջիկներն օգտագործում էին մեկանգամյա օգտագործման ներդիրներ, որոնք իրականում թղթե անձեռոցիկներ էին՝ ծալված ծրարի ձևով և գոտուն ամրացված հատուկ ժապավենով: Դեռևս 19-րդ դարի կեսերին արդյունաբերության զարգացումը հանգեցրեց նրան, որ բազմաթիվ հիգիենիկ ապրանքների արտադրություն սկսվեց։ Բայց դա չազդեց կանանց համար հատուկ ապրանքների վրա: Պատճառն այն էր, որ ոչ ոք չգիտեր, թե ինչպես դրանք վաճառել, քանի որ հասարակության մեջ ընդունված չէր խոսել կանանց ֆիզիոլոգիայի մասին, ինչը նշանակում էր, որ անհնար էր գովազդել նման արտադրանքը: Հիգիենիկ ներդիրներ վաճառելու առաջին պաշտոնական փորձը արվել է 1895 թվականին։
 
Լոնդոնի հանրախանութներից մեկում հայտնվել էին գերմանական Hartmann ընկերության «հիգիենիկ անձեռոցիկները»։ 1896 թվականին էլ Johnson & Johnson-ը ԱՄՆ-ի շուկա ներկայացրեց «Լիսթերի ներդիրներ» կոչվող արտադրանքը: Օգտագործվել էր բրիտանացի վիրաբույժ Ջոզեֆ Լիսթերի անունը, որն ամբողջ աշխարհի բժիշկներին սովորեցրել էր ստերիլիզացնել գործիքները։ Բայց նման կենսական անհրաժեշտության ապրանքների վաճառքի փորձը չտվեց ակնկալվող արդյունքը և գրեթե չընդունվեց թիրախային լսարանի կողմից, հավանաբար դեր խաղաց կանացի համեստությունը։ Հիգիենիկ ներդիրների ոլորտում իսկական առաջընթաց կատարվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Պատերազմի ժամանակ Kimberly-Clark ընկերությունը սկսել էր արտադրել կրաֆտ՝ գոֆրա թղթի վրա հիմնված վիրակապներ։ Այդ նոր նյութը պատրաստվում էր փայտի ցել յուլոզայից, որն ավելի էժան էր, քան բամբակը և ուներ բարձր հիդրոսկոպիկ հատկություններ:
 
Պատերազմի ավարտին վիրակապերի պահանջարկը կտրուկ ընկավ, և ընկերությունը սկսեց նոր շուկաներ փնտրել։ Հենց այդ պահին էլ ընկերության գրասենյակ հասավ բուժքույրերից մի նամակ, որտեղ նրանք շնորհակալություն էին հայտնում ընկերության որակյալ արտադրանքի՝ վիրակապերի համար: Կանայք նաև գրել էին, որ դրանք օգտագործում են հիգիենիկ նպատակներով և շատ գոհ են արդյունքներից։ Դա հուսադրող էր, բայց արդեն կային Hartmann-ի և Johnson & Johnson-ի տխուր փորձերը, որոնք միայն կորուստներ ունեցան նոր արտադրանքից: Այդուհանդերձ, Kimberly-Clark-ը որոշեց ռիսկի դիմել և անցյալ դարի 30-ականներին սկսեց արտադրել առեղծվածային Kotex անվանումով հիգիենիկ ներդիրները։ Kotex անունը կազմվել է «բամբակ» և «հյուսվածք» բառերից և դարձավ ծածկագիր կանանց խոսակցություններում: Այդ մեկանգամյա օգտագործման ներդիրները մեծ քայլ էին առաջ, քանի որ շատ հարմար էին, մարմնին ամրացնելու կարիք չունեին։
 
Նոր արտադրանքը արագ սկսեց ժողովրդականություն ձեռք բերել: Դրան մեծապես նպաստեց այն փաստը, որ կանայք ակտիվացել էին Առաջին համաշխարհային պատերազմից հետո, զբաղվում էին հասարակական գործունեությամբ և գիտությամբ, աշխատում էին ձեռնարկություններում և շատ էին ճանապարհորդում։ Kotex-ը հիանալի լուծեց նրանց խնդիրները, և ապրանքանիշը ծաղկեց: Առանձին արժե խոսել ԽՍՀՄ-ի մասին, որտեղ մինչև 1980-ական թվականներն ընդհանրապես անհնար էր հիգիենիկ ներդիրներ գտնել։ Միայն 90-ականների սկզբին դրանք սկսեցին հայտնվել և կոչվում էին «հիգիենիկ միջոցներ», այսինքն՝ ամբողջությամբ կրկնօրինակվում էր 30-ականների ԱՄՆ-ի իրավիճակը։
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback