Yerevan, 24.January.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Հոսանքազրկվել են մայրաքաղաք Երևանը ու մի շարք մարզեր. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
 
Լիբերիա՝Գոհաբանության օր, Գվատեմալա, Հոնդուրաս, Մեքսիկա և Սալվադոր՝ Հանգուցյալների հիշատակի օր:
 
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
 
1829– ծնվել է նշանավոր հայ գրող, բանաստեղծ Միքայել Նալբանդյանը:
 
1870 – ծնվել է երգիծաբան Մուշեղ Բագրատունին:
 
1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակը սկսել է մարտական գործողությունները կովկասյան ճակատում՝ երկու ուղղությամբ սկսելով հարձակում Էրզրումի ուղղությամբ:
 
1915 – ծնվել է հայազգի ամերիկացի երգչուհի Քեյ Արմենը (Արմենուհի Մանուկյան):
 
1931-ծնվել է լրագրող, երգիծաբան, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանը:
 
1967– վախճանվել է գրող, արձակագիր Քրիստափոր Թափալցյանը:
 
1972– ծնվել է ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը, որը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է:
 
2003- Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով առաջացել է դիզենտերիայի բռնկում, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դիզենտերիայով հիվանդների թիվը անցել է 100-ից:
 
2008–Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հռչակագիր:
 
2011- Ալիկ Սարգսյանը ազատվել է ոստիկանապետի պաշտոնից, նոր ոստիկանապետ է նշանակվել Վլադիմիր Գասպարյանը:
 
2012 - վախճանվել է հայազգի խորհրդային գեղանկարիչ, գրաֆիկ և սցենոգրաֆ Զավեն Արշակունին:
 
2013- առավոտյան ժամը 10-ն անց 20-ի սահմաններում հոսանքազրկվել են մայրաքաղաք Երևանը ու մի շարք մարզեր։ Ըստ բացատրության, հոսանքազրկման պատճառը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն է:
 
2018- Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
 
2018- ԿԸՀ-ն հաստատել է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ժամանակացույցը:
 
2019–մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանամերձ տարածքում կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ, որի ժամանակ իրարանցում է առաջացել, քաղաքացիները դժգոհել են ներկայացման որակից ու մակարդակից:
 
2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
 
ԱՇԽԱՐՀ
 
69 մ.թ.ա.-ծնվել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան:
 
1570– Հոլանդիայում տեղի է ունեցել մեծ ջրհեղեղ, որի հետևանքով մոտ 20 000 մարդ է խեղդվել Հյուսիսային ծովում:
 
1699– ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Շարդենը:
 
1721-Պետրոս 1-ինն ընդունել է Հայրենիքի հոր, Համառուսաստանյան ցարի և Պետրոս Մեծի կոչումները, Ռուսաստանը դարձել է կայսրություն:
 
1755 –ծնվել է Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետը:
 
1865 –ծնվել է ամերիկացի լրագրող և քաղաքական գործիչ, ԱՄՆ 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգը:
 
1895 -վախճանվել է ֆրանսիացի սպա, Պուշկինին սպանած Ժորժ Դանտեսը:
 
1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Օսմանյան կայսրությանը, որի հետևանքով Դարդանելի նեղուցը փակվել է:
 
1917 -հրապարակվել է Բալֆուրի հռչակագիրը, ըստ որի, Բրիտանիայի արտգործնախարար լորդ Բալֆուրը հայտնել է Լայոնել Ռոտշիլդին, որ Բրիտանիայի կառավարությունը համաձայն է «Պաղեստինում ստեղծել հրեա ժողովրդի բնակչության օջախ»:
 
1936 -BBC-ն իր «Կրիստալ Փելես» ստուդիայից սկսել է հեռարձակել բարձր որակի հեռուստահաղորդումներ:
 
1937 -մոսկովյան Կրեմլի 5 գմբեթում առաջին անգամ վառվել են կարմիր աստղեր:
 
1938 - Հունգարիան գրավել է Սլովակիայի հարավային մասը: 
 
1943- ԽՍՀՄ-ում սկսվել է կարաչաևցիների դեպորտացիան Միջին Ասիա:
 
1946 -Չատկալ յան լեռնաշղթայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում Տաշքենդի և այլ քաղաքների հարյուրավոր շենքեր են վնասվել:
 
1947– ամերիկացի միլիոնատեր Հովարդ Հյուզը իր ընկերության կողմից պատրաստված պատմության ամենամեծ ամֆիբիա օդանավով թռիչք է իրականացրել:
 
1950- վախճանվել է իռլանդացի գրող Ջորջ Բերնարդ Շոուն:
 
1956 - Հունգարիայի կառավարությունը հայտարարել է Վարշավյան դաշինքից դուրս գալու մասին և օգնություն է խնդրել այլ երկրներից՝ խորհրդային օկուպացիան կանխելու համար:
 
1959 -«Մոնրեալ Կանադեինս» հոկեյի թիմի դարպասապահ Ժակ Պլանտը հերթական անգամ տափողակով դեմքին հարված ստանալուց հետո դուրս է եկել դաշտից և վերքերը կարելուց հետո վերադարձել իր իսկ պատրաստած ապակեպլաստիկից և ռետինից պատրաստված դիմակով:
 
1963 -Հարավային Վիետնամում տապալվել է Նգո Դին Զյոմի կառավարությունը, վերջինս և նրա եղբայր Նգո Դին Նյուն սպանվել են:
 
1988– ԱՄՆ-ի համացանցում հայտնվել է առաջին վնասակար ծրագիրը: Ուսանող Ռոբերտ Մորրիսոնի արձակած «որդը» հայտնաբերվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում:
 
2016 -վախճանվել է խորհրդային և գերմանական կրկեսի արտիստ Օլեգ Պոպովը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia