Այս վարչախմբի օրոք մի օր էլ արթնանալու ենք առանց Ծիծեռնակաբերդի, ինչպես արդեն մեկ տարի է` հանգիստ արթնանում ենք առանց «Տատիկ-պապիկի». ՀայաՔվե
BLOG«Պատմության ողբերգական էջերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները, սա արտաքին քաղաքականության և դիվանագիտության խնդիր չէ». Հայոց ցեղասպանության մասին այս ձևակերպման հեղինակը ոչ թե Հաքան Ֆիդանն է, այլ նրա հայ պաշտոնակիցը` Արարատ Միրզոյանը:
Ի՞նչ է հաջորդելու այս հայտարարությանը: Առաջիկայում արագացված տեմպերով Ցեղասպանության թեման նախ այլափոխվելու, ապա շրջանցվելու է դպրոցական դասագրքերում (այդ գործընթացն արդեն մեկնարկել է):
Ապրիլի 24-ը դառնալու է սովորական աշխատանքային օր, իսկ Ծիծեռնակաբերդ հուշահամալիրն ու թանգարան-ինստիտուտն անթույլատրելիորեն փոփոխվելու են` ընդհուպ մինչև դրանց վերջնական չեզոքացումը: Ամեն ինչ արվելու է հնարավորինս սահուն, աննկատ ու աստիճանական կերպով: Վերջնարդյունքում Մեծ եղեռնի մասին խոսելը լինելու է այնքան անհարմար, որքան այսօր Թուրքիայում է:
Այս վարչախմբի օրոք մի օր էլ արթնանալու ենք առանց Ծիծեռնակաբերդի, ինչպես արդեն մեկ տարի է` հանգիստ արթնանում ենք առանց «Տատիկ-պապիկի»...
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



