Մեսին, Սուարեսն ու Նեյմարը կօգնեն «Բարսելոնային» «Աթլետիկի» դեմ
SPORT«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսն ու Նեյմարը հայտավորված են Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Առողջական խնդիրների պատճառով խաղին չի մասնակցի թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը:
«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Մասիպ, Պիկե, Բուսկետս, Դանի Ալվես, Ինյեստա, Սուարես, Մեսի, Նեյմար, Մասկերանո, Բարտրա, Մունիր, Սերխի Ռոբերտո, Ադրիանո, Վիդալ, Վերմալեն, Մաթյո:
Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է «Բարսելոնան»: Պատասխան հանդիպումը հունվարի 27-ին է, կեսգիշերից հետո 00:30-ին:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



