Yerevan, 30.August.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ չեն սիրում տղամարդիկ կանանց մեջ. խորհուրդ աղջիկներին

LIFE

Shabat.am-ը գրում է.

Ձեզ ենք ներկայացնում մի քանի կետտղամարդկանց` կանանց մեջ չընդունող ցուցակից.

Շատ շպար: Երբեմն իգական սեռին թվում է,որ տղամարդկանց դուր է գալիս շատ շպարը, նրանք դրա մեջ տեսնում են խնամվածություն: Իրականում այդպես չէ, տղամարդիկ տանել չեն կարողանում չափից դուրս շատ շպարված աղջիկներին: Շպարով պետք է ընդգծել, այլ ոչ թե նկարել գեղեցկությունը:

Մարմնաձևին անհամապատասխան հագուստ: Երբ փողոցում արական սեռը տեսնում է հաստ կոնքերի վրա մի կերպ նստեցրած շատ կարճ շրջազգեստ, նա չի համարում գրավիչ: Եթե տղամարդիկ սիրում են կանանց տեսնել կարճ հագուստով, չի նշանակում, որ դա վերաբերվում է ցանկացած մարմնի կազմվածքի: Հագուստը պետք է համապատասխան լինի մարմնին:

Չափից դուրս բաց հագուստ: Այն ոչ թե գրավում, այլ ավելի շուտ` վանում է : Արական սեռը սիրում է չափավոր բացվածքներով, մարմնի գեղեցիկ հատվածները ոչ թե ամբողջությամբ ցույց տվող, այլ թեթև ակնարկող հագուստ:

Չխնամված ձեռքեր: Այո այո, սա մի առանձին կետ է կազմում,սրա մասին կարելի է նույնիսկ գիրք գրել: Տղամարդիկ չափից դուրս մեծ ուշադրություն են դարձնում կանացի ձեռքերին: Նրանք միշտ պետք է լինեն խնամված, մաքուր, կոկիկ և ցանկալի է, որ ձեռքերի հատվածում ևս օծանելիք օգտագործեք:

 

Անհասկանալի հոտերի միախառնում: Խոսքը բնավ քրտնահոտի մասին չէ, սրա մասին ավելորդ է նույնիսկ խոսել: Տղամարդիկ ուղղակի սիրում են, երբ նրանց կողքին գտնվող աղջիկը հաճելի է բուրում: Դրա համար կարելի է օգտագործել փափուկ բույր ունեցող օծանելիքներ, հաճելի հոտով շամպուն, հոտավետ ձեռքի կրեմներ և այլն: Սակայն պետք է զգուշանալ տարբեր հոտերի միախառնումից, հնարավոր է հակառակ ռեակցիան:
Հարցասիրություն: «Ու՞ր էիր», «ի՞նչ է պատահել», «Ինչու՞ չէիր զանգահարում» եւ այլն: Այս հարցերի ամենօրյա կրկնումը կարող է լուրջ խնդիրների առաջացնել: Փորձեք հարցեր տալ հնարավորինս քիչ, հավատացեք, եթե տղան ուզենա ինչ-որ բան պատմել կամ բացատրել, դա կանի առանց ձեր հարցերի:

Փնթփնթանություն: Մի բողոքեք ու մի նվնվացեք: Եթե ունեք ինչ-որ խնդիրներ ու հարկ կա կիսվելու հակառակ սեռի հետ, կարելի է այդ ամենի մասին խոսել շատ հանգիստ, մտերմիկ տոնով: Բողոքելով ոչնչի չեք հասնի, ավելին` կսրեք իրավիճակը:

Հարցեր անցած ընկերուհիների մասին: «Իսկ ինչպիսի՞ն էր նա» «Ինձ նմա՞ն էր», «Նրան սիրու՞մ էիր»: Նորից անցնում ենք վերևում նշված կետին. մի տվեք հարցեր, առավել եւս անցյալին վերաբերվող: Պետք լինի` կպատմի: Չի պատմում ` հարգեք լռությունը: Ժամանակը գա,ամեն ինչ կիմանաք, սովորեք համբերել:

Անձնական իրեր քչփորել: Տղամարդիկ ամենաշատը գնահատում են վստահությունը, հավատացե՛ք: Ամեն ինչից վեր նրանք իրենց հանդեպ վստահությունն են սիրում: Այդ իսկ պատճառով մի քչփորեք ձեր տղա-ընկերոջ կամ boyfriend-ի հեռախոսը, մի հոտոտեք հագուստը, մի մտեք պայուսակի մեջ: Եթե ինչ որ բան է անհրաժեշտ նրա հեռախոսից կամ պայուսակից, դիմեք նրան, նա ինքը ձեզ կփոխանցի այն, ինչ անհրաժեշտ է: Իսկ եթե ասի. «Պայուսակիս աջ կողմի գրպանում է, վերցրու» ուրեմն հիանալի է, նա ձեզ ամբողջությամբ վստահում է: Մտնում ենք աջ կողմի գրպանը, վերցնում ենք այն, ինչ մեզ հարկավոր է ու չենք շեղվում ձախ գրպանի վրա:

 

Կամակորություն: Սովորեք ընդունել դիմացինի ասածը, անմիջապես մի հակաճառեք: Եթե ձեր կամակորությունները սկսեն կրել հաճախակի բնույթ, դա կհոգնեցնի ձեր արական սեռի բարեկամին ու վերջիվերջո դուք նրա համար կդառնաք անհետաքրքիր ու անիմաստ, կամակոր աղջիկ:
Կոպիտ բառեր: Հորս արև, անասուն,տուֆտա, ազիզ, համբալ, էշ, փթիր և այլն: Հանեք այս բառերը ձեր բառապաշարից: Տղաները տանել չեն կարողանում կոպիտ լեքսիկոնով աղջիկների: Նրանց կողմից կարող եք արժանանալ նույնիսկ շատ լուրջ ու կոպիտ հանդիմանության: Փորձեք հեռու մնալ այսպիսի բառերից:
Հեռախոսով երկար խոսել: Ուզում ես շատ ու շատ բան պատմել,այնքա՜ն խոսելու բան կա: Պետք է զսպեք ձեզ, փորձեք խոսել հնարավորինս քիչ: Ոչ շատ կարճ, ոչ շատ երկար, իսկ «հեռախոսից կախվել» կարելի է նաեւ ընկերուհիների հետ:

Լաց: Լացը համարվում է ամենաուժեղ հակահարվածը արական սեռին: Կան տղամարդիկ, ովքեր ուղղակի ուժ չունեն դիմանալու արցունքներին: Սակայն, երբ արցունքները կրկնվում են ամեն օր, դա դառնում է սովորական նվնվոց, նրանք ձեռք են բերում լացի դեմ դիմադրողականություն ու արդեն հանգիստ դիմանում են դրան: Հետո արդեն լացը սկսում է նյարդեր «սղոցել»:

Աղջիկ-ընկերներին խանդելը: Եթե ձեր boyfriend-ն ունի աղջիկ ընկերուհի, ում հետ շատ կապված է, երբեք մի խանդեք նրան, մի ստեղծեք անիմաստ կռիվներ: Փորձեք հասկանալ ու ըմբռնել: Հավատացեք, տղաներն իրենց աղջիկ-ընկերներին ավելի շատ են սիրում ու ավելի կապված են նրանց հետ, քան սովորական տղա-ընկերների հետ: Եթե դուք փորձեք «բաժանել» նրանց ընկերությունը, միգուցե հենց դուք դուրս գաք խաղից ու ձեզ շատ սիրելը ոչ մի օգուտ չի տա: Եթե տղան ունի սեփական տեսակետ ու աղջկա կրունկի տակ մտնող չէ, ապա երբեք իրեն թույլ չի տա թողնել իր հարազատ բարեկամին ձեր անհիմն խանդի պատճառով:

Հրամաններ: Չփորձեք արական սեռին պահել ձեր բռի մեջ. «սա չանես», «այստեղ չգնաս», «սրա հետ մի շփվի»: Մի օգտագործեք շեշտ կրող նախադասություններ: Ամեն ինչ կարելի է ասել հանգիստ, խաղաղ տոնով:
Ընտրության առաջ կանգնեցնել: «Կամ ես,կամ նա» , «Կամ այսօր ենք գնում,կամ էլ չեմ գալու» : Մի օր սա ուղղակի ափերից կհանի ու այդ ժամանակ դուք կհայտնվեք ոչ նախանձելի իրավիճակում:


Իրենց ներկայությամբ ստելը: Խոսքը վերաբերվում է հենց կողքին կանգնած ստելուց: Օրինակ, դուք միասին զբոսնում եք, այդ րոպեին զանգում է ձեր մայրն ու դուք նրան ասում եք, որ ընկերուհու հետ եք: Այսպիսի դեպքեր շատ կրկնելով դուք կստիպեք տղային չհարգել ձեզ, նա ինքը կսկսի արդեն ենթագիտակցորեն ստել ձեզ, մի՛ արեք: Հասկանալի է, որ երբեմն ծնողներին դժվար է բացատրել, թե ում հետ ես: Փորձեք տալ ավելի նեյտրալ պատասխաններ, բայց մի ստեք:


Ընկերների մոտ չափից դուրս ազատ պահվածքը: Եթե փողոցում քայլելիս նկատում եք ձեր տղա-ընկերոջ կամ Boyfriend-ի ընկերներին մի շտապեք ցույց տալ ձեր լեզվի ընդունակություներն ու հրաշք հումորը: Ոչ էլ պետք է համեստ հարսի հեզ հայացքով գետինը ուսումնասիրել: Պահեք ձեզ բնական,ժպտացեք: Ձեր շատ ազատ պահվածքը կարող են սխալ հասկանալ,փորձեք ուղղակի կողքից հաճելի ժպտալ ու սպասել, մինչ կշարունակեք ձեր ճանապարհը:
Ընկերներից հարցուփորձ անել: Մի հարցրեք տղայի ընկերներից ոչինչ: Եթե անհրաժեշտություն կա ինչ-որ բան իմանալու` իրեն հարցրեք: Եթե չի ուզում ասել` կրկին հարգեք լռությունը:

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds