«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները տեղի կունենան Երևանում
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացվող «Սերգեյ Փարաջանով․
բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները կանցկացնի Երևանում:
Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Կրթական ծրագրի երևանյան հանդիպումները կանցկացվեն Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ին, իսկ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14։00-ին։
Միջոցառումների մուտքն ազատ է։«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի նպատակն է նոր սերնդին հաղորդակից դարձնել 20-րդ դարի հայազգի հանճարի կախարդական աշխարհին, վերստին արժևորել վարպետի վաստակն ու համբավը։
Ծրագրի շրջանակում կինոգետ, ռեժիսոր Ռաֆֆի Մովսիսյանը դասախոսությունների ընթացքում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի կերպարը, բազմաբնույթ ստեղծագործություններն ու նրա արվեստի հիմնաքարերը։
Ծրագրի անցկացման վայրերում վարպետի լուսանկարներով ազդագրեր են փակցվում, որոնցից յուրաքանչյուրը ներառում է Սերգեյ Փարաջանովի ասույթներից մեկը:
Ազդագրերը նաև հագեցած են QR կոդով՝ Սերգեյ Փարաջանովի մասին հայերեն և անգլերեն լիաժեք տեղեկատվությամբ։Նշենք, որ «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագիրն իրականացվել է ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



