Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փետուրներով գլխազարդերից, պսակներից մինչև ադամանդակուռ ոսկյա թագեր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կար ժամանակ, երբ գլխազարդը իշխանության, ուժի և հզորության խորհրդանիշ է եղել: Օրինակ՝ միայն Հին Եգիպտոսի փարավոնին էր թույլատրվում թագ կրել, որը նա հագնում էր գծավոր կտորի վրայից։ Նշենք, որ ռուսերենից մեզ հայտնի «корона» բառը փոխառված է լատիներենից և թարգմանվում է որպես «պսակ»: Իրականում առաջին թագերն առաջացել են հենց պսակից։ Հին Հունաստանում, իսկ հետո՝ Հռոմում ականավոր մարդկանց գլխին դնում էին դափնեպսակ։ Հույների մոտ նման աքսեսուարը կոչվում էր դիադեմա և համարվում էր իշխանության խորհրդանիշ: Նույնիսկ մեր թվարկությունից առաջ էլ պարզունակ ցեղերի առաջնորդները գլխազարդեր էին կրում խեցիների, ծաղիկների և թռչունների փետուրների տեսքով:
 
Ժամանակի ընթացքում դրանք սկսել են զարդարվել ոսկով և թանկարժեք քարերով, իսկ հետո էլ այդ գլխազարդերն սկսել են ամբողջությամբ պատրաստվել այդ նյութերից։ Դափնեպսակներն ու դիադեմաները սկսել են փոխարինվել երկաթե թագերով։ Բյուզանդիայի Կոստանդին Ա Մեծ կայսրի համար երկաթե թագ է պատրաստվել 3-4-րդ դարերում։ Թագն իրենից ներկայացնում էր ոսկեգույն նյութի պսակ, որը ամրացված էր երկաթից պատրաստված կենտրոնական ժապավենի շուրջ: 1805 թվականին Իտալիայի Միլան քաղաքում տեղի է ունեցել երկաթե թագի կիրառման հետ կապված ամենանշանակալի իրադարձություններից մեկը. ֆրանսիացի մեծ հրամանատար Նապոլեոն Բոնապարտը թագադրվել է որպես Իտալիայի թագավոր։
 
Ներկայումսայդ թագը պահվում է իտալական Մոնցա քաղաքի թանգարանում։ Ամենահին թագերից մեկն է համարվում Կարլոս Մեծի թագը, որը հատուկ պատրաստված էր Հռոմեական Կայսրության թագավորների և կայսրերի համար: Այն, ի տարբերություն այլ թագերի, ունի ութանկյուն ձև և զարդարված է 144 թանկարժեք քարերով և մարգարիտներով։ Իր շքեղությամբ հայտնի է նաև սուրբ Վենցլասի թագը, որը պատրաստված է մաքուր ոսկուց և զարդարված է թանկարժեք քարերով։ Այն Չեխիայի թագավորության ամենահին մասունքներից մեկն է։ Այդ թագը տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել և մեզ է հասել յուրահատուկ ձևով։ Թագի չորս հատվածներից յուրաքանչյուրը, որոնք միավորված են մեկ ամբողջության մեջ, կազմում են մեծ հերալդիկական լիլիա, թագի գագաթին խաչն է՝ Քրիստոսի խաչելության փորագրությամբ։ Այդ թագի պատրաստման համար օգտագործվել է ավելի քան 100 թանկարժեք քար։
 
Այսօր գիտականորեն ապացուցված է, որ թագերի մեջ ներառված բյուրեղներն ունեն հզոր էլեկտրամագնիսական դաշտ։ Թագեր պատրաստել են միայն արքունիքին մոտ կանգնած լավագույն և վստահելի ոսկերիչները, քանի որ դրանով իսկ իշխող անձինք պաշտպանվել են կյանքին սպառնացող վտանգներից։ Մինչ Հին աշխարհում տիրակալները թագադրվում էին թագերով, Ռուսաստանում օգտագործում էին ադամանդներով զարդարված գլխարկներ: Ամենահայտնիներից մեկը Մոնոմախի գլխարկն է։ Այն առաջին անգամ օգտագործվել է Իվան Ահեղի օրոք հարսանեկան արարողության ժամանակ։ Պետրոս 1-ին ցարի հարսանիքի ժամանակ ևս օգտագործվել է գլխարկ, որը ճշգրիտ վերարտադրում էր հայտնի Մոնոմախի գլխարկը: Բայց իր կնոջ՝ Եկատերինա 1-ինի թագադրման համար, որը տեղի է ունեցել 1724 թվականին, Պետրոս 1-ինի հրամանով ստեղծվել է պատմության մեջ առաջին ռուսական կայսերական թագը:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46