«Ռեալը» հետաքննություն կանցկացնի «Բարսելոնայի» հետ խաղում ռասիզմի դեպքերի կապակցությամբ
SPORTՄադրիդի «Ռեալը» պատրաստվում է հետաքննություն սկսել կապված Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղի ընթացքում ռասիզմի դրսևորումների հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մադրիդյան ակումբը հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է ցանկացած պահվածք, որը ենթադրում է ռասիզմ, քսենոֆոբիա կամ բռնություն ֆուտբոլում:
«Ակումբը սկսել է հետաքննություն՝ նպատակ ունենալով գտնել և նույնականացնել այս ցավալի և ամոթալի վիրավորանքների հեղինակներին և ձեռնարկել համապատասխան կարգապահական և դատական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրությունում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



