Ուկրաինան կողմ է ՌԴ-ի հետ գազ ձեռք բերելու բանակցությունները շարունակելուն
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի էներգետիկայի նախարարարությունը կողմ է Ռուսաստանի հետ գազ գնելուն առնչվող բանակցությունները շարունակելուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռիա Նովոստին, նախարարության ղեկավար Վլադիմիր Դեմչիշինը նշել է, որ անհրաժեշտ է ձևավորել գնումների սկզբունք ոչ միայն եռամսյակի, ա յլև ավելի երկար ժամանակաշրջանի համար:
«Այն, որ մինչև մարտ ամեն ինչ կկարգավորվի, կասկած չկա: Իրականում մենք բազմիցս քննարկել ենք մատակարարման պայմանները, դրա համար ամեն ինչ հնարավոր է ավարտել մեկ հանդիպման ժամանակ»,-նշել է նա` հավելելով, որ բոլոր հարցերը կլուծվեն Ուկրաինա-Ռուսաստան-ԵՄ եռակողմ հանդիպման ժամանակ, որի ժամկետները դեռ հայտնի չեն:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



