ՀՀ Նախագահը հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին պարգևատրեց մարտական ծառայության մեդալով
SOCIETYԺամկետային զինծառայող Արա Երեմյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով: Լրագրողների հետ զրույցում Արա Երեմյանը նշեց, որ մարտական դիրքը պահելու ժամանակ հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի կողմից: «Մարտական հերթապահության ժամանակ, երբ արդեն իջնում էինք դիրքերից, հակառակորդը սկսեց կրակել, ինչի արդյունքում ես հրազենային վիրավորում ստացա: Շատ արյուն էի կրցրել: Հիմա աստիճանաբար ապաքինվում եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:
Նա հավելեց, որ ադրբեջանցին հայից երբեք չի կարող ուժեղ լինել: «Ճիշտ է՝ իրենք շատ են, բայց մեր դուխը չունեն: Իրենք չեն կարող մեզ նման ուժեղ լինել, որովհետև մենք հայ ենք, իսկ իրենք թուրք: Այսքանով ամեն ինչ ասված է»,- եզրափակեց զինծառայողը:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



