Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Պետք է անկեղծ ասեմ, որ ոչ մի կին ինձ չէր դիմանա. Արտավազդ Եղոյան-Մարգարիտա Մաթևոսյան ամուսնական զույգը 45 տարեկան է

LIFE

Aysor.am-ը գրում է.

Երբ ընտանիքի ձևավորման հիմքում սերն է, ապա ոչ մի փոթորիկ չի կարող խարխլել ու հիմնահատակ կործանել այն: Դա են ապացուցում Aysor.am-ի «Եվ գլխավորը սերն է» խորագրին հյուրընկալված հայտնի ու սիրված, տարիների թոհ ու բոհով անցած կայուն ու գեղեցիկ ընտանիքների պատմությունները: 45 տարվա սիրո պատմությամբ այս անգամ մեզ հետ անկեղծացել է Արտավազդ Եղոյան-Մարգարիտա Մաթևոսյան ամուսնական զույգը:

Հանդիպում

Արտավազդ. Մայրիկիս հետ գնացել էինք Թբիլիսի, որտեղ հյուրընկալվեցինք իր հեռավոր բարեկամներից մեկի տանը: Այդ տանը հանդիպեցի նրանց աղջկան, Մարգարիտային … Այնուհետև նա եկավ Երևան՝ սովորելու: Մայրս էլ, որպես ծանոթ, նրան մեր տուն բերեց, որպեսզի մեր տանը ապրի ուսանելու ընթացքում: Միասին էինք պարապում՝ Բժշկական ինստիտուտ ընդունվելու նպատակով: Այդ ընթացքում կարծես կամաց-կամաց նրա նկատմամբ զգացմունք էր առաջանում:

Մարգարիտա. Արտավազդին առաջին անգամ, հավանաբար, տեսել եմ 2-րդ, 3-րդ դասարանում: Դպրոցն ավարտեցի ու «փակ» աչքերով եկա Երևան, որպեսզի պարապեմ և ընդունվեմ ինստիտուտ: Որպես հեռավոր բարեկամ՝ իրենց այցելեցի: Մտերմացանք, միասին պարապում էինք ու ձգտում ուսանող դառնալ: Բայց այդ ընթացքում սիրահարվեցինք: Նույնիսկ մեզ հետ պարապող դասախոսները խնդրում էին, որ այլևս չգնանք, քանի որ նկատում էին՝ տարված էինք միմյանցով ու 1 ժամ հետո մեր սովորածից ոչինչ չէինք հիշում (ժպտում է):

Ես սիրում եմ քեզ

Արտավազդ. (Ծիծաղում է) 45 տարվա մեջ երկու անգամ ջան չի ասել, այնպես որ, երբեք չէր էլ խոստովանի: Այդ ես եմ առավոտից երեկո ջան ու ղուրբանով իրեն շղարշում, իսկ նա շատ զուսպ է: Միշտ ասում եմ. «Այ աղջիկ ջան, այ ցավդ տանեմ, մի ջանն ի՞նչ է, որ չես ասում»: Եվ գիտե՞ք, թե նա ինչ պատասխան է տալիս. «Սերը խոսքով չեն ապացուցում, այլ արարքով»: Դե, եթե 45 տարի է՝ ինձ հետ է ապրում, նշանակում է՝ սիրում է, այնպես որ չեմ բողոքի:

Մարգարիտա. Ճիշտ է, Արտավազդը բողոքում է, որ ես իրեն ջան չեմ ասում, բայց թող իմանա՝ ես սրտով եմ սիրում ու խոսքեր չեմ շռայլում: Բնականաբար, իրեն սիրել եմ և սիրում եմ մինչ օրս (ժպտում է):

Մեր մեջ ասած

Արտավազդ. Նախ, լավ կին ունենալու առիթը բաց չթողեցի: Մինչ այդ շատերի հետ էի շփվել ու նկատում էի, որ նրանցից «տան» կին դուրս չի գա: Մայրս էլ հակված էր, որ ես հենց Մարգարիտայի հետ ամուսնանամ, ընտանիք կազմեմ: Գոհ ու շնորհակալ եմ մորիցս, որ նման ցանկություն ուներ, թե չէ ես այն ժամանակ շա՜տ երիտասարդ էի, որ աղջիկներից շատ լավ «գլուխ հանեի»: Թեև, մեր մեջ ասած, ինչ-որ բան հասկանում էի (ծիծաղում է):

Սիրահարների սիրելի վայրը

Արտավազդ. Շատ էինք սիրում զբոսնել Ծիծեռնակաբերդի այգում, այսօրվա սիրահարների այգում էինք հանդիպում, սակայն այն ժամանակ այգին ոչ անուն ուներ, ոչ էլ այսօրվա տեսքը: Ընկերություն անելու ընթացքում, բնականաբար, նաև մեր տանն էինք հանդիպում, չէ՞ որ սկզբնական շրջանում մեր տանն էր ապրում: Հետո տեղափոխվեց իր քույրիկի մոտ ու քրոջ տունն էլ դարձավ մեր ժամադրավայրը (ծիծաղում է):

45 տարի միասին

Արտավազդ. 1970 թվականի դեկտեմբերի 25-ին մեր ամուսնությունը գրանցեցինք Թբիլիսիում, քանի որ նա այնտեղ էր գրանցված: Երևան վերադարձանք ապրիլի վերջերին: Ե՛վ Թբիլիսիում, և՛ Հայաստանում քեֆ-ուրախություն, հարսանիք ենք արել: Ավանդական, գեղեցիկ հարսանիք էր, որին ներկա էին ընկերներ ու հարազատներ: Արդեն 45 տարի բնակվում եմ վերջին ու միակ կնոջս հետ (ծիծաղում է): Ես նրան միշտ այդպես եմ ներկայացնում: Կյանքս շատ լեցուն է եղել ու երևի դա է պատճառը, որ չեմ հասկանում՝ ինչպե՞ս մեծացա, 65 տարեկան դարձա: Զգում ես, որ ուղեղդ, սիրտդ երիտասարդ են, բայց չեն հասցնում թթվածինն այնքան արագ շրջանառել, որ կարողանաս նախկին ավյունով թռվռալ: Այդ պատճառով էլ օրերս անցկացնում եմ տանը՝ աշխարհի հետ կապի մեջ մտնելով իմ համակարգչով:

Մարգարիտա. Այո, 1970 թվականին նշանադրվեցինք, ամուսնացանք 1971 թվականին: Մենք մեծ՝ 11-12 հոգանոց ընտանիք էինք, ապրում էինք Արտավազդի մայրիկի հետ:

Հարս ու սկեսուր :-)

Մարգարիտա. Ես ու սկեսուրս շատ լավ հարաբերություններ ենք ունեցել. այնպես չէր, որ ես հարսն եմ ու պետք է «հլու-հնազանդ» կեցվածք ընդունեմ: Մենք ընկերուհիների պես էինք, եթե մեկ օր տանը չէի լինում, իրեն վատ էր զգում: Հետո ասում էր՝ կարծես տունը դատարկ լիներ: Երբեք կենցաղային վեճեր չենք ունեցել: Երբեմն տարրաձայնություններ եղել են, մեկ ես եմ լռել, մեկ՝ ինքը, ու ամեն ինչ անցել-գնացել է: Այսօր երիտասարդները ձգտում են առանձին ապրել ու ես ընդունում եմ նաև այդ տարբերակը: Նրանք այլ մտածելակերպ ունեն, մեծերն՝ այլ: Ավելի լավ է հենց սկզբից առանձնանան ու իրենց ընտանիքը ստեղծեն, իրենց ձևով ապրեն: Ես կրտսեր որդուս` Խաչիկին, ասել եմ, որ երբ ամուսնանա, առանձնանա ու իր ընտանիքը ձևավորի, մենք էլ կողքից ամեն ինչով կօգնենք, թոռնիկներին կպահենք: Ապրածս տարիները ցույց են տվել, որ շատ սխալ է, երբ սերունդների բախում է լինում:

Խանդն անխուսափելի է, երբ սերն առկա է

Արտավազդ. Տղամարդը պետք է կնոջը միշտ գլխի վրա պահի, բայց «պոչը» ոտքի տակից բաց չթողնի (ծիծաղում է): Ես կնոջս թույլ չեմ տվել աշխատել, ասել եմ՝ քո ամենամեծ գործը մեր զավակներին մեծացնել, դաստիարակելն է: Առանց այդ էլ կնոջ գործը հեշտ չէ, երեք երեխաներին մեծացնելը շատ բարդ բան է, իմաստ չուներ, որ ավելորդ չարչարվեր: Բայց հիմա մոտ 4 տարի է՝ աշխատում է, ու դա իր համար մեծ երջանկություն է (ժպտում է):

Մարգարիտա. Իհարկե, խանդի պահեր էլ եմ ունեցել, եթե առիթ է եղել: Իր աշխատանքի բնույթն այնպիսին էր, որ շրջապատում շատ էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, էլ ինչպե՞ս կարող էի չխանդել: Բայց անիմաստ, հիվանդագին խանդ չեմ ցուցաբերել երբեք: Իսկ չաշխատելուս պատճառն ավելի շատ այն էր, որ երեխաներս շատ փոքր էին: Մեր տունը 3-րդ մասում է գտնվում, մի փոքր վտանգավոր թաղամաս էր: Որոշեցինք, որ ավելի լավ է տանը մնամ ու զբաղվեմ մեր զավակներով:

Ընտանեկան վեճեր

Արտավազդ. Այս տարիների ընթացքում երկու, ամենաշատը երեք անգամ ենք վիճել: Սիրով ու հանգիստ, միմյանց հարգելով ու սիրելով ապրել ենք: Մեր տունը նման էր քարվանսարայի, գիշեր-ցերեկ քեֆ ու ուրախություն էր:

Մարգարիտա. Բոլոր ընտանիքներն էլ խնդիրներ ունենում են, բայց ամեն ինչ հարթվում է: Արտավազդի աշխատանքը դրսի հետ էր կապված, ես էի միշտ տանը ու ամբողջ հոգսն իմ ուսերին էր: Ճիշտ է, երբեմն խոսել եմ, ասել եմ, բայց եթե այդ ամենով հանդերձ 45 տարի նրա հետ ապրել եմ, նշանակում է՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէր (ծիծաղում է):

Խոստովանություն

Արտավազդ. Պետք է անկեղծ ասեմ, որ ոչ մի կին ինձ չէր դիմանա, իսկ նա արդեն 45 տարի է՝ դիմանում է: Մինչև 1975 թվականը նվագում ու երգում էի «Էրեբունի» վոկալ-գործիքային անսամբլում՝ Ձախ Հարութի հետ: Աշխատանքին զուգահեռ՝ հյուրախաղերի էինք մեկնում տարբեր երկրներ, օրերով, շաբաթներով բացակայում էի Հայաստանից: Ինձ համարում եմ երջանիկ ամուսին, ում կինը ցանկացել է ապրել նրա կողքին՝ անգամ այդպիսի բարդ պայմաններում: Թեև մեկ-մեկ ասում էր՝ կամ ես, կամ արվեստը, բայց դրանք բարկության պահեր էին, ասում ու անցնում էր (ծիծաղում է): Կինս ինձ համար միշտ «թիկունք» է եղել, տունը վերանորոգելիս՝ ինձ հետ հավասար աշխատում, օգնում էր: Ուրախ եմ, որ տանն ունեի զորեղ մի հենարան, որին կարող էի դժվար պահերին հենվել: Սիրունիկ, համով, հրաշք աղջիկ էր: Շնորհակալ եմ նրան, բացի սիրելուց, նաև անսահման հարգում եմ իրեն:

Մարգարիտա. Միշտ շատ կենսախինդ, կյանքով լի մարդ է եղել: Երբ տուն էր գալիս, ամեն բան իրար էր խառնում: Մի դեպք կհիշեմ. երբ երկրորդ երեխայիս էի սպասում, հեռուստացույցով նուռ տեսա ու սիրտս ուզեց: Մտքերս բարձրաձայնեցի ու… Արդեն գիշերվա ժամը 4-ն էր, բայց Արտավազդը չկար, տուն չէր եկել: Դա այն եղանակն էր, երբ նուռը դեռ նոր-նոր կանաչում էր: Պարզվեց՝ նա գնացել է տարբեր շրջաններ, այգիները «տակն ու վրա» է արել ու ինձ համար նուռ է բերել, կանաչ նուռ (ծիծաղում է): Այդ օրվանից բարեկամներից ով գալիս էր մեր տուն, ինձ համար նուռ էր բերում:

Երջանիկ ընտանիք

Արտավազդ. Մեծը դուստրս է՝ Ինգա Եղոյանը, ով մեզ երկու արու թոռնիկ է նվիրել: Նրա ամուսինը Մհեր և Ալբերտ Մկրտչյանների քրոջ՝ Ռուզանի որդին է: Հա, իրենց ընտանիքում վերջերս նաև շնիկ է ավելացել (ծիծաղում է): Միջնեկ որդիս՝ Արման Եղոյանը, երկար տարիներ հեռուստատեսությունում է աշխատել՝ որպես հնչյունային ռեժիսոր, այժմ կահույքի ֆիրմայում է աշխատում: Նա էլ մեկ զավակ ունի: Կրտսեր զավակս պրոդյուսեր, ռեժիսոր Խաչիկ Եղոյանն է՝ մեր տան «թայֆունը»՝ իր աշխարհով ու խենթություններով: Իր տեսակով, ներաշխարհով, որոշ չափով՝ նաև արտաքինով իմ կրկնօրինակն է: 37 տարեկան է, բայց ամուսնացած չէ:

Մարգարիտա. Փառք Աստծո՝ լավ երեխաներ ունենք, հիմա էլ թոռնիկներով ենք ուրախանում, ովքեր արդեն 15-16 տարեկան են:

Սա անբարտավան կոչ չէ, այլ…

Արտավազդ. «Կյանքում շատ բան կա, որ ինձ թույլ չեմ տա: Բայց չկա մի բան, որ ինձ թույլ չտան». սա է միշտ եղել իմ կարգախոսը: Սա անբարտավան կոչ չի, չէ՞ որ, եթե շատ բան կա, որ ինձ թույլ չեմ տա, նշանակում է, որ ոչ մի վատ բան երբեք չեմ էլ անի ու կարիք չի լինի ինձ թույլ չտալ: Ով խոսքերիս իմաստը հասկացել ու ընկալել է՝ հարգել է, ով էլ ոչ՝ Աստված իր հետ: Ես երբեք նյութին չեմ ձգտել, այլ հոգևորին ու մարդկային հարաբերություններին:

Այսպես էլ ապրում ենք

Արտավազդ. Այնպես չի, որ մեծ գումարներ ունեմ ետ գցած, բայց, Փառք Աստծո, նորմալ վիճակում ենք, մեկից լավ ենք ապրում, մեկից վատ՝ ինչպես բոլորը: Տարիներ առաջ մի ֆրանսիացի ասաց. «Ի՜նչ աղքատ է հայ ժողովուրդը»: Չկարողացա դա «կուլ տալ» ու հակադարձեցի՝ ասելով. «Հայն աղքատ չի, հայն ուղղակի փող չունի»: Այդ տեսակետին եմ և հիմա… Իմ կյանքում էլ եղել են օրեր, որ գումար չեմ ունեցել, բայց ամեն ինչ անցել է: Սրտի ցավով եմ նայում, որ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր լավ վիճակում չեն, աղբամաններն են «քչփորում»: Ես միշտ երիտասարդներին ասում եմ՝ ցանկանում եմ՝ անհրաժեշտի պակաս չունենաք, ավելորդի ձգտում չունենաք:

Մարգարիտա. Իդեալական ընտանիքներ գոյություն չունեն, բոլորի տանն էլ լինում են խնդիրներ: Պետք է միմյանց զիջելով, հասկանալով լեզու գտնեն ու ապրեն: Ցանկանում եմ, որ իմ երեխաներն էլ մեզ պես ապրեն՝ համերաշխ ու երջանիկ: Ամուսնուս առաջնահերթ առողջություն եմ ցանկանում, դա ամենակարևորն է մարդու կյանքում:

27.01.16, 17:24

Նելլի Մարգարյա

AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate