Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Ստում եք, երբ ասում եք, որ դուք ամրագրել եք որպես սահմանազատման հիմք Ալմաթիի հռչակագիրը. Վարդանյանը՝ Փաշինյանին

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ես ողջունում եմ ձեր անկեղծությունը, որ այսօր հայտարարեցիք, որ կադաստրի կողմից վկայական ունենալը դեռեւս որեւէ բան չի նշանակում եւ դա չի նշանակում, որ դա Հայաստան է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ես ուզում եմ, որ դա լսեն ՀՀ բոլոր քաղաքացիները, որ երբ հերթը հասնի իրենց տանը եւ ինքը ցույց տա իր տան կադաստրի վկայականը, դուք նույն սառնասիրտ դեմքով ասելու եք՝ բայց դա որեւէ հիմք չէ»,-ասաց նա:

Խոսելով սահմանազատման մասին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Կարո՞ղ եք սկզբից ամբողջ սահմանագծով անեք սահմանազատումը, հետո նոր գետնի վրա զորքերը հետ քաշեք: Սա կբխի մեր շահերից: կարա՞ք անեք՝ այո, կանե՞ք՝ ոչ, որովհետեւ ամբողջ գործընթացն իրականացնում եք Ադրբեջանի պահանջներով:

Հիմա կարո՞ղ եք ասել՝ ե՞րբ է Ադրբեջանի զորքերը դուրս քաշելու օկուպացված տարածքներից, թիվ ասեք»:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չեմ ասել, որ կադաստրի թուղթը ոչ մի բան չի նշանակում: Ես ասել եմ, որ կան դեպքեր, եւ դրանք կոնկրետ են, երբ օրինակ կադաստրի թուղթ է ի հայտ գալիս խարդախության, ապօրինի գործարքի արդյունքում: Այդպիսի տասնյակ դեպքեր են տեղի ունենում:

Կանոնակարգում սահմանվել է բազային սկզբունքը՝ Ալմաթիի հռչակագիրը, որ իր ընդունման պահին գոյություն ունեցող սահմաններն են ճանաչվում: Երրորդը, ես ասում եմ, որ մենք քարտեզների եւ սահմանազատման գործընթացի վերաբերյալ ինստիտուցիոնալ հիշողություն եւ կառույցներ նոր ենք ձեւավորում: Շատ տերմիններ կան, որոնց հետ մենք առնչվում ենք քաղաքական հայտարարությունների իրագործման հետեւից գնալով:

Ինչ վերաբերում է հատվածական սահմանազատմանը, նախ արձանագրենք, որ կանոնակարգում արձանագրված են հնարավորություններ, թե դրանցից որը կօգտագործվի, հանձնաժողովների կոնսենսուսի խնդիր է: Բա եթե դուք հատվածականին դեմ եք, դուք ասում եք՝ եկեք հատվածական իրականացնենք այս հատվածում, այս հատվածում: Կանոնակարգը տեսականորեն հնարավոր է դարձնում, որ սահմանազատումն սկսենք օրինակ, Ջերմուկի հատվածից: Դուք չեք կողմնորոշվում՝ հատվածական անենք, թե՞ ոչ հատվածական»,-ասաց Փաշինյանը:

Քրիստինե Վարդանյանն արձագանքեց. «Ես ասում եմ տռրիվյալ բան, գծեք մի հատ գիծ եւ զորքերը հետ մի քաշեք, մինչեւ ամբողջ գիծը չունենք: Սուտ եք ասում, երբ ասում եք, որ դուք ամրագրել եք որպես սահմանազատման հիմք Ալմաթիի հռչակագիրը: Դուք միշտ տեղ եք թողնում ադրբեջանական պահանջների համար»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ցանկացած տեղում, որտեղ կտեսնեն հնարավորություն ֆիքսել դե յուրե ՀՀ սահմանը, իրենք այդ տեղում պետք է ֆիքսեն, որովհետեւ դա այդքանով ավելացնում է Հայաստանի անվտանգության երաշխիքը. «Փեզ պետք է սահմանազատման գործընթացը դնել մի տրամաբանության մեջ, որ դա առաջ չգնա: Մեզ պետք է դնել այնպիսի տրամաբանության մեջ, որ այն անխուսափելիորեն գնա առաջ: իսկ գործընթացն առաջ գնալով հասնելու է բոլոր տեղերին: Ձեր բոլոր հարցերի հիմնական իմաստը սադրանքն է»,- հայտարարեց Փաշինյանը:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network