Yerevan, 06.August.2026,
00
:
00
BREAKING


«Չպետք է ծնողների եւ մարզիչների լարվածությունը փոխանցվի երեխաներին». Կարինե Խուդաբախշյան

INTERVIEW
Քչերին է հայտնի, որ Երեւանի Շախմատի ակադեմիան Հայաստանի մանկապատանեկան շախմատում նորույթ է կիրառում: Ողջ հանրապետությունում հոգեբանների խումբն աշխատանք է տանում պատանի շախմատիստների, ծնողների ու մարզիչների հետ:
 
Օրերս Շախմատի ակադեմիայում անցկացված Անդրանիկ Մարգարյանի 6-րդ հուշամրցաշարի ընթացքում նկատեցի, որ բացի մրցավարներից ու լրագրողներից, մրցաշարի սրահում շախմատային պարտիաներին ու երեխաների խաղին հետեւում է հոգեբան Կարինե Խուդաբախշյանը:
 
Այն պատանի շախմատիստները, որոնք մրցավեճի ընթացքում հուզվում էին, արժանանում էին հոգեբանի հոգատարությանն ու ուշադրությանը: Խուդաբախշյանը օգնում էր նրանց հաղթահարել հուզմունքը:
 
Past-ի հետ զրույցում նա ներկայացրեց մեր մանկապատանեկան շախմատում կիրառվող նորույթը:
 
- Շախմատի ակադեմայի հետ բավական երկար տարիներ է, ինչ համագործակցում եմ: Ունենք հոգեբանների խումբ, որոնց հետ համագործակցությամբ թեմաներ ենք մշակում եւ վերապատրաստում ուսուցիչներին:
 
Նկարահանել ենք ֆիլմեր, որոնց նպատակը ծնողների եւ ուսուցիչների համար խորհրդատվություն իրականացնելն է: Հոգեբանական աշխատանքն իրականացվում է նաեւ դպրոցներում: Անձամբ իմ գործառույթներից առաջինը Շախմատի ակադեմիայի սաների հետ աշխատանք տանելն է:
 
Շատ երեխաներ մրցումների ժամանակ ամենապարզ իրավիճակներում վախենում են, շփոթվում: Այդ երեխաների հետ առանձին աշխատանք է տարվում: Առաջին մեթոդը զրույցն է, հետո արդեն իրենց տարիքին համապատասխան խաղեր, վարժություններ և այլն: Այն ծնողները, ովքեր նույնպես հուզվում են մրցումների ժամանակ, նրանց հետ նույնպես աշխատում ենք:
 
Գործառույթների շարքում կան նաեւ զուտ հոգեբանական հետազոտություններ, որոնք մենք իրականացնում ենք Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտում աշխատող մեր հոգեբանների հետ:
 
- Ինչպես այս օրերին տեսա, շատ երեխաներ խաղատախտակի առաջ, երբ նույնիսկ մի քանի քայլ է խաղացվել, հոնգուր-հոնգուր լացում են: Դժվար չէ՞ աշխատել հենց տեղում՝ պարտիայի ընթացքում, երբ պատանի մարզիկին տրամադրելու համար ունեք րոպե, անգամ՝ վայրկյաններ:
 
- Երեխաների հուզական դրսեւորումը վախի, անհանգստության արդյունք է: Վախենալով պարտության մտքից, երեխան պարտիայի ընթացքում սկսում է լացել: Եթե երեխան լվացարան է մտել լվացվելու եւ տեսնում եմ, որ ուշանում է, հասկանում եմ, որ անհանգիստ է կամ չի բացառվում, որ լվացարան է մտել արցունքները թաքցնելու համար: Մոտենում եմ, մեկ-երկու րոպե զրուցում:
 
Համենայն դեպս, իրենց լեզվով, իմ ձեւով, իմ մեթոդով ներշնչում եմ, որ արցունքներն իրեն խանգարում են հաղթել: Ասում եմ՝ եթե ուզում ես հաղթել, պետք է նախ՝ հուզմունքդ հաղթահարես: Ես պարզապես այդ պահին ոգևորում եմ, ու իրենք հավատում են հոգեբանի խոսքերին:
 
Երբ երեխան վերադառնում է խաղատախտակի մոտ խաղը շարունակելու, հայացքով փնտրում է ինձ, այսինքն՝ ինքն արդեն ապահովություն է զգում, որ մեկը կա, ով անհանգստանում է իր համար: Իհարկե մեկ-երկու զրույցի ընթացքում հնարավոր չէ ի հայտ բերել երեխայի հուզմունքի դրդապատճառները:
 
Բայց փորձը ցույց է տալիս, որ ծնողների եւ երեխայի հետ ունեցած մեկ-երկու զրույցի արդյունքում նրանք այլեւս չեն հուզվում, անգամ՝ պարտության դեպքում: Այս տարիքային խմբերի հետ անպայման հոգեբանի աշխատանքը տալիս է դրական արդյունք:
 
- Շախմատը որքանո՞վ է հոգեբանական տրավմա երեխաների համար, որքանով՝ ոչ:
 
- Շախմատում պատասխանատվությունը մեծ է, ի տարբերություն թիմային սպորտաձեւերի: Այստեղ յուրաքանչյուրն իր համար է պատասխանատու: Բայց տրավմայի հարցում մարզաձեւը կապ չունի:
 
Տրավմա ավելի շատ առաջացնում են ծնողները, ընտանիքը: Մեր հայկական ընտանիքներում եթե երեխայի վրա ինչ-որ ջանքեր են գործադրում, ուզում են, որ անպայման գերազանց արդյունք ստացվի: Շատ հաճախ երեխաներն ասում են՝ եթե պարտվեմ, տանը կջղայնանան:
 
Երբ երեխան 14 տարեկանում գիտակցում է, որ իր վրա ծախսված գումարների, ջանքերի պատասխանը չի կարողանում տալ ընտանիքին, չի ցանկանում շարունակել շախմատը:
Ահա սա է, որ խանգարում է երեխաներին:
 
- Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին: Երեխաների պարտության դեպքում ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերեն:
 
- Խորհուրդս ծնողներին նախ՝ այն կլինի, որ պակասեցնեն իրենց լարվածությունը եւ մի պահ իրենց պատկերացնեն 8 տարեկան երեխայի դերում: Պետք չէ երեխաներից պահանջել նրանց հնարավորություններից ավելին:
 
Ծնողները չպետք է տարվեն այն մտքով, թե իրենց երեխան անպայման պետք է հաղթի: Սա ավելորդ լարվածություն է ստեղծում հենց երեխաների համար: Կարեւոր է նաեւ մարզիչների ճիշտ մոտեցումը այն պահերին, երբ պատանի շախմատիստը նախորդ տուրում պարտվել է եւ նրան պետք է տրամադրել հաջորդ տուրին:
 
Մարզիչներին խորհուրդ կտամ, որ իրենց լարվածությունը չփոխանցեն երեխաներին: Երբ մարզիչը մասնավոր է պարապում երեխաների հետ , այսինքն՝ որոշակի գումարի դիմաց, բնականաբար, ուզում է, որ դրական արդյունքներ գրանցվեն, քանի որ պատասխանատվությունն այս դեպքում ավելի մեծ է: Շատ զգույշ է պետք լինել, որպեսզի ծնողի կամ մարզչի լարվածությունը երեխաների համար հոգեբանական ճնշում չդառնան:
 
Հարցազրույցը՝ Գագիկ Աղբալյանի
 
 
 
IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.