Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Ձայն հանեք, մի լռեք, 2026-ից հետո մարզային բուհերը իրավունք չեն ունենալու գործել. Արմենուհի Կյուրեղյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագծի 15-րդ հոդվածում սահմանվում է, որ բուհում ուսանողների թիվը չի կարող պակաս լինել 4000-ից. Հիշեցնեմ, որ մարզային բուհերից ոչ մեկը, կրկնում եմ, ոչ մեկը չունի ուսանողների ՝  նախագծով պահանջվող քանակը: Այս մասին այսօր ՝  հոկտեմբերի 22-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի:

Նա տեղեկացրեց, որ Շիրակում է ամենաշատ թիվը՝ մոտ 3200, բայց բոլոր բուհերը միասին:

Կյուրեղյանը նշեց, որ  բուհերի վրա նոր օրենքի պահանջների տարածումից հետո՝ 2026թ-ից, մարզային բուհերը այլևս իրավունք չեն ունենալու գործել։

«Երիտասարդները այլևս հնարավորություն չեն ունենալու իրենց ապրելու վայրում բարձրագույն կրթություն ստանալու։ Արդյունքում մարզային երիտասարդությունը արտագաղթելու է առնվազն դեպի Երևան, եթե ոչ՝ երկրից դուրս։ Փաստորեն իրականացվում է մարզերը երիտասարդությունից դատարկելու ծրագիր ՝ արդեն կրթական համակարգի միջոցով»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը ՝ նկատելով որ հայրենի բնակավայրից դուրս կրթություն ստացած երիտասարդին շատ ավելի դժվար է լինելու հետ վերադարձնել մարզ և մարզում գործող բոլոր պետական և ոչ պետական հիմնարկները, որոնք իրենց աշխատակազմերում կոնկրետ պաշտոնների համար պարտադիր ունեն բարձրագույն կրթության պահանջ, ժամանակի հետ չեն կարողանալու լրացնել աշխատակազմը:

Նշելով որ արդյունքում մարզերում նման հիմնարկների գոյությունն է հարցականի տակ դրվելու՝ Կյուեղյանը դիմեց մարզերի բնակիչներին, մարզային բուհերի դասախոսական կազմին՝ ասելով. «Ձայն հանեք, բարձրաձայնեք: Ներկայացրեք ձեր մտահոգությունները առաջարկվող նախագծի վերաբերյալ: Մի՛ լռեք: Իսկ ինչի՞ համար է դա, եթե ոչ ՝ երկիրը կամաց-կամաց, սահմանամերձ բնակավայր առ բնակավայր ազատել հայ քաղաքացուց, և ավելի հեշտ հանձնել թշնամուն, կատարել թուրք- ադրբեջանական տանդեմի պահանջները»։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ շրջանառության մեջ դրված նախագիծը մեկ այլ՝ ավելի լուրջ վտանգ ունի։

«Ասում են, որ բուհերը պետք է կենտրոնացվեն ակադեմիական քաղաքում։ Արդյունքում ունենում ենք, որ մեր ողջ ուսանողությունը, երկրի երիտասարդությունը, ողջ դասախոսական կազմը կենտրոնացվում է մեկ տեղում, մեկ տարածքում։ Պարզ է, չէ՞, որ այդ մեկ տեղը, մեկ տարածքը շատ ավելի է հեշտացնելու երիտասարդների ուղեղը լվանալու իրենց ծրագրերի իրականացումը, երիտասարդների մեջ հայրենասիրության իրենց անհայրենիք պատկերացումների տարածումը։ Այս ամենը, եթե երկիրը քանդելու և հետագայում այն վերականգնելու բոլոր հնարավորությունները չեզոքացնելու փորձեր չեն, ապա ինչ են։

Այս իշխանությունները եկել են ոչ միայն Արցախը, մեր երկրի սահմանները թշնամուն հանձնելու, այլև այնպիսի քաղաքականություն իրականացնելու, որ հետագայում էլ, երկարաժամկետ կտրվածքով, հանկարծ որևէ մեկը չորոշի պայքարել այս ամենի դեմ և փորձի հետ բերել։ Այո՛, սրանք խոր մշակված, ծրագրված քայլեր են, և որևէ մեկը թող չփորձի մտածել կամ համոզել, որ պարզապես չի ստացվում։ Ոչ, իրենց մոտ ամեն ինչ էլ ստացվում է, բայց իրենց ուզածը երկիրը քանդելն է։ Սրանք շատ էլ լավ քանդում են, և հիմա էլ այս նախագծով ուզում են բուհական կրթական համակարգը հիմնահատակ քանդել»,-հայտարարեց Կյուրեղյանը։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future