Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս էին հին ժամանակներում շների ու պտտանիվի միջոցով միս խորովում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրիլը շարժական կամ ոչ շարժական սարք է, որը նախատեսված է կերակուր, մասնավորապես միս պատրաստելու համար: Մարդկությունը սկսել է կրակի վրա միս պատրաստել ամենահին ժամանակներից: Գրիլի առաջին նախատիպ կարելի է համարել մ.թ.ա. 11-րդ դարին վերագրվող ամենապարզ ցանցը: 3-րդ դարում Չինաստանում հայտնվել է հատուկ կամադո վառարան: Անգլիայում միջնադարում միս խորովելու համար օգտագործել են, այսպես կոչված, շնային պտտանիվներ: Դրանք օգտագործվել են ինչպես ամրոցներում, այնպես էլ սովորական պանդոկներում: Խոհանոցում սովորաբար երկու շուն է հերթով աշխատել: Նրանք պտտեցրել են հատուկ անիվը, որն էլ իր հերթին պտտել է շամփուրը, որի վրա խոշոր մսակտորներ են եղել: Այդ պարզ մեխանիզմի շնորհիվ մսի խոշոր կտորները հնարավոր է եղել հավասարաչափ խորովել:
 
Խոհանոցի համար շներ օգտագործվել են հիմնականում Անգլիայում և Ֆրանսիայում մինչև 20-րդ դարի սկիզբը: Իսկ 18-րդ դարում մանղալն է տարածում գտել ամբողջ աշխարհում: Դրա շնորհիվ հայտնվել է նրբաճաշակ ուտեստ՝ խոզի միս, որը խորովվում է բաց կրակի վրա մի քանի ժամ: 1897 թվականից սովորական փայտի փոխարեն սկսել են օգտագործել փայտածուխ, իսկ 1921 թվականից Հենրի Ֆորդի ընկերությունը սկսել է փայտի թափոններից խորովածի համար փայտածուխի բրիկետներ պատրաստել: ԱՄՆ-ում սննդի բացօթյա պատրաստման բում է արձանագրվել 1940-ականների կեսերից: Մանղալ սկսել են օգտագործել ամենուր:
 
Նշենք, որ այդ բոլոր մանղալները եղել են աղյուսից՝ ֆիքսված նույն տեղում, իսկ վատ եղանակը, անձրևը, քամին խանգարել են որակյալ խորովածի պատրաստմանը, և միսը վառելու, հում մնալու կամ չափազանց չորացրած դառնալու հավանականությունը շատ մեծ է եղել: 1952 թվականին եռակցող Ջորջ Սթիվենը՝ Չիկագոյից, բարելավել է մանղալը՝ այն դարձնելով ավելի հարմար և գործնական: Ասում են, որ Սթիվենը իր առաջին գրիլը ստեղծել է մետաղական ծովային բույից՝ այն երկու մասի բաժանելով և հետո դրան ոտքեր եռակցելով: Այդ գրիլը նման է եղել մետաղյա գմբեթավոր վառարանի, որը վերևում փակվում էր ամուր կափարիչով՝ ուտեստի բույրը պահպանելու և ջերմությունը հավասարաչափ բաշխելու համար: Սթիվի ընկերներին և ծանոթներին դուր է եկել այդ մանղալը, և նա սկսել է պատվերներ ստանալ դրա պատրաստման համար: Այսպես հայտնվել է առաջին գրիլը: Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ հասարակության կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է սկսել գրիլների զանգվածային արտադրություն: Ժամանակի ընթացքում տարբեր բարելավումներ են մտցվել, ավելացվել են նոր հարմարանքներ, և սկսվել է գրիլների զանգվածային արտադրություն:
 
Գրիլի հետագա զարգացման ժամանակ աշխատանքը բարելավելու համար օգտագործվել են նոր տեխնոլոգիաներ և նյութեր: 1985 թվականին հայտնվել են գազային գրիլներ, ինչի շնորհիվ ավելացել է գրիլի վրա պատրաստվող ուտեստների տեսականին։ Բիլլ Բեստը 1980-ականներին հորինում է գրիլի ինֆրակարմիր այրիչը: Նման գրիլներ սկսել են լայնորեն օգտագործել ռեստորաններում: Պարզվել է, որ նման սարքի վրա միսը ստացվում է խրթխրթան կեղևով և, միևնույն ժամանակ, հյութեղ: Գրիլը հիմա էլ շարունակում է բարելավվել, այն դառնում է ավելի հարմարավետ, ավելի պարզ օգտագործման տեսակետից: Դրանք դարձել են ոչ կոնտակտային և կոնտակտային, էլեկտրական և գազային, բայց ամենատարածվածը դեռ փայտածուխային գրիլներն են: 2012 թվականին ֆինն դիզայներները ստեղծել են 22×18 սմ չափերի փոքրիկ գրիլ, որը օպտիմալ է խոշոր քաղաքներում օգտագործման համար: Ներկայում գրիլներ առկա են ինչպես ռեստորանների խոհանոցներում, այնպես էլ մարդկանց տներում:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback