Վրաստանի նախագահը միացել է ընդդիմադիրների երթին
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Վստահ եմ, որ վաղը մենք շատ կլինենք, վաղը ես ձեզ հետ կլինեմ։
Մենք կասենք «ոչ» և հրաժեշտ կտանք միակուսակցականությանը, բևեռացմանը և միմյանց նկատմամբ ատելությանը»,- նշել է Վրաստանի նախագահը։
«Մենք միասին կմտնենք Եվրամիություն»,- դիմել է նա Մոլդովայի և Ուկրաինայի առաջնորդներին։
Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմության կողմնակիցները խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ երթ են անցկացրել Թբիլիսիում՝ ի պաշտպանություն երկրի Եվրամիությանն ինտեգրման։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



