Հրազդանում վերամբարձ կռունկը կողաշրջվել է
SOCIETYՀոկտեմբերի 20-ին, ժամը 15:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկ մոտակայքում ավտոկռունկը թեքվել է և հենվել շենքին. անհրաժեշտ է փրկարարների օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի 2-րդ փողոցում ավտոկռունկը կողաշրջվել է և ընկել երկհարկանի շինության և արտաքին լուսավորության լարերի վրա, ինչի հետևանքով վնասվել է շինությունը. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
Կողաշրջված ավտոկռունկն ուղղվել է հատուկ տեխնիկայի միջոցով:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



